Posted in Իմ ամառ, Հեռավար-առցանց ուսուցում, Մայրենի

Իմ 2020 թվականի ամառը

Տարվա բոլոր եղանակներն էլ ես շատ եմ սիրում, բայց հիմա կպատմեմ 2020 թվականի իմ ամառային արձակուրդի մասին: Այս տարվա ամառը շատ հետաքրքիր եմ անցկացրել: Իմ կարծիքով այն շատ սպորտային էր, քանի որ ես գրեթե ամեն օր հեծանիվ եմ վարել, անվաչմուշկ եմ քշել և լողացել եմ կամ լողավազանում, կամ Սևանա լճում: Ես նաև շատ եմ կարդացել, օրինակ Ջանի Ռոդարիի “Հեքիաթներ հեռախոսով” գիրքը, Ալեքսանդր Միլնի “Վինի Թուխը և բոլորը-բոլորը” հեքիաթը և այլն:
Երկու անգամ, տարբեր ամիսների մեկնել եմ Սևան հանգստանալու: Այնտեղ շատ հետաքրքիր ժամանակ եմ անցկացրել, նոր ընկերներ եմ ձեռք բերել, խաղացել ու լողացել եմ նրանց հետ: Սկզբում Սևանի ջուրը կանաչ էր ու շատ կեղտոտ, որովհետև մարդիկ երկար տարիներ կեղտոտել էին այն: Մենք շատ մտահոգված էինք: Լողալ չէր կարելի, բայց մի քանի օրից ջուրը մաքրվեց, պարզվեց և ես շատ ուրախացա: Հետո մի տեսանյութ նկարեցի, որ ցույց տամ, թե որքան մաքուր է Սևանի ջուրը: Ես շատ եմ ուզում, որ մարդիկ հասկանան և այլևս չաղտոտեն բնությունը:

Posted in Ես նախագիծ, Իմ ամառ, Հեռավար-առցանց ուսուցում, Մայրենի, Նախագծեր

Ես նախագիծ

Ես Արևիկ Ստեփանյան եմ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցի երրորդ դասարանում։ Ես բարձրահասակ եմ, երկար մազերով ես շագանակագույն մազեր ունեմ և շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ ռոլիկ քշել ու երկուականիհեծանիվ նաև պարել և նկարել։ Ես տխրում

եմ այն ժամանակ երբ մեկը տխրում է։ Ես նաև սիրում եմ երբ իմ ծննդյանուն է գալիս։Իմ մասին
Բարև ձեզ: Ես Արևիկ Ստեփանյանն եմ: Սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամա- լիրի Արևմտյան դպրոցի երրորդ դասարանում: Ես բարձրահասակ եմ, բարեկազմ, ունեմ երկար, բաց շագանակագույն մազեր և շագանակագույն աչքեր: Քթիկս ու բերանս փոքրիկ են, մաշկս` սպիտակ: Շատ եմ սիրում անվաչմուշկ քշել ու հեծանիվ վարել: Իմ նախասիրություն- ներն են պարելը, նկարելը, կարդալն ու գրելը: Ես նաև շատ հետաքրքրասեր եմ ու միշտ գտնում եմ որևէ օգտակար ու հաճելի զբաղմունք: Չեմ սիրում, երբ մեկը տխրում է: Այդ ժամանակ փորձում եմ ուրախացնել նրան: Ես բարի, աշխատասեր, ընկերասեր և կատակա- սեր աղջիկ եմ: Իմ երազանքն է, որ բոլոր մարդիկ սիրեն իրար և չաղտոտեն մեր երկրի բնությունը:

Posted in Իմ ամառ, Մայրենի, Նախագծեր

Իմ ամառը 2020թ

 

կարդացել եմ Ջանի Ռոդարիի «հեքիաթներ հեռախոսով» և Ալեքսանդեր Միլնիի Վինի-Թուխը և բոլոր-բոլորը։ Ես սովորել եմ ռոլիկ քշել։ Ես նաև

սովորել եմ բլոգ բացել և նյութ տեղադրել։ Ես նաև գնացել եմ երկու անգամ ևան։ Առաջին

անգամ երբ գնացի սևան այնտեղ ես ծանոթացա մի աղջկա հետ և այդ աղջիկը մեր

բարեկամների աղջիկն է իմ քույրիկը։ Մենք զրուցեցին, խաղացինք և լողացինք։

Իմ քույրիկի անունը Լիա է։ Երկրորդ անգամ երբ սևան գնացի այնտեղ նո