Posted in Երաժշտություն, Հայրենագիտություն, Մայրենի

Ալեքսանդր Սպենդարյանի անվան տուն թանգարանում

24.03-ին ես իմ սոլֆեջիոյի խմբի հետ գնացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան տուն թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին, որ Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյանը հայ մեծ կոմպոզիտոր է ում անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ Նա ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին։ Նրա ծննդավայրն է Կախովկան, որը գտնվում է Ուկրաինայում։ Նա ունի մեկ երեխա` Տատյանա Սպենդիարովան, ով կրթություն է ստացել  Մոսկվայի պետական համալսարանում…

Մեզ պատմեցին նաև “Թմկաբերդի առումը” ստեղծագործության մասին և ցույց տվեցին բեմի փոքր մակետը։ Վերջում մենք խաղացինք “վիրտուալ դիրիժոր” խաղը։ Ես շատ լավ ժամանակ անցկացրեցի այնտեղ ու նոր բաներ սովորեցի։

Posted in Երաժշտություն

Իմ առաջին համերգը

Ես սովորում եմ Ալեքսանդր Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ Իմ ուսուցչուհին է Սիլվա Մինասյանը։ Մարտի 18-ին, ժամը 18-ին ես մասնակցեցի առաջին դասարանցիների համերգին։ Իմ դաշնամուրային մենանվագը Հայդնի Մենուետն էր, որը ուսուցչուհուս կարծիքով բավականին լավ կատարեցի։ Առաջին դասարանցիներից կազմված երգչախմբով, որի ղեկավարն է Լյանա Վարդկեսովնա կատարեցինք «Ծաղրածու», «Игра», «Муха», «Дважды два четыре», «По секрету» երգերը։ Դահլիճը թնդում էր ծափահարություններից։ Ինձ տվեցին «Պատանի երաժշտի նորամուտ» վկայական, որից հետո հայրիկս նվիրեց ինձ վարդեր։ Իմ առաջին համերգը, ծաղկեփունջը, ծափահարությունները ինձ երկար ժամանակ ուրախացնում են։ Ոգևորությունս այնքան մեծ է, որ ես անհամբեր սպասում և պատրաստվում եմ հաջորդ համերգին։