Posted in Բանաստեղծություններ, Մայրենի

Կանաչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,

Է՜յ ճանանչ ախպեր,

Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն.
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907

Առաջադրանքներ

  1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։
  2. Ո՞ւմ է դիմում հեղինակը։

Հեղինակը դիմում է գարնանը։

  1. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։

Բանաստեղծության մեջ կերպավորված է գարունը։

  1. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։

Արևի շողեր.

Բեր անուշահոտ

Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վըտակ,

Երկինք կապուտակ,

Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,

Գառների մայուն,

Խաղ, ուրախություն.

  1. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։

Ըստ ինձ նա բերելու է բնություն, օդ, ուրախություն, տաքություն…

  1. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։

Ես կներկեի այս բանաստեղծությունը կանաչ, դեղին, երկնագույն, կապույտ և տարբեր ուրախ և վառ գույներով։

  1. Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։

  1. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։

Ուրախ եղիր սիրելի մարդ,

Եկան ուրախ գարնան օրեր,

Միշտ ուրախ լինի երկիրը, 

Սիրող մարդկանց հետ քո սիրելի։

Posted in Բանաստեղծություններ, Մայրենի

Քամու համբյուրը

Քամու համբույրից դողաց մի տերև,

Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Continue reading “Քամու համբյուրը”

Posted in Բանաստեղծություններ, Հորինուկ, Մայրենի

(Իմ հորինածներ) Աշնան մասուր, «Մասուրի ճամփորդությունը»

Աշուն, տանի մասուր,                                                                                   Տանի կարմիր սարսուռ:

Ուշ քամին տանի,                                                                                      Մասուր, կարմիր սարսուռ։

Մշուշը անուշ,                                                                                                            Տանում է քամին և էլ երբեք չի տալիս։

Աշուն, տանի մասուր,                                                                                    Տանի կարմիր սարսուռ:

Ուշ քամին տանի,                                                                                        Մասուր, կարմիր սարսուռ։

Continue reading “(Իմ հորինածներ) Աշնան մասուր, «Մասուրի ճամփորդությունը»”

Posted in Բանաստեղծություններ, Մայրենի

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում
Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Continue reading “Ժայռից մասուր է կաթում”

Posted in Բանաստեղծություններ, Մայրենի

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Continue reading “Աշուն օր”

Posted in Բանաստեղծություններ, Մայրենի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Continue reading “Աշուն”

Posted in Բանաստեղծություններ, Մայրենի

«Գարնանամուտ» Համո Սահյան

Նշենիներն արթնացել,

Իրար գլխով են անում

Եվ հրճվում են, որ իրենք

Առաջինն են:

Ձնծաղիկն է ծիծաղում

Լացակումած մի թմբից,

Կարմիր գլխիկն է հանում

Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից

Եղինջն իր աչքն է բանում,

Ծիլը թեթև ժպիտով

Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում

Լեզուն բացված մի առու,

Եվ առուները բոլոր

Ձայն են տալիս իրարու:

Continue reading “«Գարնանամուտ» Համո Սահյան”