Posted in Ելք ստուգատես, Մայրենի

Ելք ստուգատես. հաշվետվություն

Բարև ձեզ։ Ես Արևիկ Ստեփանյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Արևմտյան դպրոցի երրորդ դասարանում։ Մայիսից ես սովորել եմ աշխատել բլոգով, PowerPoint, Word, Teams, Outlook և Paint ծրագրերով։ Ես սովորել եմ ֆիլմ պատրաստել  YouCut — Video ծրագրով։ Մենք ճամփորդել ենք Մհեր Մկրտչյանի անվան թատրոն, Դդմաշեն, Հրազդան գետ… Մենք լուծել ենք տարբեր ռեբուսներ, օրինաչափություններ և խնդիրներ։ Ես կարդացել եմ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին», Ալեքսանդր Միլնի «Վինի Թուխ», Շառլ Պերոի հեքիաթները և Ջանի Ռոդարիի հեքիաթները հեռախոսով։ Մենք կարդացել ենք շատ հեքիաթներ։ Այս տարվա ընթացքում ես ընտրել եմ մաթեմատիկա ընտրությունը և սովորել խնդիրներ կազմել և լուծել։ Մասնակցել եմ տարբեր ֆլեշմոբների…

Իմ բլոգի բաժինները`

Անգլերեն

Ռուսերեն

Մայրենի

Մաթեմատիկա։

Posted in Русский язык

Олень

Много лет назад у оленьей не было рогов. Ему казалось что он очень не красивый  и хотел иметь что-то особенное. Однажды, олень пашол по пить из речки который окружон дервями. Когда он дошол к речке, поклонился, вдруг в воде увидел его. Вестки дерева так упали в тень, как будто рога были на голове. Оленю очень панравились его рога, он попросил у дерева две ветки. С этого дня олень гордо ходит по лесу, показывая всем свои рога.

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Գրադարանում Վիլյամ Սարոյան

(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

Continue reading “Գրադարանում Վիլյամ Սարոյան”

Posted in English

My classroom

Large — ընդարձակ

Small — փոքր

Light — լուսավոր

Clean — մաքուր

Comfortable — հարմարավետ

Globe — գլոբուս

Book shelf — գրապահարան

White board — գրատախտակ

Hanger — կախիչ

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Անուշ Վարդանյանի մանկական ստեղծագործությունները

1 ՇՆԱՁՈՒԿԸ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՔՆԵԼ

Սիրելի՛ ընթերցողներ, իսկ դուք գիտեք, որ շնաձկները չեն կարող… քնել: Նրանց խռիկները անընդհատ պիտի թթվածին արտադրեն: Եթե նրանք քնեն, դա չի սինթեզվի և շնաձուկը կսատկի:

Երբ ես դա իմացա, շատ ցավեցի այդ գիշատիչ ձկների համար:

Ահա, թե ինչու են նրանք կատաղի լողում, կտրելով օվկիանի ջրերը:

Նրանք շատ զայրացած են, մշտապես, մշտապես:

Սիրելի՛ բալիկներ, քունն անհրաժեշտ է:

Երբ քնում եք, նյարդերը հանգստանում են և առավոտյան դուք արթնանում եք զվարթ և բարի:

Իսկ շնաձկները զայրացած լողում են, մուգ կապույտ ջրերում և երբեք չեն քնում, երբեք չեն հանգստանում:

Օվկիանոսի ջրերը վստահ թրատում էին հայրիկ-շնաձուկը, մայրիկ շնաձուկը և Չալպուտուրիկը: Այդպես անվանեցին շնաձկանն իր մեծ, շագանակագույն պուտերի համար: Անսովոր գունավորումը միակն է ու անկրկնելի: Ծնողները հպարտ էին իրենց ձագուկով:

Չալպուտուրիկը մեծացավ և մի օր լողաց հեռու՜-հեռու՜, անծանոթ ջրերի մեջ:

Նա հանդիպեց անծանոթ ձկների, որոնք թռչում են դեպի դուրս:

Դելֆինները, այդ անհայտ ձկները, բարեհամբույր դիմավորեցին Չալպուտուրիկ շնաձկանը, իսկ մեկն անգամ ընկերացավ նրան: Շնաձուկը զարմացավ, երբ դելֆինն ասաց, որ քնելու ժամն է:

-Ի՞նչ է քունը,-հարցրեց նա:

-Օրվա մի մասը մենք փակում ենք աչքերը և քնում:

-Իսկ դա լա՞վ է,-հարցրեց Չալպուտուրիկը:

-Օ՜, գիտես ինչ գունավոր երազներ եմ տեսնում:

— Ես երբեք չեմ քնել և չգիտեմ, թե ինչ է երազը:

Դելֆինը տխրեց, հետո բացականչեց.

-Ես քեզ անպայման կօգնեմ, փակիր աչքերդ:

Շնաձուկը փակեց աչքերը, իսկ Դելֆինը սկսեց պոչի լողակը թափահարել և օդի հոսանք մատակարարել դեպի շնաձկան խռիկները:

Չալպուտուրիկը խորը քնեց և երազում տեսավ մարջանե գույնզգույն ծաղիկներ, մարգարտե խեցիներ…

Ճիշտ է, դա տևեց ընդամենը 10 րոպե, որովհետև Դելֆինը հոգնեց և դադարեց թափահարել պոչը:

Չալպուտուրիկ շանձուկը շնորհակալ հայացքով նայեց իր բարեհոգի ընկեր դելֆինին:

Այժմ նրանք մտածում էին նույն կերպ.

Երազները հրաշալի են:

Continue reading “Անուշ Վարդանյանի մանկական ստեղծագործությունները”

Posted in Ճամփորդություն, Մայրենի

Բարձրունքի հաղթահարում․ Ճամփորդություն դեպի Դդմաշեն 🏞️

Մայիսի 20-ին մենք դասարանով ճամփորդեցինք դեպի  Դդմաշեն գյուղը, որը գտնվում է Գեղարքունիկի մարզում։ Նստեցինք երթուղային և ուղևորվեցինք դեպի Դդմաշեն։  Երբ տեղ հասանք, մտանք Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոց և ծանոթացանք դպրոցի աշակերտների հետ։ Ես ծանոթացա մի աղջկա հետ ում անունը Անահիտ է։ Նա շատ բարի էր և նա սովորում էր չորրորդ դասարանում։ Ուղվար սարի բարձրունքը հաղթահարելով հասանք մի կանգառ, որտեղ կար մի փոքրիկ աղբյուր, որը կոչվում էր Սուրբ Ջուր։ Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր, սակայն բնությունը կեղտոտված էր։ Մենք մաքրեցինք բնությունը տարբեր ապակիներից․․․  Կանգառում նախաճաշեցինք և մտանք եկեղեցի։ Ասեցինք աղոթք` Հայր մերը և երգեցինք Կոմիտասի <<Հայր մերը>>։ Եկեղեցուց դուրս եկանք, նստեցինք երթուղային և ուղևորվեցինք դեպի Երևան, դեպի դպրոց։ Շատ ուրախ և զվարճալի անցավ մեր օրը։

Posted in Հորինուկ, Մայրենի

Շոկոլադե քաղաքը

Կար չկար մի քաղաք։ Այդ քաղաքում ապրում են շոկոլադե կենդանիներ։ Մի օր այդ շոկոլադե կենդանիները սկսեցին հալվել։ Այդ շոկոլադե կենդանիներից մեկը չհալվեց, քանի որ նա պատրաստված էր շոկոլադե վաֆլիից։ Նա որոշեց փրկել իր ընկերներին որոնք շոկոլադից էին և հալվել էին։ Նա մտածեց, որ իր ընկերներին դարձնի շոկոլադե վաֆլիից ինչպես ինքն է։ Նա գնաց խոհարարից խնդրեց մեծ վաֆլի և տարավ դերձակի մոտ, որ նա կարի վաֆլիից շորեր։ Երբ շորերը պատրաստ էին շոկոլադե վաֆլիից կենդանին վերցրեց գդալ և լցրեց վաֆլիից շորերի մեջ։ Իրա ընկերները վերականգնվեցին և էլ երբեք շհալվեցին։

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Գրադարանում Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Continue reading “Գրադարանում Վիլյամ Սարոյան”