Posted in Մայրենի

Անահիտ

Անահիտ

Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝ Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին։

Մեկ անգամ Վաչե թագավորի միամոր որդին՝ Վաչագանը, որ մի նորահաս երիտասարդ էր, պալատի պատշգամբի վրա կռթնած նայում էր իրանց այդ ծառաստանին։ Եղանակը գարնանային էր և առավոտյան արևաբացին։ Աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները, կարծես խոսք մեկ արած՝ հավաքվել էին այդ ծառերի վրա, որ մի ընդհանուր նվագահանդես սարքեն և իրար հետ մրցեն։ Մինն իր սրինգն էր փչում, մյուսն իր փողը, բայց հաղթանակը խոսողն էր տանում։ Սոխակն էր այդ խոսողը՝ բյուլբյուլն Աղվանից, սիրահար սրտերի միակ մխիթարիչը։ Նա որ սկսում էր նվագել իր բյուրաղի քնարը, իսկույն լռում էին մյուսները և, ականջները սրած՝ նրան էին լսում և նրա դայլայլիկի բյուրավոր ելևէջներից դաս առնում։ Մինը սովորում էր նրա ծլվլոցը, մյուսը՝ նրա կլկլոցը, մինը՝ շվշվալը, մյուսը՝ սուլելը, և մեկ էլ հանկարծ ամենքը միասին, միախառն ձայնով սերտում էին իրանց սովորած եղանակները։

Continue reading “Անահիտ”

Posted in Русский язык

Имя существительное

Прочитай текст.

Когда мне было шесть лет, я ещё не знал, кем буду, когда вырасту. Мне все люди нравились, и все работы тоже. И я никак не мог решить, кем я стану. Сначала я хотел стать астрономом, чтобы не спать ночью. Хотел смотреть на звёзды. Потом мне хотелось стать художником, который рисует на улице белые полоски на дорогах, где ездят машины. А иногда я думал, что хорошо бы стать путешественником, плавать по всем морям и океанам и есть только сырую рыбу. А однажды я решил стать боксёром, потому что увидел по телевизору соревнования по боксу.

Continue reading “Имя существительное”

Posted in Русский язык

Дети Деда Мороза

У Деда Мороза было три сына и одна дочка. Звали их Ветер, Лёд, Иней и Снежинка.

Позвал Дед Мороз своих детей и говорит:

— Скоро зима. Кто из вас лучше людям поможет?

Дети пошли к людям. Вот вернулись они к Деду Морозу и рассказывают.

Начал рассказ Ветер:

— Я гнал холода. Пусть люди знают, что идёт зима. Пусть топят печки.

Лёд сказал:

— Я на реках мосты построил.

Иней говорит:

— Я лес украсил. Он теперь белый. Как красиво!

Снежинка сказала:

— Мне стало землю жалко. Я покрыла её белым снегом.

— Хорошо, дети, — сказал Мороз. — Вы все помогли людям. А ты, Снежинка, помогла больше всех.

Найди и прочитай о том, какую работу сделали дети Деда Мороза.

Ветер гнал холод, чтобы люди знали, что идёт зима.

Лёд на реках мосты построил.

Иней лес украсил. Он теперь белый. 

Снежинка покрыла землю белым снегом.

Почему отец похвалил Снежинку?

Он похвалил Снежинку, потому что она сделала доброе дело: Укрыла землю от холода.

Posted in Մայրենի

Չարլի Չապլինի մասին

Չարլի Չապլինը ծնվել է 1889թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Չարլի Չապլինը անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։

Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլի դերը: 16 տարեկանից Չապլինն սկսել է ջութակ նվագել։

1912թ. բնակություն է հաստատել ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում: Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանել է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է եկել որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ: Մեծ հաջողություն են ունեցել Չարլի Չապլինի նկարահանած «Փոքրիկը», «Ոսկու տենդ», «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր էլ համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերից:

Չապլինի 3 ֆիլմ տեղ է գտել ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», «Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), ավելին՝ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերի ցանկում՝ գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը:

Չապլինին ճանաչում է բերել համր կինոն ու, չնայած 1927թ. կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը:

Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և այդ ամուսնություններից ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը:

Posted in Մայրենի

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանում էր)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնեց )այնտեղ մենակ:

Continue reading “Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը”

Posted in Մաթեմատիկա

Գարնանային խնդիրներ

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

1 + 2 = 3

33 : 3 = 11

11 հատ սպիտակ վարդ կար ծաղկեփնջում

  1. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանկը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։

1 + 4 = 5

25 : 5 = 5

5 x 4 = 20

20 հատ եղին վարդ կար ծաղկեփնջում:

  1. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար  ուներ  Աննան,  եթե    նա    քույրկից  5  անգամ շատ գումար ուներ։

1 + 5 = 6

3000 : 6 = 500

500 x 5 = 2500

2500 դրամ ուներ Աննան:

Continue reading “Գարնանային խնդիրներ”

Posted in Մայրենի

Ցախավլի գաղտնիքը

/Հին զրույց/

Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Continue reading “Ցախավլի գաղտնիքը”