Posted in Մայրենի

Մայրենիի քննություն

Մրջյուն

Առաջադրանք 3

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

  1. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
  • զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

  1. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
    Երեխաներ,
    Մարդիկ,
    Անդամներ,
    Մրջյուններ:
  2. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
    Խնամել
    Շալակել
  3. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
    Աշխատասեր
    Հավատարիմ
  4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ,
  • գործողություն:
Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Մայրենի

Ամենախոշոր բույնը. Քննական տեքստային աշխատանք

Ո՞ր թռչունն է կառուցում ամենախոշոր բույնը

Հարավային Աֆրիկայի սովորական ջուլհակ թռչունները կառուցում են ամենախոշոր բները։ Նրանք ապրում են Կալահարի անապատում։ Մենք ճանաչում ենք այս թռչուններին մեկ ընդհանուր անվան տակ՝ ջուլհակներ: Իրականում դրանցից ավելի քան 200 տեսակ կա և յուրաքանչյուր տեսակ ունի իր անունը։ Մեկ այլ կերպ նրա ներկայացուցիչներին անվանում են «իսկական ջուլհակներ»։ Սա նշանակու՞մ է, որ կեղծեր էլ կան։ Ո՛չ, պարզապես կան շատ այլ տեսակի ջուլհակներ, օրինակ՝ ֆինշ ջուլհակներ, հրե ջուլհակներ, բեղագործներ, համայնքային ջուլհակներ և այլն: Ընտանիքը բնութագրվում է թռչունների արտաքին տեսքի բազմազանությամբ, սակայն նրանց անունը՝ ջուլհակներ, նրանք բոլորն արժանի են մեկ ընդհանուր հատկանիշի պատճառով: Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։

Սովորական ջուլհակ թռչունները կառուցում են մեկ հսկայական բույն ամբողջ գաղութի համար։ Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ  մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։ Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։ Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։

Այս թռչունը գիշատիչներից խուսափելու համար սովորաբար բույն է դնում ծառերի բարձր ճյուղերին, իսկ բույնը ծառի վրա այնքան մեծ է, որ այն կարող է տեղավորել 400 թռչուն։

Սովորական ջուլհակ թռչունի բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տաիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։

Տեքստային առաջադրանքներ

  1. 1. Որտե՞ղ են ապրում ամենախոշոր բները կառուցող թռչունները:

Նրանք ապրում են Կալահարի անապատում։

  1. Ո՞ր հատկանիշի համար են այս թռչունները ստացել <ջուլհակ> անվանումը։

Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։

  1. Սովորական ջուլհակ թռչունների բները հիմնականում ինչի՞ց են կառուցված։

Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։

  1. Տեքստից օգտվելով՝ նշի՛ր այս թռչունների հսկակայան բների չափերը (բարձրությունը, երկարությունը, լայնությունը)։

Բարձրություն — 4 մետր

Երկարություն — 25 մետր

Լայնություն — 7 սմ

4.Քանի՞ թռչուն կարող է տեղավորվել այս հսկայական բնում։

Այն կարող է տեղավորել 400 թռչուն։

5.Ի՞նչ առանձնահատկություն ունեն այս թռչունների բները։

Դրանք կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի նաև բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տաիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։

  1. Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ զարմացնող տեղեկությունը։

Իրականում դրանցից ավելի քան 200 տեսակ կա և յուրաքանչյուր տեսակ ունի իր անունը։ Մեկ այլ կերպ նրա ներկայացուցիչներին անվանում են «իսկական ջուլհակներ»։ Սա նշանակու՞մ է, որ կեղծեր էլ կան։ Ո՛չ, պարզապես կան շատ այլ տեսակի ջուլհակներ, օրինակ՝ ֆինշ ջուլհակներ, հրե ջուլհակներ, բեղագործներ, համայնքային ջուլհակներ և այլն: Ընտանիքը բնութագրվում է թռչունների արտաքին տեսքի բազմազանությամբ, սակայն նրանց անունը՝ ջուլհակներ, նրանք բոլորն արժանի են մեկ ընդհանուր հատկանիշի պատճառով: Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։

Սովորական ջուլհակ թռչունները կառուցում են մեկ հսկայական բույն ամբողջ գաղութի համար։ Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ  մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։ Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։ Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։

Այս թռչունը գիշատիչներից խուսափելու համար սովորաբար բույն է դնում ծառերի բարձր ճյուղերին, իսկ բույնը ծառի վրա այնքան մեծ է, որ այն կարող է տեղավորել 400 թռչուն։

  1. Համացանցից օգտվելով, այս զարմանալի թռչունների մասին մի տեղեկություն էլ ի՛նքդ գտի՛ր։

Բառային առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները և գրի՛ր դրանց անվանումները։

Թվական — 25 սմ է, 7 սմ, 4 մետր, 400 թռչուն, 200 տեսակ…

  1. Դո՛ւրս գրիր չորսական գոյական (ի՞նչ ) և ածական ( ինչպիսի՞) հարցերին պատասխանող բառեր։

Գոյական — բներ, անապատ, տերևներ, բուսաթելեր.

Ածական — ամենախոշոր, հմուտ, հսկայական, գիշատիչ.

  1. Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները։

Հմուտ — տեղյակ

հսկայական — հսկա

զով — հով

շոգ — տապ

  1. Գրի՛ր կանաչով ընդգծված բառեր հականիշները։

Արտաքին — ներքին

բազմազան — միատեսակ

սովորական — անսովոր

բարձր — ցածր

  1. Տեքստից առանձնացրո՛ւ չորս բառ, որոնց բացատրությունը կարող ես գրել առանց բառարանի օգնության։

բուն — ինչ որ մի հատ կենդանու կամ թռչունի տուն, որը գտնվում է ծառի մեջ

զով — հով

շունչ առնել — շնչել

անցք — ծակ

  1. Տեքստից դո՛ւրս գրի՛ր հինգ գոյական, որոնք գործածաված են հոգնակի թվով։

Գոյական — թռչուններ, բներ, ջուլհակներ, ներկայացուցիչներ, բեղագործներ.

  1. Շարունակի՛ր օրինակի համաձայն

Օրինակ՝ Թռչուն-թռչել

Հյուսք- հյուսել

մուտք- մտնել

կառույց- կառուցել

բնութագիր- բնութագրել

Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Մայրենի

Վագր. Քննական տեքստային աշխատանք

Վագր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։ 

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

  արագ — դանդաղ

  երկար — կարճ

  քիչ — շատ

  հիվանդ — առողջ

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
1 երեք հարյուր կիլոգրամ
2 երկուսից չորս ձագ

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
1. խոշոր
2. հրաշալի որսորդ

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:
Posted in Հորինուկ, Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

  1. Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).
  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

2. Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/: Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

3.  Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Ինչպես հանդիպեցին Նեֆերտիտին և Թութանհամոնը

Հայ զինվոր

Հին ժամանակներում՝ մ.թ.ա 1360 թվականին Թութանհամոնը նստած իր գահին սպասում էր այդ օրվա վերջին: Վերևից նա ուշադիր հետևում էր, թե ինչ է կատարվում Եգիպտոսում: Հետո նրան հայտնեցին, որ մի կին, ոիրի անունը Նեֆերտիտի էր նույպես նայում էր Եգիպտոսին: Այդ Նեֆերտիտին շատ գեղեցիկ, հետաքրքրասեր և խելացի կին էր: Թութանհամոնը այդ կնոջ անունը լսելուց սիրահարվեց, բայց չիմացավ թե որտեղ գտնել նրան: Մեկ էլ պարզվեց, որ վաղը Թութանհամոնի ծննդյան տարեդարձն է և նա որոշեց հրավիրել բոլոր փարավոններին: Այդպես նա ծանոթացավ փարավոնների հետ և իմացավ տարբեր բաներ Եգիպտոսի մասին, բայց չտեսավ Նեֆերտիտիյին: Նա տխրեց և մոռացավ իր ծննդյան տարեդարձի մասին: Վերջում եկավ մի կին, որը զարմանալիորեն գեղեցիկ էր Նեֆերտիտիի նման: Այդպես Թոթանհամոնը հասկացավ, որ նա Նեֆերտիտին է և ամուսնացավ նրա հետ:

Posted in Մայրենի

ԱՍՏՂԵՐ

Գիշերային լուսատուներ. Աստղերը երկնային մարմիններ են, որոնց… | by Anna Avanyan | Medium

Աստղը երկնային մարմին է, որի ներսում կատարվում,կատարվել են կամ  պետք է կատարվեն միջուկային ռեակցիաներ:
Մութ, անամպ երկնքում աստղերը երևում են փոքրիկ, թրթռացող կրակների նման: Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և բաղկացած է հիմնականում ջրածնից ու հելիումից: Աստղագետների դիտումների համար Տիեզերքի մատչելի մասում նյութի մեծ մասը հավաքված է աստղերում, որոնք կազմում են գալակտիկաների հիմնական «բնակչությունը»: Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը: Մեր Գալակտիկայում կա շուրջ 100 մլրդ աստղ: Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերը Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը: Նույնիսկ մեզ ամենամոտ աստղից լույսը մեզ է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:
Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված ու շիկացած են, իսկ ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Այդպիսի պայմաններում աստղի կենտրոնում ջրածին գազի մասնիկներն անընդհատ բախվում են միմյանց, և առաջանում է վիթխարի քանակությամբ միջուկային էներգիա: Նման շարժընթացներն անվանում են միջուկային ռեակցիաներ, որի ժամանակ աստղի նյութի մի մասը փոխակերպվում է լույսի ճառագայթների, և աստղերը վառ լուսարձակում են: 

Այսպես, օրինակ, Արեգակը լուսավորում է և «հալվում», յուրաքանչյուր վայրկյանում իր զանգվածից կորցնում է 4 մլն տ: Նյութի այդ քանակությունը փոխարկվում է լույսի կամ, ինչպես ասում են, ճառագայթման: Արեգակնային այդ նյութով կարելի կլիներ բեռնել 4 հզ. ապրանքատար գնացք՝ յուրաքանչյուրը կազմված 50 վագոնից:
     Տիեզերական տարածության մեջ աստղերը շարժվում են վիթխարի արագությամբ, սակայն մեզ դրանք թվում են անշարժ. դա նույնպես մեզանից աստղերի անհավանականորեն հեռու գտնվելու արդյունք է: 
     Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին. դրանք կոչվում են հսկաներ: Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Օրիոնի համաստեղության Բետելհեյզե վառ կարմիր աստղը, օրինակ, իր չափերով 500 անգամ գերազանցում է Արեգակին: 
 Բայց կան նաև թզուկ աստղեր, որոնք փոքր են նույնիսկ Երկրից: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100 անգամ փոքր է Արեգակի տրամագծից:

    

 Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն: Նրանց մակերևույթի ջերմաստիճանը 10–100հզ.օC է: Որոշ աստղեր կարմրավուն են: Դրանք համեմատաբար սառն աստղեր են, որոնց մակերևույթի ջերմաստիճանը չի գերազանցում 2–3հզ. օC: Արեգակը պատկանում է դեղին աստղերի թվին. նրա մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է:

1997 թ-ին գիտնականները մեր Գալակտիկայում հայտնաբերեցին մի նոր աստղ, որն առայժմ հայտնի ամենախոշոր աստղն է: Այն ավելի քան 100 հզ. անգամ մեծ է Արեգակից: Եթե այդ աստղը գտնվեր մեր Արեգակնային համակարգի կենտրոնում, այն կկլաներ այդ համակարգի առաջին 4 մոլորակները՝ Մարսը ներառյալ: Երկրից այդ աստղը չի երևում, որովհետև ծածկված է գազից ու փոշուց կազմված միգամածությամբ:
     Մութ գիշերներին երկնքում անզեն աչքով կարելի է տեսնել մինչև 5780 աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով հաշվվում են միլիոնավոր աստղեր: Երկնակամարում դիտվող ամենապայծառ աստղերը Հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում՝ դրանք անվանելով կենդանիների կամ առասպելական անուններով (Մեծ Արջ, Կասիոպեա, Եզնարած և այլն): Պետք է հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ աստղերի թվացող խմբեր են, և մի¬ևնույն համաստեղության աստղերը տարածության մեջ կարող են երբեմն իրարից շատ հեռու գտնվել:
Հայտնի են նաև բազմակի աստղեր, որոնք կազմված են 2 և ավելի աստղերից: Տիեզերքում կան նաև աստղասփյուռներ և աստղակույտեր՝ հարյուրավոր ու հազարավոր աստղերի միավորումներ:
     Որոշ աստղեր ժամանակի ընթացքում փոխում են իրենց պայծառությունը. դրանց անվանում են փոփոխական աստղեր:
Երբեմն տեղի են ունենում առանձին աստղերի բռնկումներ, և այդ ժամանակ նախկինում անտեսանելի աստղը հանկարծ մի քանի ժամում բռնկում է ու դառնում տեսանելի (երբեմն՝ նույնիսկ ցերեկը): Այդպիսի աստղերը կոչվում են նոր կամ գերնոր աստղեր: Ենթադրվում է, որ դրանց մի մասը բռնկումից հետո կտրուկ սեղմվում է ու դառնում ավելի փոքր և չափազանց խիտ: Այդ աստղերի տրամագիծը մոտ 10 կմ է, բայց դրանց նյութն այնքան խիտ է, որ քորոցի գլխիկի մեծության գնդիկը կկշռեր մոտ 100 հզ. տ:
     Աստղերի աշխարհը շատ բազմազան է, և մենք նրա մասին դեռ քիչ բան գիտենք:

Աստղերի ծնունդն ու մահը

     Աստղեր առաջանում են մշտապես: Նախասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և փոշու ամպն է: Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ շարժընթացը:  Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո, նրա ջերմաստիճանն ու ճնշումն այնքան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը` ջրածնի ատոմների միավորումը: Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ «հսկայական ամպում»: Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր: 

Սակայն աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում:
     Արեգակի տարիքը հաշվվում է մոտ 5 մլրդ տարի, որը նրա կյանքի ճանապարհի միայն կեսն է: Հեռավոր ապագայում Արեգակը կվերածվի Կարմիր հսկայի և կկլանի իրեն ավելի մոտ գտնվող մոլորակները: Այնուհետև այն կսկսի սեղմվել ու փոքրանալ այնքան ժամանակ, մինչև որ նրա ողջ զանգվածը կպարփակվի Երկրի չափեր ունեցող մի գնդի մեջ: Այդ ժամանակ Արեգակը կվերածվի Սպիտակ թզուկի և հանդարտ կմարի:
     Արեգակից զգալիորեն ավելի մեծ զանգվածով աստղերն իրենց գոյությունն ավարտում են վիթխարի պայթյունով և վերածվում գերնոր աստղի: Վերջինս մի քանի օրվա ընթացքում ճառագայթում է միլիոն անգամ ավելի շատ լույս, քան Արեգակը:
Posted in Մայրենի, Նախագծեր

Թանգարաններ. իմ պատրաստած նախագիծը

Նպատակ — կատարել տեքստային աշխատանքը և նայել տեսանյութը ու գրել տեսաքնյութից ի՞նչ հասկացար

Թանգարաններ - ՀՀ ԿԳՄՍՆ

1-ին աշխատանք

Տեքսատյին աշխատանք

Թանգարանը գիտական, գիտալուսավորական կառույց է, որտեղ պահպանվում և ուսումնասիրվում են տարբեր հին հուշարձաներ, քանդակներ, նկարներ և այլն: Նաև կան այնպիսի թանգարաններ, որոնց մեջ կան կմախքներ: Կան տարբեր և հետաքրքիր թանգարաններ: Օրինակ՝ գորգերի, պատմության, ժամանակակից, ազգային… թանգարաններ: Նաև կան տուն-թանգարաններ: Օրինակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան… Թանգարանները շատ հետաքրքիր կառույցներ են, որտեղ կա ամեն մի առանձնահատուկ իր:

Առաջադրանքներ

  1. Թանգարանում ինչե՞ր կային:
  2. Թանգարանները ինչպիսի՞ կառույցներ են:
  3. Ինչպիսի՞ թանգարաներ կան:
  4. Ինչերի՞ թանգարաներ կան:
  5. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշները:
  6. Դուրս գրի՛ր մեկ գոյական, երկու ածական և երկու բայ:
  7. Գրի՛ր հորինուկ <<Իմ թանգարանը>> վերնագրով:
  8. Փորձիր նկարել քո պատկերացրած թանգարանը:

2-րդ աշխատանք

Դուրս գրած փաստեր

Posted in Հաշվետվություն, Մայրենի, Նախագծեր

Մայրենիի հաշվետվություն

Այս տարվա ընթացքում ես իմացել եմ շատ բաներ: Գրել եմ հորինուկներ և կատարել տարբեր տեքստային և բառային աշխատանքներ: Գրել եմ տարբեր փաստեր և հորինուկներ, կատարել ֆլեշմոբեր և այլն: Նաև մեր մայրենիի ուսուսչուհի՝ ընկեր Արմինեն կարդացել է տարբեր հեքիաթներ, պատմվածքեր… և հարցեր տվել մեզ: Ես իմացել եմ նոր գրողի անուն՝ Ակսել Բակունց: Ինձ շատ դուր եկավ նրա պատմվացքը՝ <<Մթնաձոր>> , որովհետև նա այդ պատմվացքը գրեց հետաքրքիր և գեղեցիկ:

Posted in Մայրենի

Շոկոլադ

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

5 մթերք, որոնք կարելի է պահպանել մի քանի տարիՇոկոլադ սիրում են բոլորը։ Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։ Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը։ Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե (իմանաք, որ այն աճում է ծառի վրա: Բնականաբար, ծառի վրա ոչ թե քաղցր կոնֆետներ են՝ փաթաթված գեղեցիկ թղթով, այլ կակաոյի հատիկներ: Կակաոյի ծառերը աճում են Ամերիկայի տաք շրջաններում: Այդ ծառերի պտուղները պատված են երկարավուն կոշտ կեղևով, իսկ կեղևի մեջ սպիտակ հատիկներն են, որոնց մեջ շագանակագույն սերմեր կան: Դրանք շատ կոշտ են, չոր և դառնահամ: Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն (հանել են) սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվում է) մեզ հայտնի շոկոլադին: Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս: Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին: Շոկոլադից նույնիսկ համեղ արձանիկներ են պատրաստում: Ամենամեծ արձանը, որ երբևէ (պատրաստվել է) շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով: Շոկոլադի ստացումը շատ աշխատատար է։ Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Առաջադրանքներ

Ինչի՞ համար է օգտակար շոկոլադը։

Շոկոլադը առողջարար է սրտի համար և լավացնում է հիշողությունը: 

Առաջինը ի՞նչ պետք է անել կակաոյի սպիտակ պտուղները՝ շոկոլադ ստանալու համար։

բովել ջեռոցում

ծածկել տերևներով

հեռացնել սպիտակ շերտը

չորացնել արևի տակ

ՈՒշադի՛ր կարդա տեքստի այն հատվածը, որում նկարագրվում է շոկոլադի պատրաստումը գործարանում և պատասխանի՛ր տրված հարցերին։

Նշված մթերքներից որո՞նք են անհրաժեշտ շոկոլադի պատրաստման համար։

ընկույզ և կաղին

յուղ և այլուր

կաթ և շաքար

ձու և միրգ

Ի՞նչ պետք է անել շոկոլադի փոշի ստանալու համար։

Պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը:

Ինչո՞ւ է տեքստում ասվում, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է։

Տեքստում ասվում է, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է, որովհետև շոկոլադը շատ երկար, բարդ և հետաքրքիր ձևով է պատրաստվում: Մարդիկ երկար շաբաթներով պատրաստում են այդ աստվածների ուտելիքը:

Տեքստի ո՞ր միտքն էր քեզ համար ամենազարմանալին։ 

  1. Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: 
  2. Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն (հանել) սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվել) մեզ հայտնի շոկոլադին:
  3. Ամենամեծ արձանը, որ երբևէ (պատրաստվել է) շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով: 
  4. Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Ինչո՞ւ այն քեզ զարմանալի թվաց։

Ինձ այն զարմանալի թվաց, որովհետև ես չգիտեի շոկոլադի մասին այդպիսի հետաքրքիր փաստեր;

Փակագծերում տրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։

իմանալ-իմացաք

հանել-հանում են

նմանվել-նմանվում է

պատրաստել-պատրաստվել է

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն։

Շոկոլադ սիրում են բոլորը։ 

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

օգտակար — վնասակար

քաղցր — դառը

գեղեցիկ — տգեղ

տաք — սառը

կոշտ — նուրբ

դառնահամ — քաղցրահամ

հաճելի — տհաճ

համեղ — անհամ

գնել — վաճառել

Տեքստից դո՛ւրս գրիր հինգական բայ (գործողություն ցույց տվող բառեր) և ածական (գոյականի հատկանիշ ցույց տվող բառեր)։

Բայ — ստանալ, պատրաստել, լցնել, չորացնել, ծածկել.

Ածական — օգտակար, գեղեցիկ, կոշտ, հաճելի, քաղցր.

Posted in Հորինուկ, Մայրենի

Մոլորակ, որտեղ ամեն ինչ հակառակ է

— Այսօր ես հայտնաբերեցի մի նոր մոլորակ,- ասաց գիտնականը,- սա ամենահետաքրքիր մոլորակն է՝ իմ տեսածներից: Այս մոլորակի մասին հիմա կգրեմ:

— Ես էլ չեմ հասկանում,- ասաց մի ուրիշ գիտնական,- սա անհասկանալի մոլորակ է: Պետք է գնալ և ուսումնասիրել:

Այդպես գիտնականները որոշեցին գնալ միասին: Նստեցին տիեզերանավ և գնացին: Տիեզերքում նրանք մնացին մի քանի ժամ և հասան այդ մոլորակ:

 

Այնտեղ նրանք տեսան, որ այդ մոլորակը քառակուսի է, որ ծովերի և օվկիանոսների փոխարեն նրանց մոտ հող էր և բուսականություն: Մայրացամաքները դարձել էին ծովեր: Այնտեղ մարդկանց փոխարեն կենդանիներ էին, իսկ մարդիկ կենդանիների նման ման էին գալիս փողոցներով: Այնտեղ ամպերը գետնին էին, արևը նույնպես գետնին էր : Արևը երկինք էր բարձրանում միայն գիշերը, իսկ լուսինը՝ առավոտյան: Այդտեղի բնակիչները առավոտյան քնում էին, իսկ գիշեր արթուն էին մնում: Բոլորը սիրում էին բնությանը և հարգում: Միշտ ուրախ էին և երջանիկ:

Գիտնականները գրեցին և պատմեցին մարդկանց այդ մոլորակի մասին և դրեցին անունը Երջիկա: