Posted in Մայրենի

Առաջադրանքներ 30.11

  1. Տրված արմատներով ուրիշ բառեր կազմիր:

Երգ — երգչուհի, երաժշտություն, երգչախումբ, 

կարգ — կարգախոս, կարգադրել, կարգավորել

միրգ — մրգեր, մրգատու, մրգաբեր

ձիգ — ձգել, երկարաձիգ, ձգան

հաց — հացահատիկ, հացատուն, հացել

տոն — տոնածառ, տոնել, տոնական

  1. Ընտրի’ր համապատասխան բառը:

Ցնծալ, ցնցել, հնձել, հունցել:

Ա) Մարդը ողջ օրը  հնձում էր— խոտը:

Բ) Ամանորին ժողովուրդը ցնծաց— ողջ գիշեր:

Գ) Մայրս գաթայի համար խմոր հունցեց:

Դ) Ինքնաթիռի վթարի լուրը  ցնցել էր մարդկանց:

Continue reading “Առաջադրանքներ 30.11”

Posted in Մայրենի

Ավետիկ Իսահակյան՝ Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Continue reading “Ավետիկ Իսահակյան՝ Եղնիկը”

Posted in Հայրենագիտություն

Ճամփորդում ենք դեպի Մատենադարան

Դեկտեմբերի 03-ին 2021թ. մենք այցելելու ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը։ Այն գտնվում է Մեսրոպ Մաշտոցի պող. վրա։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից մինչև Մատենադարան 31 րոպե է։  Մատենադարանը հիմնադրվել է 1921թվականանին։ Այս տարի լրանում է նրա հիմնադրման հարյուր ամյակը։ Մատենադարանի ցուցասրահը գտնվում է (հուշարձան) հին շենքում։

Նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ կա 12 ցուցասրահ, որտեղ ներկայացված են բազում հին ձեռագրեր, հմայիլներ, մանրանկարներ, ձեռագրերի բեկորներ, փաստաթղթեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ և այլ արժեքավոր նմուշներ։ Տպագրության գյուտից առաջ և դրանից հետո ևս երկար ժամանակ հայերը գիրքը գրում էին մագաղաթի վրա, իսկ 10-րդ դարից սկսած նաև թղթի վրա:

Մատենադարանի վիրտուալ սրահում կարելի է ֆիլմեր դիտել հայոց գրերի  և հայկական մշակույթի մասին։

 

Posted in Մաթեմատիկա

GeoGebra

Մի օր միջին դպրոցի սովորողներ եկան և սովորացրեցին մեզ GeoGebra ծրագիրը: GeoGebra-ն շատ հետաքրքիր ծրագիր է։ Նրանով մենք կարողանում ենք տարբեր երկրաչափական պատկերներ գծել, իմանալ պարագիծը և մակերեսը։

Իմ ստեղծած խնդիրները։

Մի կետից դուրս եկող ճառագայթներ։

Posted in Բնագիտություն

Դեղին ծով

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Դա լայն ծով է, որը զբաղեցնում էր մոտ 417 000 կմ  տարածք: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ կեղտի:

Posted in Русский язык

Задания

Коротышки из Цветочного города
В одном сказочном городе жили коротышки. Так их звали потому, что они были очень маленькими.
В городе у них было очень красиво. Вокруг каждого дома росли цветы: маргаритки, ромашки, одуванчики.

Там даже улицы назывались именами цветов: улица Колокольчиков, аллея Ромашек, бульвар Васильков. А сам город назывался Цветочным городом. Он располагался на берегу ручья, за ручьём был лес. Коротышки изготовляли из берёзовой коры лодочки, переплывали через реку и ходили в лес за ягодами, за грибами, за орехами. Собирать ягоды было трудно, а за орехами и вовсе нужно было залезать на высокий куст, да ещё затаскивать с собой пилу. Грибы приходилось распиливать на части и притаскивать по кусочкам домой. Так проходила жизнь в Цветочном городе.

Continue reading “Задания”

Posted in Հորինուկ, Մայրենի

Մի ծառ, որը աշնանը չգունավորվեց

Լինում է չի լինում, մի երկիր է լինում։ Այդ երկրի անունը՝ Արտեստան է լինում։ Մի օր Արտեստանում աշուն եղավ, բոլոր ծառերը գունավորվեցին բացի մի ծառից։ Այդ ժամանակ նոյեմբերի վեցն էր։ Աշունը վերջացավ։ Եկավ ձմեռը։ Դեռ այդ ծառը չէր գունավորվել։ Մարդիկ մտածում էին մի անուն հորինել այդ ծառի համար։ Նրանք հորինեցին՝ Տոնածառ անունը։ Դեկտեմբերի վերջ Նոր տարին էր։ Ամեն մարդ Տոնածառ էր ուզում ունենալ։ «Վերջը լավ է լինելու» ասացին մարդիկ ու գնացին Տոնածառ գնելու։ Մարդիկ ամենօր տնկում էին Տոնածառեր և ուրախանում։ Տոնածառը միայն մտածում էր, որ օգուտ տար մարդկանց։ Նա մարդկանց ուրախություն պարգևեց, իսկ մարդիկ խնամեցին Տոնածառին։

Առած հորինուկի հետ կապված՝ Լավությունը արա, ջ’ուրը գցիր։

Posted in Հայրենագիտություն

Հայկական ճաշատեսակ «Սիսեռով փիթի»

Հայկական ավանդական սիսեռով փիթին ամենասիր-ված ու ամենատարածված ճաշատեսակներից մեկն է եղել հին Հայաստանի բոլոր գավառներում։ Այն եփում էին կավե ամաններում, թոնրի մեջ, բայց հիմա քաղաքում դա հնարավոր չէ, որովհետև մարդիկ այժմ գազօջախներ են օգտաօործում։ Սիսեռով փիթին իմ հայրիկի ամենասիրած ճաշն է, հատկապես ձմռան ցուրտ օրերին։ Այսօր ես կպատրաստեմ այն ինչպես իմ տատիկն էր պատրաստում և համոզված եմ, որ ձեզ դուր կգա։

Սիսեռով փիթիի բաղադրատոմսը.

1. Սիսեռը պետք է թռչել նախորդ երեկոյան, որպեսզի այն փափկի և արագ եփվի։

2. Սիսեռի ջուրը պետք է քամել։

3. Կարագով կամ յուղով սոխեռած անել, ավելացնել աղացած, կարմիր, քաղցր բիբար։

4. Տավարի կամ ոչխարի կիսաեփ միսը ավելացնել սոխեռածին, վրան լցնել արգանակը, ավելացնել փափկած սիսեռը։

5. Ըստ ցանկության ավելացնել կտրատած կարտոֆիլ։

6. Եփել մինչև բոլորը բաղադրիչները պատրաստ լինեն։

7. Լցնել աղ ըստ ճաշակի և չորացրած ռեհան փշրել։

8. Եփել ևս տաս րոպե ու կրակն անջատել։

Posted in Մաթեմատիկա, Մաթեմատիկական խնդիրներ

Պատիկ

  1. Քանի՞ բաժանարար ունի 12-ը։

1; 2; 3; 4; 6; 12/6 բաժանարար ունի 12-ը։

  1. Քանի՞ բաժանարար ունի 24-ը։

1; 2; 3; 4; 6; 8; 12; 24/8 բաժանարար ունի 24-ը։

  1. Քանի՞ բաժանարար ունի 32-ը։

1; 32; 2; 16; 4; 8/6 բաժանարար ունի 32-ը։

  1. Քանի՞ բաժանարար ունի 40-ը։

1; 2; 4; 5; 8; 10; 20; 40/8 բաժանարար ունի 40-ը։

Continue reading “Պատիկ”