Posted in Բնագիտություն, Հաշվետվություն

Բնագիտության հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

Բնագիտության բաժին

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Անթափոն աղբ

Աղ

Rօck Identifire

3. Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Պատրաստանյութեր, դրանց տեսկները

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Ծաղկատունկ, սոխի բջիջներ և կեղտոտ ջրի բջիջներ:

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո, ես կարող եմ: Օրինակ՝ ես կկարողանամ ճիշտ տնկել ծաղիկներ, ծառեր և ճիշտ չափով ջրել:

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Ես բոլորին մասնակցել եմ:

Posted in Բնագիտություն

Պատրաստանյութեր, դրանց տեսկները

InfoPort - եղիր տեղեկացվածՊարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

Գոմաղբ

Tuproq unumdorligi nimaga bog'liq? Tuproq unumdorligini qanday yaxshilashni o'rganing? Chernozem tug'ilishining tuproq unumdorligini saqlashiga bog'liqligini bilib oling

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Ազոտական պարարտանյութերի շուկայի ազատականացումը 2018 թ. հանգեցրել է գների նվազման | Finport.am

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

TanhamarՏորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Բուսահող

Ինչպես տնային պայմաններում արմավենի աճեցնել խուրմայի կորիզից | Ժամանցային լուրեր

Բուսահողը ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերևխոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Ինչո՞ւ է կառավարությունը որոշել վերադառնալ նախկինում «կոռուպցիոն» որակած ծրագրերին

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։

Posted in Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը:

2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է: Հումուսը տարբեր կենդանիների և բույսերի մնացորդի խարնուրդն է։ Մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն:

3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:

Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն:

4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:

Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը:

5. Ի՞նչ են պարարտանյութերը:

Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը:

Posted in Բնագիտություն

Քամելեոնների մասին

Քամելեոնը կենդանի է, որը առանձնանում է ոչ միայն գույները փոխելու ունակությունից, այլև իր աչքերը միմյանցից ինքնուրույն տեղափոխելու ունակությունից: Ոչ միայն այս փաստերը նրան են դարձնում աշխարհի ամենա զարմանալի մողեսը:

Կարծիք կա, որ քամելեոն անունն առաջացել է հունարեն լեզվից և նշանակում է «երկիր առյուծ»: Քամելեոնի տիրույթում են Աֆրիկան, Մադագասկարը, Հնդկաստանը, Շրի Լանկան և Հարավային Եվրոպան:

Ամենից հաճախ հայտնաբերված են արևադարձային վայրերի սավաննաներում և անտառներում, ոմանք ապրում են նախալեռներում և շատ փոքր քանակություն է գրավում տափաստանային գոտիները: Մինչ օրս սողունների մոտ 160 տեսակ կա: Նրանցից ավելի քան 60-ը ապրում են Մադագասկարում:

Եվրոպայում հայտնաբերվել են ամենահին քամելեոնի մնացորդները, որոնք մոտավորապես 26 միլիոն տարեկան են:

Posted in Բնագիտություն

Սնկերի մասին

Ուտելի սնկերի մասին

Գոյություն ունեն ուտելի սնկերի բազմաթիվ տեսակներ, աճեցված և հավաքված ամբողջ աշխարհում։ Սնկերը ունեն յուրահատուկ համ և հոտ, դրանցից մի քանիսը նրբախորտիկներ են և ունեն շատ բարձր գին։ Հաշվվում է ուտելի սնկերի մի քանի հազար տեսակ։ 

Պայմանականորեն ուտելի սնկերը հում վիչակում ունենում են թունավոր կամ կծու համ, բայց խոհարարական մշակումից հետո դառնում են ուտելի։ Երբեմն պայմանական ուտելիության այլ պատճառներ են բերվում։ Օրինակ, որոշ սնկեր ուտելի են միայն երիտասարդ տարիքում, մյուսները թունավորում են առաջացնում միայն որոշակի մթերքների հետ համատեղ օգտագործման դեպքում։

Թունավոր սնկերի մասին

Սրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են: Սակայն դրանց մեջ կան պայմանական ուտելի սնկեր (օրինակ՝ մորխերը, կաթնասնկերը), որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են: 

Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթի գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն: Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է: 

Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է փսխեցնել (շատ հեղուկներ խմեցնել), տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության:

 

Posted in Բնագիտություն

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

220px-Illustration_Convallaria_majalis0

Ուշադիր դիտեք տեսաֆիլմը, որտեղ ներկայացնում եմ ծաղկի կառուցվածքը, որից հետո կարդա ստորև գրված նյութը։

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում

  1. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսի մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր մարմինը՝ արմատը, ցողունը և տերևը: 

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

  Լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ է կարող աճել բույսը:

  1. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

  1. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսը օգնում է մարդուն նրանով, որ նա սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

  1. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։
Posted in Բնագիտություն

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Continue reading “Գյուղատնտեսություն”

Posted in Բնագիտություն

Մանրադիտակ

Սոխի բարակ թաղանթի բջիջներ։

Յոդի բջիջներ։

Տերևի բջիջներ։

Մեկնաբանում

Այսօր ես առաջին անգամ նայեցի մանրադիտակով և տեսա բջիջներին։ Ես տեսա սոխի բարակ թաղանթի բջիջներին։ Նրանք շատ նման էին աղյուսից պատրաստված պատի։ Միայն գույնը արծաթագույն էր։

Հետո ես նայեցի յոդի բջիջների վրա։ Նրանք նույնպես շատ նման էին աղյուսից պատրաստված պատի։ Միայն գույնը ոսկեգույն էր։

Վերջում ես նայեցի տերևի բջիջներին։ Նրանք տարբերվում էին։ Նրանք արդեն կլոր էին։

Ինձ շատ հետաքրիր էր մանրադիտակի մեջ նայելը։

Posted in Բնագիտություն, Նախագծեր

Անթափոն աղբ

Անթափոն աղբը նշանակում է, որ այդ աղբը կարելի է վերամշակել և ստանալ օգտակար մի ուրիշ բաներ։ Օրինակ` նրանք վերամշակում են պլաստիկ, թուղթ, կտոր, ապակի…

Ապակին, թուղթը և պլաստիկը աղբ չեն, քանի որ դրանք վերամշակելու հնարավորություն ունեն: Այսինքն ապակին, թուղթը և պլաստիկը համարվում են անթափոն աղբ։

Իսկ աղբ են համարվում այն առարկաները, որոնք չեն կարող վերամշակվել։ Այսինքն նրան թափոն աղբ են։

Թափոնների (աղբի) առաջացումը որպես երևույթ հեշտ է բացատրել կառավարման տեսության տեսակետից։ Թափոններն առաջանում են այն դեպքում, երբ մարդը դադարում է կառավարել իրեն համար ոչ պիտանի նյութական օբյեկտները (թափում է դրանք), և այդ օբյեկտները անցնում են ինքնակառավարման պայմանակարգի. աղբն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել։ Քայքայվելուց հետո աղբը վերամշակում են և դարձնում ինչ որ իր։