Posted in Ես նախագիծ, Հայրենագիտություն

Մեր ընտանեկան սովորույթը

Ավանդույթը շատ լավ բան է։ Ամեն  ընտանիք ունի իր ավանդույթները՝մեր ընտանիքն էլ ունի իր ավանդույթները։

Քանի որ Նոր Տարին և Սուրբ Ծննդյան տոնները, իմ ամենասիրելի տոններն են, այդ պատճառով ես կպատմեմ մեր ընտանիքի սովորույթների մասին։

Մենք նշում ենք Նոր տարին և Սուրբ Ծննունդը ջերմ ընտանեկան մթնոլորտում, տոնական սեղանի շուրջ

Գնում ենք հետաքրքիր նվերներ բարեկամների և ընկերների համար։  Հետո ընտանիքով զարդարում ենք տոնածառը և տունը։ Մենք շատ ենք սիրում հյուրեր ընդունել և հյուր գնալ։ Ամբողջ ընտանիքով պատրաստում ենք համեղ ուտեստներ և սպասում հյուրերին։Ես շատ եմ սիրում նվերներ պատրաստել իմ  բարեկամների համար և շատ-շատ ուրախանում երբ նվերներ եմ ստանում:

Posted in Ես նախագիծ, Իմ ամառ, Հեռավար-առցանց ուսուցում, Մայրենի, Նախագծեր

Ես նախագիծ

Ես Արևիկ Ստեփանյան եմ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցի երրորդ դասարանում։ Ես բարձրահասակ եմ, երկար մազերով ես շագանակագույն մազեր ունեմ և շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ ռոլիկ քշել ու երկուականիհեծանիվ նաև պարել և նկարել։ Ես տխրում

եմ այն ժամանակ երբ մեկը տխրում է։ Ես նաև սիրում եմ երբ իմ ծննդյանուն է գալիս։Իմ մասին
Բարև ձեզ: Ես Արևիկ Ստեփանյանն եմ: Սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամա- լիրի Արևմտյան դպրոցի երրորդ դասարանում: Ես բարձրահասակ եմ, բարեկազմ, ունեմ երկար, բաց շագանակագույն մազեր և շագանակագույն աչքեր: Քթիկս ու բերանս փոքրիկ են, մաշկս` սպիտակ: Շատ եմ սիրում անվաչմուշկ քշել ու հեծանիվ վարել: Իմ նախասիրություն- ներն են պարելը, նկարելը, կարդալն ու գրելը: Ես նաև շատ հետաքրքրասեր եմ ու միշտ գտնում եմ որևէ օգտակար ու հաճելի զբաղմունք: Չեմ սիրում, երբ մեկը տխրում է: Այդ ժամանակ փորձում եմ ուրախացնել նրան: Ես բարի, աշխատասեր, ընկերասեր և կատակա- սեր աղջիկ եմ: Իմ երազանքն է, որ բոլոր մարդիկ սիրեն իրար և չաղտոտեն մեր երկրի բնությունը: