Posted in Մայրենի

Առաջին օրը դպրոցում առաջադրանք

  1. Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:

Էմին լավ վերաբերմունք ուներ Ջիմի հանդեպ:

3. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը, Ջիմին վախեցած և տխրած էր։

բ) հետո նա հասկացավ, որ դպրոցում այդքան էլ վատ չէ։

4.Բնութագրի՛ր հորը:

Ջիմի հայրիկը տխուր, բարկացած և աղքատ էր։

5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

Միսս Բիննը — բարկացած և ուշադիր էր։

Իմ ուսուցիչները — բարի և հանգիստ են։

6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

   Ես կարծում եմ նա կհասկանա, որ դպրոցում սովորում են կարդալ, գրել, երգել… Նա կկարողանա ամեն ինչ։

7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:

Երբ ես առաջին անգամ գնացի դպրոց շատ ուրախ էի: Մտածում էի, որ դպրոցը մի տեղ է որտեղ քո երազանքները կատարվում են։ Ես գնացի ու տեսա, որ այնտեղ շատ հաճելի է ու հետաքրքիր։

  1. Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Ինձ ոչ մի բան չի տխրեցնում։ Դպրոցում ինձ ուրախացնում են իմ ընկերները։

Posted in Մայրենի

Առաջին օրը դպրոցում

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Continue reading “Առաջին օրը դպրոցում”

Posted in Բնագիտություն, Մայրենի

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Continue reading “Մարմիններ, նյութեր, մասնիկներ”