Posted in Ես կարդացել եմ, Մայրենի

Ես կարդացել եմ…

Ես կարդացել եմ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» վիպակը։ Ինձ ամենաշատը դուր եկավ  4-րդ գլխի հատվածը, երբ  ուսուցչուհին հարց տվեց Պիպիին, թե ինչի է հավասար 8-ին գումարած 4 (վիպակը երբ կարդաս կհասկանաս): Պիպին  պատասխանեց ուսուցչուհուն.

— Երևի ինչ-որ 67:

— Սխալվում ես,— ասաց ուսուցչուհին,— 8-ին գումարած 4 հավասար է 12-ի:

— Բա եթե գիտեիր,  ինչու էիր ինձ հարցնում։

Նաև ինձ դուր է եկավ  7-րդ գլխի հատվածը, երբ Պիպին գնում է կրկես և բոլոր դերասանների հետ դուրս է գալիս բեմ։ Ինձ դուր եկավ 11-րդ  գլուխը, երբ Պիպիի ծննդյան տարեդարձն էր։ Նաև ինձ դուր եկավ 8-րդ գլուխն ու 9-րդ գլուխը, որտեղ Պիպիին գողեր են այցելում: Պիպին գողերի հետ  լեզու է գտնում և, մեկ էլ, երբ Պիպին հյուր է գնում թեյի` Թոմի և Անիկաի տուն, այնտեղ իրեն շատ վատ է պահում և Թոմիի ու Անիկաի մայրիկը չի թողում, որ Անիկան և Թումին Պիպիին հրավիրեն տուն։

Պիպին համարձակ, ինքնուրույն և ուժեղ աղջիկ  էր, Թոմին խելացի, իսկ Անիկան վախկոտ։ Իմ կարծիքով վիպակը շատ հետաքրքիր էր և խորհուրդ կտամ, որ բոլոր երեխաներն էլ կարդան։ Այս վիպակը ինձ սովորեցրեց, որ պետք է լինել Պիպիի նման համարձակ, Թոմիի պես խելացի և Անիկաի պես վախկոտ չլինել։ Գլխավոր հերոսը հենց Պիպին էր։