Posted in Մայրենի

Համերգ Հովհանես Թումանյան

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,

Թափ առած ընկնում քարերի գըլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճըչում,

Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,

Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի

Ետևից ընկած լըսում է նըրան։

Continue reading “Համերգ Հովհանես Թումանյան”

Posted in Մաթեմատիկա, Մաթեմատիկական խնդիրներ, ֆլեշմոբ

Մաթեմատիկայի Հունվարյան Երկրորդ մակարդակ

1. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:

72 — 64 = 8

65 — 8 = 67

57-ն է մյուս թիվը:

2. Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները արտաքինից իրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը:

1 կշռումով կարող եմ գտնել կեղծ մետաղադրամը։

3. Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի:

108 թիվն է։

4. Մի շարքով պետք է տնկել վեց տնկի՝ 3 խնձորենի և 3 դեղձենի: Նույն մրգի տնկիները իրար նման են, և տարբերվում են մյուս մրգի տնկիներից: Շարքում առաջին և վերջին տնկիները պետք է տարբեր մրգերի լինեն: Քանի՞ տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:

1. Դ.Խ.Դ.Խ.Դ.Խ

2. Խ.Դ.Խ.Դ.Խ.Դ

3. Դ.Դ.Դ.Խ.Խ.Խ.

4. Խ.Խ.Խ.Դ.Դ.Դ

5. Խ.Խ.Դ.Դ.Խ.Դ

6. Խ.Խ.Խ.Դ.Դ.Դ.

7. Դ.Խ.Խ.Դ.Դ.Խ.

8. Խ.Դ.Դ.Խ.Խ.Դ

9. Դ.Խ.Դ.Դ.Խ.Խ

10. Խ.Դ.Խ.Խ.Դ.Դ

11. Դ.Դ.Խ.Դ.Խ.Խ

12. Խ.Խ.Դ.Խ.Դ.Դ

12 տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:

5. Գայանեն գրեց 5, 2, 1, 4 թվանշանները: Նարեն դրանցից ընտրելով 3 թվանշան գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: Եվան այդ նույն թվանշաններից ընտրելով 3 թվանշան, գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Աղջիկների ընտրած թվանշաններից քանի՞սն են ընդհանուր։

524 և 124 աղջիկների ընտրած թվանշաններն են։ 2-թվանշաններն են ընդհանուր՝ 2-ը և 4-ը։

6, Ավտոմատ սարքում երկու գույնի կոնֆետ կա՝ կարմիր և դեղին: Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց սարքը տալիս է մեկ կոնֆետ՝ գույնի ընտրությունը կատարում է պատահականորեն: Արամը ամենաքիչը քանի՞ դրամ պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ հաստատ ունենա:

Արամը ամենաքիչը 300 դրամ պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ ունենա:

7. 15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն արագությամբ:

75 օրում կավարտվեն այս աշխատանքը։

8. Ամենքիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):

2 գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը ներկելու համար։

9. Գևորգը geogebra ծրագրում պատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։ Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:

105 հատված կստացվի:

10. Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր: Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:

16 խնդիր էր լուծել Աշոտը:

Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Ձմեռային ճամբար

Ճամբարային երրորդ շաբաթվա մասին

Այս շաբաթվա ընթացքում պատրաստել ենք Մոտչի, որը ճապոնական, ավանդական ուտեստ է։ Մասնակցել ենք Սովորող – սովորեցնող նախագծին, որի ժամանակ սովորեցրել ենք երրորդ դասարանցիներին Quizizz.com ծրագիրը։ Quizizz.com-ի օգնությամբ կարելի է ստեղծել խաղ վիկտորինա։ Սովորել ենք նաև GeoGebra ծրագիրը, որի օգնությամբ մենք կարող ենք երկրաչափական պատկերներ ստեղծել։ Նաև հինգշաբթի մենք մասնակցեցինք խաղ վիկտորինային։ Մեզ նաև Մայր դպրոցի սովորողները սովորեցրել էին Math-o-mir ծրագիր։ Ինձ շատ դուր եկավ այս ճամբարը։

Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Ձմեռային ճամբար

Ճամբարային հաշվետվություն

Այս ձմեռային ճամբարի ընթացքում լավ ժամանակ եմ անցկացրել: Մենք ճամփորդել ենք, խաղեր ենք խաղացել… Մենք ճամփորդել ենք Ջրվեժի արգելոց, Բանկի թանգարան և Իրինա Ռոդնինայի սահադաշտ: Մենք նաև գրել ենք ճամբարային օրագիր, առաջին շաբաթվա մասին և երկրորդ շաբաթվա մասին:

Ջրվեժում մենք ուրախ և լավ օր անցկացրեցինք։ Այնտեղ մենք անցկացրել ենք ձմեռային մարզական ուրախ խաղեր։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը: Մենք սահնակով սահեցինք դեպի ներքև: Նաև ես մի փոքր սովորեցի դահուկ քշել:

Մենք հունվարի 17-ին գնացինք Կենտրոնական բանկ: Այնտեղ ես տեսա հին մետաղադրամները և թղթադրամները: Իմացա, որ առաջ փողի փոխարեն մարդիկ փոխանակություն էին անում: Օրինակ՝ փոխանակվումղ էին կաշիով, քարերով… Նաև ես սովորեցի տարբերել փողը կեղծից անկեղծ: Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը:

Մենք հունվարի 21-ին գնացինք Իրինա Ռոդնինայի սահադաշտ: Այնտեղ ես լավ ժամանակ անցկացրեցի: Սկզբում ես չկարողացա չմուշկ վարել, բայց մի քանի րոպե հետո ես շատ լավ կարողացա չմուշկ վարել: Ոչ բոլորն էին կարողանում չմուշկ վարել։  Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը: Ես էլի կուզենայի այնտեղ գնալ։

Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Ձմեռային ճամբար, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Իրինա Ռոդնինայի սահադաշտ

Մենք հունվարի 21-ին գնացինք Իրինա Ռոդնինայի սահադաշտ: Այնտեղ ես լավ ժամանակ անցկացրեցի: Սկզբում ես չկարողացա չմուշկ վարել, բայց մի քանի րոպե հետո ես շատ լավ կարողացա չմուշկ վարել: Ոչ բոլորն էին կարողանում չմուշկ վարել։  Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը: Ես էլի կուզենայի այնտեղ գնալ։

Posted in English

Martial Arts Sayings/Մարտարվեստի մասին ասույթներ

1. “Knowing is not enough, we must apply. Willing is not enough, we must do.”

–Bruce Lee

Իմանալը բավարար չէ, մենք պետք է այն կիրառենք։ Ցանկանալը բավական չէ, մենք պետք է անենք։

–Բրյուս Լի

2. “I fear not the man who has practiced 10,000 kicks once, but I fear the man who has practiced one kick 10,000 times.”

– Bruse Lee

Ես չեմ վախենում նրանից, ով գիտի 10.000 հարված, բայց վախենում եմ նրանից, ով մի հարվածը կատարել է 10.000 անգամ։

–Բրյուս Լի

3. “If you’re going through hell, keep going!”

–Winston Churchill

Եթե անցնում ես դժողքի միջով, շարունակիր անցնել։

–Վինթոն Չերչիլ

Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Ձմեռային ճամբար, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Կենտրոնական բանկ

Մենք հունվարի 17-ին գնացինք Կենտրոնական բանկ: Այնտեղ ես տեսա հին մետաղադրամները և թղթադրամները: Իմացա, որ առաջ փողի փոխարեն մարդիկ փոխանակություն էին անում: Օրինակ՝ փոխանակվումղ  էին կաշիով, քարերով… Նաև ես սովորեցի տարբերել փողը կեղծից անկեղծ: Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը:

 

Posted in English, Ամանոր

New Year In Great Britain and USA

Not all English people celebrate New Year. Those who do celebrate it on 31st of December. A lot of people go to Trafalgar Square to see the Christmas tree. They have a New Year party at home. On that day they wish their dearest and nearest a “Happy New Year”. When Big Ben strikes twelve they drink a toast [toust] to the New Year.

 

 

In America, people celebrate New Year, too. They visit their relatives and friends or have parties at home.

English and American people often make New Year’s resolutions — they are promises for the New Year.

Children make New Year resolutions, too.

Posted in Մայրենի

Ճամբարային օրագիր

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։

Ես շատ լավ եմ վերաբերվում ճամբարին։

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։

Ճամբարը տարբերվում է դպրոցական առօրյայից նրանով, որ ճամբարի ընթացքում մենք ավելի շատ ճամփորդում և խաղում ենք, քան  դաս ենք անում։

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։

Ձմեռային ճամբարը տարբերվում է նրանով, որ մենք քիչ ենք լինում դրսում, միայն երբ անհրաժեշտ է լինում, երբ ճամփորդում ենք կամ գնում ենք տուն։

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։

Ինձ ամեն ինչն էլ գրավում է ճամբարում: Օրինակ՝ ճանապարհորդությունները, ակտիվ խաղերը…

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։

Ես շատ կուզենայի, որ մի ջոկատում լիներ մի դասարան, իսկ մնացածը շատ լավ է։

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։

Ես ոչ մի բան չէի փոխի։

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։

Ես խորհորդ չունեմ ասելու ջոկատավարներին, որովհետև նրանք շատ լավն են:

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։

Ես կառաջարկեմ, որ նրանք ուրախ լինեն ամեն օր և ավելի ակտիվ։