Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Մաթեմատիկա, Մաթեմատիկական խնդիրներ, ֆլեշմոբ

Երկրորդ մակարդակ

  1. ABCD քառակուսու կողմը 6 է, (տես նկարը): Որքա՞ն է AOD եռանկյան մակերեսը:

6 x 6 = 36

36 : 4 = 9

AOD եռանկյան մակերեսն է 9-ը:

  1. Վարպետը և օգնականը միասին պատրաստել են 160 դետալ: Որքա՞ն դետալ է պատրաստել օգնականը, եթե հայտնի է, որ վարպետը 3 անգամ շատ դետալ է պատրաստել օգնականից:

160 : 4 = 40

Օգնականը պատրաստեց 40 դետալ:

  1. Հայրիկը 42 տարեկան է՝ 29 տարով փոքր պապիկից և երեք անգամ մեծ որդուց: Քանի՞ տարեկան է պապիկը և քանի՞ տարեկան որդին:

Պապիկ — 42 + 29 = 71

Որդի — 42 : 3 = 14

Պապիկը 71 տարեկան է, իսկ որդին 14 տարեկան:

  1. Դասարանի 32 սովորողներից 23-ը սիրում է կատու պահել, իսկ 18-ը՝ շուն: Գիտենք նաև, որ 10 սովորող և՛ կատու է սիրում պահել, և՛ շուն: Քանի՞ սովորող է, որ կենդանասեր չէ:

1 ձև

32 — (23 — 10) + (18 — 10) — 10 = 1

2 ձև

23 + 18 = 41

41 — 10 = 31

32 — 31 = 1
1 սովորող է, որ կենդանասեր չէ:

  1. Վերելակը առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանում է 18 վայրկյանում: Քանի՞ վայրկյանում այն առաջին հարից կբարձրանա հինգերորդ հարկը:

18 : 3 = 6

6 x 4 = 24

24 վայրկյանում այն առաջին հարկից կբարձրանա հինգերորդ հարկ:

  1. Տրված եռանիշ թվի թվանշանների արտադրյալը 135 է, որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:

135 : 3 = 45

45 = 9 x 5 

(Եռանիշ թիվ՝ 953)

9 + 5 + 3 = 17

17 է այդ թվի թվանշանների գումարը:

  1.  2014 թվի  թվանշանների միջև տեղադրեք 3 թվանշանը այնպես, որ ստացվող թիվը լինի ամենափոքրը:

20134

  1. Գտնելով օրինաչափությունը գրի՛ր ևս մեկ անդամ.  3, 8, 18, 38, 78, 158…
  2. Արևելյան դպրոց-պարտեզի  ծաղկանոցում սովորողները տնկեցին 3 գույնի՝  կարմիր, դեղին, սպիտակ, վարդերի 25 թուփ: Հայտնի է, որ կարմիր վարդի թփերը 2-ով շատ են սպիտակ վարդի թփերից, իսկ դեղին վարդի թփերը 9 հատ են: Քանի՞ կարմիր վարդի թուփեն տնկել սովորողներ:

25 — 9 = 16

16 — 2 = 14

14 : 2 = 7

7 + 2 = 9

9 կարմիր վարդի թուփ են տնկելսովորողները:

  1. Շախմատիստը 40 խաղից վաստակել է 25 միավոր (հաղթանակ՝ 1 միավոր, ոչ ոքի՝ կես միավոր, պարտություն 0 միավոր): Որքանո՞վ է նրա հաղթանակների թիվը պարտությունների թվից ավելի:

40 — 25 = 15

25 — 15 = 10

10-ով է հաղթանակների թիվը ավելի պարտությունների թվից:

Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն — Արևիկ Ստեփանյան

Ջոկատի  անուն կամ համար — Անգլախոս մաթեմատիկների ջոկատ
Ջոկատավարներ — Գրետա Բակունց, Հայկուհի Հովհանիսյան
Ուսուցիչների նախագծերը քոփի անեն դնեն( ենթակայքումա) —ճամաբարային նախագծեր

Դասավանդողներ

Ընտրությամբ գործունեության խումբ` Մաթեմատիկա
Posted in Հաշվետվություն, Մաթեմատիկա

Մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգում տեղադրել մաթեմատիկա բաժնի հղումը

Մաթեմատիկա

  • նշել մաթեմատիկայի ֆլեշմոբների մասնակցության մասին։ Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Ֆլեշմոբի առաջադրանքները ո՞ւմ հետ եք սիրում քննարկել։

Ես մասնակցում եմ բոլոր մաթեմատիկայի ֆլեշմոբների: Ես մասնակցում եմ և առաջին, և երկրորդ մակարդակներին։ Ես ֆլեշմոբները քննարկում եմ իմ մայրիկի և հայրիկի հետ։

  • Ի՞նչ անհատական մաթեմատիկայի նախագիծ կառաջարկեք։

Ես կառաջարկեմ այնպիսի նախագիծ, որտեղ մի մարդ պետք է գնա անտառ և հաշվի ամեն մի առարկայի մակերեսը և պարագիծը:

  • Մաթեմատիկայից ստացած գիտելիքները կկարողանաք օգտագործել առօրյայում և շրջապատում։ Մի քանի օրինակով ներկայացրեք։

Օրինակ՝ ես կկարողանամ չափել տարբեր բաներ և իմանալ պարագիծը ու մակերեսը, հաշվել կմ/ժ-ն…

  • Ի՞նչ նոր ծրագրեր ես սովորել մաթեմատիկայի դասերին։

Մաթեմատիկայի դասերին ես սովորել եմ Quizizz.com, GeoGebra, Math-o-mir, Learning.apps, Google Forms և Excel ծրագրերը:

Posted in Մայրենի

ԱՍՏՂԵՐ

Գիշերային լուսատուներ. Աստղերը երկնային մարմիններ են, որոնց… | by Anna Avanyan | Medium

Աստղը երկնային մարմին է, որի ներսում կատարվում,կատարվել են կամ  պետք է կատարվեն միջուկային ռեակցիաներ:
Մութ, անամպ երկնքում աստղերը երևում են փոքրիկ, թրթռացող կրակների նման: Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և բաղկացած է հիմնականում ջրածնից ու հելիումից: Աստղագետների դիտումների համար Տիեզերքի մատչելի մասում նյութի մեծ մասը հավաքված է աստղերում, որոնք կազմում են գալակտիկաների հիմնական «բնակչությունը»: Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը: Մեր Գալակտիկայում կա շուրջ 100 մլրդ աստղ: Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերը Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը: Նույնիսկ մեզ ամենամոտ աստղից լույսը մեզ է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:
Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված ու շիկացած են, իսկ ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Այդպիսի պայմաններում աստղի կենտրոնում ջրածին գազի մասնիկներն անընդհատ բախվում են միմյանց, և առաջանում է վիթխարի քանակությամբ միջուկային էներգիա: Նման շարժընթացներն անվանում են միջուկային ռեակցիաներ, որի ժամանակ աստղի նյութի մի մասը փոխակերպվում է լույսի ճառագայթների, և աստղերը վառ լուսարձակում են: 

Այսպես, օրինակ, Արեգակը լուսավորում է և «հալվում», յուրաքանչյուր վայրկյանում իր զանգվածից կորցնում է 4 մլն տ: Նյութի այդ քանակությունը փոխարկվում է լույսի կամ, ինչպես ասում են, ճառագայթման: Արեգակնային այդ նյութով կարելի կլիներ բեռնել 4 հզ. ապրանքատար գնացք՝ յուրաքանչյուրը կազմված 50 վագոնից:
     Տիեզերական տարածության մեջ աստղերը շարժվում են վիթխարի արագությամբ, սակայն մեզ դրանք թվում են անշարժ. դա նույնպես մեզանից աստղերի անհավանականորեն հեռու գտնվելու արդյունք է: 
     Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին. դրանք կոչվում են հսկաներ: Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Օրիոնի համաստեղության Բետելհեյզե վառ կարմիր աստղը, օրինակ, իր չափերով 500 անգամ գերազանցում է Արեգակին: 
 Բայց կան նաև թզուկ աստղեր, որոնք փոքր են նույնիսկ Երկրից: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100 անգամ փոքր է Արեգակի տրամագծից:

    

 Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն: Նրանց մակերևույթի ջերմաստիճանը 10–100հզ.օC է: Որոշ աստղեր կարմրավուն են: Դրանք համեմատաբար սառն աստղեր են, որոնց մակերևույթի ջերմաստիճանը չի գերազանցում 2–3հզ. օC: Արեգակը պատկանում է դեղին աստղերի թվին. նրա մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է:

1997 թ-ին գիտնականները մեր Գալակտիկայում հայտնաբերեցին մի նոր աստղ, որն առայժմ հայտնի ամենախոշոր աստղն է: Այն ավելի քան 100 հզ. անգամ մեծ է Արեգակից: Եթե այդ աստղը գտնվեր մեր Արեգակնային համակարգի կենտրոնում, այն կկլաներ այդ համակարգի առաջին 4 մոլորակները՝ Մարսը ներառյալ: Երկրից այդ աստղը չի երևում, որովհետև ծածկված է գազից ու փոշուց կազմված միգամածությամբ:
     Մութ գիշերներին երկնքում անզեն աչքով կարելի է տեսնել մինչև 5780 աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով հաշվվում են միլիոնավոր աստղեր: Երկնակամարում դիտվող ամենապայծառ աստղերը Հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում՝ դրանք անվանելով կենդանիների կամ առասպելական անուններով (Մեծ Արջ, Կասիոպեա, Եզնարած և այլն): Պետք է հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ աստղերի թվացող խմբեր են, և մի¬ևնույն համաստեղության աստղերը տարածության մեջ կարող են երբեմն իրարից շատ հեռու գտնվել:
Հայտնի են նաև բազմակի աստղեր, որոնք կազմված են 2 և ավելի աստղերից: Տիեզերքում կան նաև աստղասփյուռներ և աստղակույտեր՝ հարյուրավոր ու հազարավոր աստղերի միավորումներ:
     Որոշ աստղեր ժամանակի ընթացքում փոխում են իրենց պայծառությունը. դրանց անվանում են փոփոխական աստղեր:
Երբեմն տեղի են ունենում առանձին աստղերի բռնկումներ, և այդ ժամանակ նախկինում անտեսանելի աստղը հանկարծ մի քանի ժամում բռնկում է ու դառնում տեսանելի (երբեմն՝ նույնիսկ ցերեկը): Այդպիսի աստղերը կոչվում են նոր կամ գերնոր աստղեր: Ենթադրվում է, որ դրանց մի մասը բռնկումից հետո կտրուկ սեղմվում է ու դառնում ավելի փոքր և չափազանց խիտ: Այդ աստղերի տրամագիծը մոտ 10 կմ է, բայց դրանց նյութն այնքան խիտ է, որ քորոցի գլխիկի մեծության գնդիկը կկշռեր մոտ 100 հզ. տ:
     Աստղերի աշխարհը շատ բազմազան է, և մենք նրա մասին դեռ քիչ բան գիտենք:

Աստղերի ծնունդն ու մահը

     Աստղեր առաջանում են մշտապես: Նախասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և փոշու ամպն է: Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ շարժընթացը:  Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո, նրա ջերմաստիճանն ու ճնշումն այնքան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը` ջրածնի ատոմների միավորումը: Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ «հսկայական ամպում»: Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր: 

Սակայն աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում:
     Արեգակի տարիքը հաշվվում է մոտ 5 մլրդ տարի, որը նրա կյանքի ճանապարհի միայն կեսն է: Հեռավոր ապագայում Արեգակը կվերածվի Կարմիր հսկայի և կկլանի իրեն ավելի մոտ գտնվող մոլորակները: Այնուհետև այն կսկսի սեղմվել ու փոքրանալ այնքան ժամանակ, մինչև որ նրա ողջ զանգվածը կպարփակվի Երկրի չափեր ունեցող մի գնդի մեջ: Այդ ժամանակ Արեգակը կվերածվի Սպիտակ թզուկի և հանդարտ կմարի:
     Արեգակից զգալիորեն ավելի մեծ զանգվածով աստղերն իրենց գոյությունն ավարտում են վիթխարի պայթյունով և վերածվում գերնոր աստղի: Վերջինս մի քանի օրվա ընթացքում ճառագայթում է միլիոն անգամ ավելի շատ լույս, քան Արեգակը:
Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հայրենագիտության տարեկան հաշվետվություն

Գրել ողջ տարվա ընթացքում  կատարված աշխատանքների մասին մի քանի նախադասությամբ։

Հայրենագիտության բաժին

Համբարձման ծես — Համբարձման ծես , Ես սովորել եմ համբարձման տոնի մասին և իմացել, թե ինչպես են տոնում այն:

Ասորիներ. ասորական համայնքը Հայաստանում — Ասորիներ. ասորական համայնքը Հայաստանում , Ես իմացա շատ հետաքրքիր բաներ ասորիների և Ասորեստանի մասին:

Հայկական թագավորներ — Հայկական թագավորներ, Ես իմացա, որ Հայաստանը ունեցել է թագավորներ:

Ասորիների մասին — Ասորիների մասին, Ես գրեցի հետաքրքիր բաներ ասորիների և Ասորեստանի մասին:

Զատկի օրը իմ ընտանիքում — Զատկի օրը իմ ընտանիքում, Ես գրեցի իմ ընտանիքի զատկական ավանդույթների մասին:

Քարի դար 2. Սցենար՝ մեկ օր քարի դարում — Քարի դար 2. Սցենար՝ մեկ օր քարի դարում, Ես գրեցի Սցենար՝ մեկ օր քարի դարում:

Քրդերի մասին — Քրդերի մասին, Ես գրեցի քրդերի մասին հետաքրքիր փաստեր:

Քարի դար — Քարի դար, Ես գրեցի Քարի դարի մասին:

Տեառնդառաջ — Տեառնդառաջ, Ես իմացա Տեառնդառաջի մասին:

Ավանդույթներ և սովորություներ — Ավանդույթներ և սովորություներ, Ես իմացա ավանդույթների և ավանդույթների մասին:

Դիցաբանություն և առասպել — Դիցաբանություն և առասպել, Ես իմացա դիցաբանության մասին:

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան.Տարիների հաշվումը պատմության մեջ — Մեր հայրենիքի անցյալն ու ներկան.Տարիների հաշվումը պատմության մեջ

Իմ բնակավայրը — Իմ բնակավայրը

Իմ ծագումը — Իմ ծագումը

Հայկը և Բելը — Հայկը և Բելը

Որտեղ եմ ես եղել — Որտեղ եմ ես եղել

Continue reading “Հայրենագիտության տարեկան հաշվետվություն”

Posted in Մաթեմատիկա, Մաթեմատիկական խնդիրներ

Թեստ 6

Վերջին երեք խնդիրը ավելի ընդարձակ

15․ Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր խնձոր։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խնձոր պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի խնձորներ։

7 + 4 = 11

11 + 1 = 12

Առանց նայելու ամենաքիչը 12  խնձոր պետք է հանել

16 Երբ ուղղանկյան լայնությունը մեծացրեցին 5 սմ-ով, իսկ երկարությունը՝ 10 սմ-ով, ապա ստացված ուղղանկյան պարագիծը հավասարվեց 80 սմ-ի։ Որքա՞ն էր ուղղանկյան պարագիծը։

5 x 2 = 10

10 x 2 = 20

80 – 30 = 50

50 էր ուղղանկյան պարագիծը։

17․Սովորողը տնային հանձնարարությունը կատարեց 1 ժամ 15 րոպեում։ Այդ ժամանակի 1/5-րդը նա օգտագործեց մաթեմատիկայի հանձնարարությունը կատարելու համար, 18 րոպեն մայրենիի հանձնարարությունները կատարելու համար, իսկ մնացած ժամանակը պատմվածք կարդալու համար։ Քանի՞ րոպե հատկացվեց պատմվածք կարդալու համար։

1ժ./60ր.\ 15ր. : 5 x 1 = 15

1ժ./60ր.\ 15ր. – 15ր. = 1ժ.

1ժ./60ր.\ — 18ր. = 42ր.

42 րոպե հատկացվեց պատմվածք կարդալու համար։

Posted in Մայրենի, Նախագծեր

Թանգարաններ. իմ պատրաստած նախագիծը

Նպատակ — կատարել տեքստային աշխատանքը և նայել տեսանյութը ու գրել տեսաքնյութից ի՞նչ հասկացար

Թանգարաններ - ՀՀ ԿԳՄՍՆ

1-ին աշխատանք

Տեքսատյին աշխատանք

Թանգարանը գիտական, գիտալուսավորական կառույց է, որտեղ պահպանվում և ուսումնասիրվում են տարբեր հին հուշարձաներ, քանդակներ, նկարներ և այլն: Նաև կան այնպիսի թանգարաններ, որոնց մեջ կան կմախքներ: Կան տարբեր և հետաքրքիր թանգարաններ: Օրինակ՝ գորգերի, պատմության, ժամանակակից, ազգային… թանգարաններ: Նաև կան տուն-թանգարաններ: Օրինակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան… Թանգարանները շատ հետաքրքիր կառույցներ են, որտեղ կա ամեն մի առանձնահատուկ իր:

Առաջադրանքներ

  1. Թանգարանում ինչե՞ր կային:
  2. Թանգարանները ինչպիսի՞ կառույցներ են:
  3. Ինչպիսի՞ թանգարաներ կան:
  4. Ինչերի՞ թանգարաներ կան:
  5. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշները:
  6. Դուրս գրի՛ր մեկ գոյական, երկու ածական և երկու բայ:
  7. Գրի՛ր հորինուկ <<Իմ թանգարանը>> վերնագրով:
  8. Փորձիր նկարել քո պատկերացրած թանգարանը:

2-րդ աշխատանք

Դուրս գրած փաստեր