Posted in Մայրենի, Նախագծեր

Թանգարաններ. իմ պատրաստած նախագիծը

Նպատակ — կատարել տեքստային աշխատանքը և նայել տեսանյութը ու գրել տեսաքնյութից ի՞նչ հասկացար

Թանգարաններ - ՀՀ ԿԳՄՍՆ

1-ին աշխատանք

Տեքսատյին աշխատանք

Թանգարանը գիտական, գիտալուսավորական կառույց է, որտեղ պահպանվում և ուսումնասիրվում են տարբեր հին հուշարձաներ, քանդակներ, նկարներ և այլն: Նաև կան այնպիսի թանգարաններ, որոնց մեջ կան կմախքներ: Կան տարբեր և հետաքրքիր թանգարաններ: Օրինակ՝ գորգերի, պատմության, ժամանակակից, ազգային… թանգարաններ: Նաև կան տուն-թանգարաններ: Օրինակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան… Թանգարանները շատ հետաքրքիր կառույցներ են, որտեղ կա ամեն մի առանձնահատուկ իր:

Առաջադրանքներ

  1. Թանգարանում ինչե՞ր կային:
  2. Թանգարանները ինչպիսի՞ կառույցներ են:
  3. Ինչպիսի՞ թանգարաներ կան:
  4. Ինչերի՞ թանգարաներ կան:
  5. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշները:
  6. Դուրս գրի՛ր մեկ գոյական, երկու ածական և երկու բայ:
  7. Գրի՛ր հորինուկ <<Իմ թանգարանը>> վերնագրով:
  8. Փորձիր նկարել քո պատկերացրած թանգարանը:

2-րդ աշխատանք

Դուրս գրած փաստեր

Posted in Հաշվետվություն, Մայրենի, Նախագծեր

Մայրենիի հաշվետվություն

Այս տարվա ընթացքում ես իմացել եմ շատ բաներ: Գրել եմ հորինուկներ և կատարել տարբեր տեքստային և բառային աշխատանքներ: Գրել եմ տարբեր փաստեր և հորինուկներ, կատարել ֆլեշմոբեր և այլն: Նաև մեր մայրենիի ուսուսչուհի՝ ընկեր Արմինեն կարդացել է տարբեր հեքիաթներ, պատմվածքեր… և հարցեր տվել մեզ: Ես իմացել եմ նոր գրողի անուն՝ Ակսել Բակունց: Ինձ շատ դուր եկավ նրա պատմվացքը՝ <<Մթնաձոր>> , որովհետև նա այդ պատմվացքը գրեց հետաքրքիր և գեղեցիկ:

Posted in Հայրենագիտություն, Մայրենի, Նախագծեր

Քարի դար 2. Սցենար` մեկ օր քարի դարում

Մենք դասարանցիներով պատրաստվում էինք անցկացնել հրաշալի մեկ օր Քարե դարում: Սկզբում մենք պետք է գտնենք քարայր։ Հետո պետք է գնանք կամ որսի կամ մրգեր, բանջարեղեն գտնելու։ Նաև մենք պետք է որս անենք և այդ կենդանու կաշին վերցնենք, որպեսզի հագուստ պատրաստենք, հագնենք  ու չմրսենք։ Քարայրում մենք հնարավոր է նկարենք` ածուխով, քարով… և մեր նկարած ժայռապատկերները կմնան այդ քարայրում։ Ես մտածում եմ, որ մենք այդ օրը լավ ժամանակ կանցկացնենք և կիմանանք շատ հետաքրքիր բաներ, օրինակ, թե ինչպես են ապրել մարդիկ քարե դարում։

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր

Հանդիպում քրդական համայնքի ներկյացուցչի հետ. Հանդիպում Լիանա Մհոյանի հետ

Երկուշաբթի օրը մենք ունեցել ենք հանդիպում Լիանա Մհոյանի հետ։ Նա եղել է քրդական համայնքի ներկայացուցիչ։ Մենք նրան տարբեր հարցեր ենք տվել։ Օրինակ` Ինչ էին խորհրդանշում այդ դրոշի գույները։ Արդյո՞ք քրդերը պետություն ունեն։ Քուրդ բառը ի՞նչ է նշանակում։ Քրդերի դրոշի վրայի արևը ի՞նչ է խորհրդանշում…

Մենք իմացանք, որ քրդերը ունեն տարբեր տոներ, որոնք մենք չենք տոնում, կամ ուրիշ ձեւ են նշում մեզ ծանոթ տոները։ Օրինակ` միջազգային տարազների օր, Նոր տարի…

Մենք իմացել ենք այդ հարցերի պատասխանները և իմացել քրդերի մասին նոր փաստեր։

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր

Քրդերի մասին

Դրոշ

Քրդերը Հայաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են առանց սեփական պետության:

Աշխարհում ապրում է շուրջ 40 մլն քուրդ. մոտ 20 մլն` Թուրքիայում, 9 մլն` Իրանում, 6 մլն` Իրաքում, 3 մլն` Սիրիայում, մյուսները ցրված են այլ վայրերում:

Սովետական տարիներին Հայաստանում բնակվում էին շուրջ 80.000 քրդեր, այժմ նրանց թիվը 40.000 է:

Արագածոտնի մարզը քրդերի բնակչության վայրերից մեկն է: Արագածոտն մարզի 20 գյուղերից 11-ը քրդական են: Ալագյազ գյուղը կենտրոնականն է վերջիններիս մեջ:

Քրդերի ծագումն ու պատմությունը այդքան էլ լավ չի ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրությունների, քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում հաստատվել Հայաստանի հարավային նահանգների (Հայոց Միջագետք, Աղձնիք, Կորճայք) որոշ գավառներում։

Աղբյուր` hetq.am, wikipedia.org


Հարցեր

1. Ինչ էին խորհրդանշում այդ դրոշի գույները։ (Կարմիր, սպիտակ, կանաչ):

2. Ինչպե՞ս է պատահել այնպես, որ քրդերը երկիր չունեն։

3. Քուրդ բառը ի՞նչ է նշանակում։

4. Քրդերի դրոշի վրայի արևը ի՞նչ է խորհրդանշում։

Posted in Բնագիտություն, Նախագծեր

Անթափոն աղբ

Անթափոն աղբը նշանակում է, որ այդ աղբը կարելի է վերամշակել և ստանալ օգտակար մի ուրիշ բաներ։ Օրինակ` նրանք վերամշակում են պլաստիկ, թուղթ, կտոր, ապակի…

Ապակին, թուղթը և պլաստիկը աղբ չեն, քանի որ դրանք վերամշակելու հնարավորություն ունեն: Այսինքն ապակին, թուղթը և պլաստիկը համարվում են անթափոն աղբ։

Իսկ աղբ են համարվում այն առարկաները, որոնք չեն կարող վերամշակվել։ Այսինքն նրան թափոն աղբ են։

Թափոնների (աղբի) առաջացումը որպես երևույթ հեշտ է բացատրել կառավարման տեսության տեսակետից։ Թափոններն առաջանում են այն դեպքում, երբ մարդը դադարում է կառավարել իրեն համար ոչ պիտանի նյութական օբյեկտները (թափում է դրանք), և այդ օբյեկտները անցնում են ինքնակառավարման պայմանակարգի. աղբն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել։ Քայքայվելուց հետո աղբը վերամշակում են և դարձնում ինչ որ իր։

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր

Քարի դար

Քարի դարը մարդկության զարգացման ամենավաղ շրջանն էր, երբ օգտագործվում էր հիմնականում քարը, սակայն դրա հետ մեկտեղ նաև փայտը և ոսկորը։ Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը։

Քարի դարի վերջում ընտելացվում են որոշ կենդանիներ։ Քարի դարը սկսվել է 2,5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ. թ. ա. 6-րդ հազարամյակում: Քարի դարը բաժանվում է երեք ենթափուլի՝ հին (պալեոլիթ), միջին (մեզոլիթ) և նոր (նեոլիթ):

Հին քարի դար 

Հին Քարի դարի պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Հին Քարի դարը բաժանվում է վաղ (ստորին ) և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։

Միջին քարի դար

Միջին քարի դար կամ մեզոլիթ ժամանակաշրջան, որն ընկած է հին քարի դարի և նոր քարե դարի միջև: Պատմականորեն այն միաժամանակ չի ընթացել Երկրագնդի տարբեր մասերում, և ձգվել է մ.թ. ա. 10 000-5000 թվականները։ Համապատասխանում է Ամերիկայի արքայիկ ժամանակաշրջանին։ Հայկական լեռնաշխարհում այն տևել է մ.թ.ա. 12-րդ հազարամյակից մինչև 7-րդի կեսերը։

Նոր քարի դար

Նոր քարի դարը տևել է Ք.ա. X հազարամյակից մինչև Ք.ա. VI հազարամյակի կեսերը: Նոր քարի դարի կարևոր նվաճումն անցումն էր` յուրացնող տնտեսությունից, արտադրող տնտեսության: Որսորդության և հավաքչության ժամանակ մարդիկ օգտվում էին միայն բնության պատրաստի բարիքներից, այսինքն՝ վարում էին յուրացնող տնտեսություն: Նոր քարի դարում մարդիկ սկսեցին նաև իրենց աշխատանքով ստեղծել անհրաժեշտ բարիքներ: Միջին քարի դարից սկսած՝ պահում էին տարբեր կենդանիներ, նրանց խնամում և բազմացնում էին՝ մշտապես կաթ,բուրդ, միս, կաշի ունենալու համար: Այսպես սկիզբ առավ անասնապահությունը:

Մարդիկ սկսեցին զբաղվել նաև երկրագործությամբ: Նրանք նկատեցին, որ վայրի բույսերի սերմերը ցանելով՝ կարելի է կայուն բերք ապահովել: Ստացված բերքով համայնքի անդամները ամբողջ տարին կերակրվում էին: Հետագայում նրանք սովորեցին նաև մշակել պտղատու ծառեր:

Այս շրջանում մարդու կարևոր ձեռքբերումներն են՝

Հոդաբաշխ հասկանալի  լեզվովխոսելու ձևավորում

Աշխատանքային գործիքների կատարելագործում

Տնտեսության հիմքը կազմել են որսորդությունը, ձկնորսությունը և հավաքչությունը։

 

Իմ կարծիքը, թե ինչ էին անում քարի դարի երեխանները

Իմ կարծիքով 9 տարեկան երեխաները գնում էին օգնելու ծնողներին։ Օրինակ` որսով (բերում էին որսը տուն), փայտեր էին հավաքում կրակի համար, հավաքում էին պտուղներ և մրգեր… Երեխաները նույնպես գնում էին դպրոց։ Այդ դպրոցում նրանք չէին սովորում կարդալ, գրել… այլ սովորում էին այդ ժամանակաշրջանի ապրելակերպը։

Posted in Մայրենի, Նախագծեր, Տեխնոլոգիա

Շնորհավոր մարտի 8

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուսչուհիներ…

Սիրելի ընկեր Վարսիկ, ընկեր Դիանա, ընկեր Արմինե, ընկեր Վալենտինա, ընկեր Մադլենա,

Շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն և շատ ժպիտներ։ Եղեք միշտ ուրախ և երջանիկ։

Սիրով` Արևիկ Ստեփանյան

Continue reading “Շնորհավոր մարտի 8”