Posted in Բանաստեղծություններ, Մայրենի

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան — ցած իջան

շար եկան — մարքով եկան

մաղ տալ — մաղել

շաղ տալ — ցանել

քող կապել — պարան կապել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Ծագեց առավոտ
Ցրտեց օդ։

Արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից եկավ։

Տեղաց անձրև մաղելով,
Հոգնած տերև գցելով։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- տակ

պաղել- տաքանալ

հեռու- մոտիկ

վառել- հանգցընել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Այդպիսի տող չկա։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով