Posted in English, Ամանոր

New Year In Great Britain and USA

Not all English people celebrate New Year. Those who do celebrate it on 31st of December. A lot of people go to Trafalgar Square to see the Christmas tree. They have a New Year party at home. On that day they wish their dearest and nearest a “Happy New Year”. When Big Ben strikes twelve they drink a toast [toust] to the New Year.

 

 

In America, people celebrate New Year, too. They visit their relatives and friends or have parties at home.

English and American people often make New Year’s resolutions — they are promises for the New Year.

Children make New Year resolutions, too.

Posted in Ամանոր, Հայրենագիտություն

Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները

1. Մեր ընտանիքում ամանորյա ավանդույթներն են տոնածառը զարդարելը, տոնական սեղանը պատրաստելը և նախքան նոր տարվա գալը հին տարին մաղթանքներով, ուրախությամբ ճանապարհելը։ Այս սովորույթը իմ ծնողների ընտանիքներում նույպես եղել է։

2. Բոլոր ընտանիքներում հիմա կա խոզի ազդրամիս, որը չի եղել նախկինում։ Նախկինում ամանորի սեղանին դրել են հիմնականում չիր, չարազ, միրգ, փաղցրավենիք, հատիկեղեն և պասուց ուտեստներ։

3. Ե՜վ իմ ծնողներն են ցանկացել, և՜ ես եմ ցանկանում ստանալ հետաքրքիր, հաճելի, զվարճացնող նվերներ։ Օրինակ՝ հայրիկս ցանկացել է դահուկներ ունենալ և Ձմեռ պապիկը բերել է նրա համար։ Ես շատ էի ուզում ունենալ անիվներով բոթասներ և Ձմեռ պապիկը բերեց։

4. Ամեն տարի հայրիկս բաժակ է բարձրացնում և մաղթում է խաղաղություն մեր երկրին և առողջություն բոլորիս։

5. Հին նկար չկա, իսկ այս նոր տարվա մեր ընտանիքի նկարը սա է։

6. Առաջ ամեն տարի հեռուստացույցով հաղորդում էին նոր տարվա «երկնագույն օգոնյոկ» հանդեսը՝ երգ ու պարով, հումորով։ Ծնողներս պատմում են, որ դրանից բացի ցույց էին տալիս միշտ նույն գեղարվեստական ֆիլմերը և մուլտֆիլմները։ Իսկ հիմա ցուցադրում են ավելի ժամանակակից հումորային հաղորդումներ, ֆիլմեր, համերգային ծրագրեր։,,

7. Շատ բան չի փոխվել իմ կարծիքով։

8. Ամանորը նշելու սովորույթները նույնը կթողնեի, բայց այնպես կանեի, որ բոլորի երազանքներն իրոք կատարվեին։

Posted in Ամանոր, Մայրենի

Ամանորի մասին🌲

Ամանորի մասին

Ամանորը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

 

 

 

 

 

Հունվարի 1-ի մասին

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուս աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։

Ամանորյա նվերների մասին

Սուրբ ծննդյան տոների ժամանակ նվերներ մատուցելը, ըստ մոգերի երկրպագության, խորհրդանշում է Երեք մոգերի կողմից մանուկ Հիսուսին նվերներ մատուցելը։ 

 

Մեր օրերում Սբ. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով:

Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841թ.։ Անգլիական առաջին տոնածառը Ուինձորի դղյակում զարդարում էին մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթով:

Իհարկե, շուտով անգլիացի այլ հարուստներ հետևեցին նրա օրինակին` զարդարելու տոնածառը զանազան  իրերով:

19-րդ դարի առաջին տասնամյակներում տոնածառերն ընդունված չէին: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարեցին Փենսիլվանիայի գերմանացի նորաբնակները:

Մինչև 1980-ական թվականները տոնածառի զարդարանքները գալիս էին Գերմանիայից, իսկ ԱՄՆ-ում տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում: Եվրոպացիներն օգտագործում էին փոքր տոնածառեր` մոտավորապես 4 ֆուտ բարձրությամբ, մինչդեռ ամերիկացիները գերադասում էին հատակից միչև առաստաղ հասնող տոնածառերը: 20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարում էին հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակում էին օգտագործել խնձոր, ընկուզեղեն և նշակարկանդակ։

Posted in Ամանոր, Ուսումնական ձմեռ

Ուսումնական ձմեռ

Այս ձմեռային արծակուրդների ընթացքում Paint ծրագրով նկարել եմ Ամանորյա պատկերներ և YouCut — Video ծրագրով Ամանորյա շարժական բացիկ եմ պատրաստել։ Մի քանի հեքիաթ եմ կարդացել «Գրիմ եղբայրների հեքիաթների» գրքից, մաթեմատիկական խնդիրներ լուծել և մայրենի գրել, շատ պարել, երազել, որ Կորոնա վիրուսը վերջանա։ Նայել եմ մուլտֆիլմներ (Пин Код) խաղացել շախմատ, շաշկի,  և Дурак։ Գնացել եմ հյուր պապիկի տուն և մորեղբորս տուն։ Մայրիկի հետ գնացել եմ կարապի լիճ չմուշկ քշելու։

Posted in English, Ամանոր

Christmas card

 

  • Dear Santa, my name is Arevik Stepanyan. I am seven years old.I live in Yerevan. I go to school. I love my school, my friends, my teachers and family very much. My teacher’s name are  Varcik,  Valentina,  Diana,  Madlena,  Lilit,  Karene, Arnold,  Kristine. I learn English, Russian, Mathematics and Armenian. I like to paint, ride a bicycle and swim. I believe you (Santa). I like Christmas.
  • your granddaughter
  • Arevik