Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Գրադարանում Վիլյամ Սարոյան

(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

Continue reading “Գրադարանում Վիլյամ Սարոյան”

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Անուշ Վարդանյանի մանկական ստեղծագործությունները

1 ՇՆԱՁՈՒԿԸ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՔՆԵԼ

Սիրելի՛ ընթերցողներ, իսկ դուք գիտեք, որ շնաձկները չեն կարող… քնել: Նրանց խռիկները անընդհատ պիտի թթվածին արտադրեն: Եթե նրանք քնեն, դա չի սինթեզվի և շնաձուկը կսատկի:

Երբ ես դա իմացա, շատ ցավեցի այդ գիշատիչ ձկների համար:

Ահա, թե ինչու են նրանք կատաղի լողում, կտրելով օվկիանի ջրերը:

Նրանք շատ զայրացած են, մշտապես, մշտապես:

Սիրելի՛ բալիկներ, քունն անհրաժեշտ է:

Երբ քնում եք, նյարդերը հանգստանում են և առավոտյան դուք արթնանում եք զվարթ և բարի:

Իսկ շնաձկները զայրացած լողում են, մուգ կապույտ ջրերում և երբեք չեն քնում, երբեք չեն հանգստանում:

Օվկիանոսի ջրերը վստահ թրատում էին հայրիկ-շնաձուկը, մայրիկ շնաձուկը և Չալպուտուրիկը: Այդպես անվանեցին շնաձկանն իր մեծ, շագանակագույն պուտերի համար: Անսովոր գունավորումը միակն է ու անկրկնելի: Ծնողները հպարտ էին իրենց ձագուկով:

Չալպուտուրիկը մեծացավ և մի օր լողաց հեռու՜-հեռու՜, անծանոթ ջրերի մեջ:

Նա հանդիպեց անծանոթ ձկների, որոնք թռչում են դեպի դուրս:

Դելֆինները, այդ անհայտ ձկները, բարեհամբույր դիմավորեցին Չալպուտուրիկ շնաձկանը, իսկ մեկն անգամ ընկերացավ նրան: Շնաձուկը զարմացավ, երբ դելֆինն ասաց, որ քնելու ժամն է:

-Ի՞նչ է քունը,-հարցրեց նա:

-Օրվա մի մասը մենք փակում ենք աչքերը և քնում:

-Իսկ դա լա՞վ է,-հարցրեց Չալպուտուրիկը:

-Օ՜, գիտես ինչ գունավոր երազներ եմ տեսնում:

— Ես երբեք չեմ քնել և չգիտեմ, թե ինչ է երազը:

Դելֆինը տխրեց, հետո բացականչեց.

-Ես քեզ անպայման կօգնեմ, փակիր աչքերդ:

Շնաձուկը փակեց աչքերը, իսկ Դելֆինը սկսեց պոչի լողակը թափահարել և օդի հոսանք մատակարարել դեպի շնաձկան խռիկները:

Չալպուտուրիկը խորը քնեց և երազում տեսավ մարջանե գույնզգույն ծաղիկներ, մարգարտե խեցիներ…

Ճիշտ է, դա տևեց ընդամենը 10 րոպե, որովհետև Դելֆինը հոգնեց և դադարեց թափահարել պոչը:

Չալպուտուրիկ շանձուկը շնորհակալ հայացքով նայեց իր բարեհոգի ընկեր դելֆինին:

Այժմ նրանք մտածում էին նույն կերպ.

Երազները հրաշալի են:

Continue reading “Անուշ Վարդանյանի մանկական ստեղծագործությունները”

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Գրադարանում Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Continue reading “Գրադարանում Վիլյամ Սարոյան”

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Գրադարանում Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Continue reading “Գրադարանում Վիլյամ Սարոյան”

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Ծիծեռնակին Աթաբեկ Խնկոյան

Արի՛, արի՛, սիրուն ծիծեռ,

Արի՛, արի՛, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,

Մկրատաձև պոչիկ ունես,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի։

Արի՛, արի՛, սիրուն ծիծեռ,

Արի՛, արի՛, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,

Առանց ծիծեռ գարուն չկա,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

Դու կապուտակ ծովով արի,

Թեթև, թեթև թևով արի,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան երգով, կանչով արի։

Continue reading “Ծիծեռնակին Աթաբեկ Խնկոյան”

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Աչքերի գանգատը Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:

Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:

— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով,

աստղացույցներով:

Continue reading “Աչքերի գանգատը Ջաննի Ռոդարի”

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Մեծ գյուտարարը. Ջանի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

— Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:

Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

— Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:

Continue reading “Մեծ գյուտարարը. Ջանի Ռոդարի”

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

— Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

— Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

— Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:

— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

— Ինչպես կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչու ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:

— Բայց դու ինչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:

— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտես ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

Continue reading “Մեղուն ու հավը”

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Կենդանիների վեճը Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

— Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

— Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

Continue reading “Կենդանիների վեճը Ղազարոս Աղայան”