Posted in Մայրենի

Իմ ճամփորդություն դեպի Բջնի

Երեքշաբթիդասարանով գնացինք Բջնիի բերդ։ Բջնիում  բարձրունք ենք հաղթահարել դասարանով։ Մենք գնացել էինք Աստվածամայր Եկեղեցի։ Այնտեղ մենք աղոթեցինք և մոմ վառեցինք։ Հիմա ես կպատմեմ Բջնի բերդի մասին։ Բջնի բերդը ռազմական կառույց է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Բջնին գտնվում է Հրազդան գետի կիրճում, ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում, Բջնի գյուղի մոտ։ Բջնիում  բարձրունք հաղտահարելը հեշտ էր,  հետաքրքիր էր։ Հրազդանի գետը շատ գեղեցիկ էր։ Ես շատ լավ եմ անցկացրել այդ օրը։

Posted in Մայրենի

Էշի ականջում քնած

Կար-չկար մի թիթեռ։ Մի օր ուժեղ անձրև եկավ։ Թիթեռը մաներ գալիս մի հանգիստ տեղ, որ սպասի և ննջի։ Գնաց նապաստակի մոտ բայց նապաստակը չհասկացվ և փախավ։ Գնաց ձիու մոտ, բայց ձինել չհասկացավ և փախավ։ Խեղճ թիթեռը սկսեց թացանալ, հոգնել և մրսել։ Հանկարծ տեսավ մի էշին, որը ծառի տակ քնել էր։ Մոտեցավ էշին, ևքանի որ նա թրջվել է և էշը խորը քնած էր էշը չլսեց ոնց թիթեռը թռչեց և թիթեռը կարողացավ չոր ու տաք ականջը մտնել չորանալ և քնել։

Posted in Մայրենի

10 փաստ պինգվինների մասին

1.Աշխարհի ամենահետաքրքիր կենդանիներից են պինգվինները, նրանք պատկանում են թռչունների հատուկ կարգի։

2. Ծագումն այլ կերպ բացատրվում է լատիներեն pinguis բառով, որը նշանակում է՝ «գեր»։

3.Ավելի շատ հանդիպում են Անտարկտիդայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի հարավային ափերին։

4.Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ։

5.Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից եվ քամուց։

6. Ամենախոշորը պինգվինը որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, կան նաև պինգվիններ տեսակներ որոնք՝ 40–70 սմ։

7.Մարմնի կենդանի զանգվածը 3–45 կգ է։

8.Ոտքերը կարճ են և հաստ։

9.Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ։

10. Ես շատ եմ սիրում պինգվիներին, որովհետև պինգվինը խաղաղասեր են, երբեք չեն հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։

 

 

 

 

Posted in Իմ ամառ, Հեռավար-առցանց ուսուցում, Մայրենի

Իմ 2020 թվականի ամառը

Տարվա բոլոր եղանակներն էլ ես շատ եմ սիրում, բայց հիմա կպատմեմ 2020 թվականի իմ ամառային արձակուրդի մասին: Այս տարվա ամառը շատ հետաքրքիր եմ անցկացրել: Իմ կարծիքով այն շատ սպորտային էր, քանի որ ես գրեթե ամեն օր հեծանիվ եմ վարել, անվաչմուշկ եմ քշել և լողացել եմ կամ լողավազանում, կամ Սևանա լճում: Ես նաև շատ եմ կարդացել, օրինակ Ջանի Ռոդարիի “Հեքիաթներ հեռախոսով” գիրքը, Ալեքսանդր Միլնի “Վինի Թուխը և բոլորը-բոլորը” հեքիաթը և այլն:
Երկու անգամ, տարբեր ամիսների մեկնել եմ Սևան հանգստանալու: Այնտեղ շատ հետաքրքիր ժամանակ եմ անցկացրել, նոր ընկերներ եմ ձեռք բերել, խաղացել ու լողացել եմ նրանց հետ: Սկզբում Սևանի ջուրը կանաչ էր ու շատ կեղտոտ, որովհետև մարդիկ երկար տարիներ կեղտոտել էին այն: Մենք շատ մտահոգված էինք: Լողալ չէր կարելի, բայց մի քանի օրից ջուրը մաքրվեց, պարզվեց և ես շատ ուրախացա: Հետո մի տեսանյութ նկարեցի, որ ցույց տամ, թե որքան մաքուր է Սևանի ջուրը: Ես շատ եմ ուզում, որ մարդիկ հասկանան և այլևս չաղտոտեն բնությունը:

Posted in Ես նախագիծ, Իմ ամառ, Հեռավար-առցանց ուսուցում, Մայրենի, Նախագծեր

Ես նախագիծ

Ես Արևիկ Ստեփանյան եմ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցի երրորդ դասարանում։ Ես բարձրահասակ եմ, երկար մազերով ես շագանակագույն մազեր ունեմ և շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ ռոլիկ քշել ու երկուականիհեծանիվ նաև պարել և նկարել։ Ես տխրում

եմ այն ժամանակ երբ մեկը տխրում է։ Ես նաև սիրում եմ երբ իմ ծննդյանուն է գալիս։Իմ մասին
Բարև ձեզ: Ես Արևիկ Ստեփանյանն եմ: Սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամա- լիրի Արևմտյան դպրոցի երրորդ դասարանում: Ես բարձրահասակ եմ, բարեկազմ, ունեմ երկար, բաց շագանակագույն մազեր և շագանակագույն աչքեր: Քթիկս ու բերանս փոքրիկ են, մաշկս` սպիտակ: Շատ եմ սիրում անվաչմուշկ քշել ու հեծանիվ վարել: Իմ նախասիրություն- ներն են պարելը, նկարելը, կարդալն ու գրելը: Ես նաև շատ հետաքրքրասեր եմ ու միշտ գտնում եմ որևէ օգտակար ու հաճելի զբաղմունք: Չեմ սիրում, երբ մեկը տխրում է: Այդ ժամանակ փորձում եմ ուրախացնել նրան: Ես բարի, աշխատասեր, ընկերասեր և կատակա- սեր աղջիկ եմ: Իմ երազանքն է, որ բոլոր մարդիկ սիրեն իրար և չաղտոտեն մեր երկրի բնությունը:

Posted in Հեռավար-առցանց ուսուցում, Մայրենի

ՉՂՋԻԿ Արուսյակ Սահակյան

 

Մի թռչուն կա՝
Թևեր ունի,
Փետուր չունի.
Մկան նման
Ատամ ունի,
Լույսը տեսնում՝ թաքնվում է,
Մութը տեսնում՝ թռչկոտում է:
Հանելուկ-հանմանելուկ,
Ո՛չ թռչուն է,
Ո՛չ էլ մուկ:
Մկների թագավորը հրաման արձակեց, որ բոլոր մկները՝ մեծ մկներից մինչև մուկիկ, իրեն հարկ պիտի տան:
Եկան մկները, բերին հարկերը: Մկների թագավորը նայե՜ց, նայե՜ց, հարկատու չղջիկին չտեսավ.
– Չղջիկն ո՞ւր է,
Ասեք, թող իմ հարկը բերե:
– Չղջիկը չկա:
– Կանչեք՝ թող գա՛:
Չղջիկն եկավ.
– Բա ես մո՞ւկ եմ, որ հարկ բերեմ. էդ ո՞ր մուկը թևեր ունի,- ու ցույց տվեց իր թևերը:
– Հա՜,- զարմացավ Մուկ թագավորը,- թողե՛ք, թողգնա:
Մուկ թագավորը նամակ գրեց թռչունթագավորին, թե՝
– Ես իմ հպատակներից մեկին քեզ եմ տվել. թռչուն է, մուկ չէ:
– Անունն ի՞նչ է:
– Չղջի՛կ:
– Չղջիկին կանչե՛ք:
Չղջիկն եկավ.
– Ի՞նչ հարկ, ի՞նչ բան, ես թռչուն չեմ, մուկ եմ որ կամ,- ու ցույց տվեց ատամները:
– Ա՛յ անպիտան, դու ո՛չ մուկ ես, ո՛չ էլ թռչուն, բադու ի՞նչ ես:
– Սուտասա՛ն,- ասացին մկնե՞րը, թե՞ թռչունները՝չեն հիշում:
Միայն գիտեմ, որ Չղջիկը ցերեկը մկներից է փախչում, գիշերը՝ թռչուններից: Մկները նրան Սուտասան Չղջիկ են ասում, թռչունները՝Սուտասան Գիշերահավուկ:
Հարցեր և առաջադրանքներ

Continue reading “ՉՂՋԻԿ Արուսյակ Սահակյան”

Posted in Իմ ամառ, Մայրենի, Նախագծեր

Իմ ամառը 2020թ

 

կարդացել եմ Ջանի Ռոդարիի «հեքիաթներ հեռախոսով» և Ալեքսանդեր Միլնիի Վինի-Թուխը և բոլոր-բոլորը։ Ես սովորել եմ ռոլիկ քշել։ Ես նաև

սովորել եմ բլոգ բացել և նյութ տեղադրել։ Ես նաև գնացել եմ երկու անգամ ևան։ Առաջին

անգամ երբ գնացի սևան այնտեղ ես ծանոթացա մի աղջկա հետ և այդ աղջիկը մեր

բարեկամների աղջիկն է իմ քույրիկը։ Մենք զրուցեցին, խաղացինք և լողացինք։

Իմ քույրիկի անունը Լիա է։ Երկրորդ անգամ երբ սևան գնացի այնտեղ նո