Posted in Արևմտահայերեն, Մայրենի

Գարնան հրաւէրը

Ձմրան վերջն էր: Օր մը արեւը բարձրացաւ վեր ու աւելի ջերմ շողաց: Արեւին ժպիտովն ալ ծնաւ գարունը:

-Ծառե~ր, ծաղիկնե՜ր, խոտե՜ր ու բոյսե՜ր, արթնցէ՜ք, արթնցէ՜ք, այս ինչքան քնացաք,- ըսաւ գարունը: Ես արդէն եկած եմ արթնցէ՜ք ու երկիրը զարդարեցէք կանաչով:

-Բարե՜ւ, քեզ, բարե՜ւ, սիրելի գարուն,- ըսին խոտերը եւ կանաչ դարձան:

-Բարե՜ւ, Բարե՜ւ,- ըսին ծաղիկներն ու ծառերը եւ սկսան աճիլ ու ծաղկիլ:

-Օ՜, այս ի՜նչ լաւ է, որ եկար, սիրելի՛ գարուն, մենք թմրած էինք,- ըսին մեղուները եւ տզտզալով դուրս ելան իրենց փեթակներէն:

Դուրսը տաք էր: Թռչունները կ’երգէին: Մարդիկ կ’աշխատէին դաշտերուն եւ այգիներուն մէջ: Ամէն տեղ ծաղիկ էր ու կանաչ:

Մեղուները թռան մօտակայ խնձորենիի մօտ եւ խնդրեցին.

-Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

-Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ իմ ծաղկելու ժամանակը չէ, գացէք բալենիին քով:

Մեղուները թռան դէպի բալենին:

-Բարո՜վ եկաք, ժի՛ր մեղուներ սիրունիկնե՛ր,- ըսաւ բալենին,- բայց իմ ծաղիկները դեռ քնացած են, վաղը եկէք:

Միւս կողմէն մեղուներուն կանչեց նշենին, որ իր վարդագոյն ծաղիկները արդէն բացած էր եւ լեցուած էր քաղցր հիւթով:

Մեղուները ուրախ ուրախ թռան դէպի նշենին:

Բառեր

Շողալ.- փայլիլ, ճառագայթել:

Տզտզալ, տզզիւն.- բզզիւն (ճանճի, մեղուի, մժեղի):

Փեթակ.- մեղուատուն:

Այգի.- խաղողի կամ ընդհանրապէս պտղատու ծառեր տնկելու տեղ:

Բալ.- կեռասին թթուաշ (թթու) տեսակը, ծառը ՝բալենի:

Նշենի.- նուշի ծառ:

Հիւթ.- պտուղներէ քամուած հեղուկ:

Ժիր.- աշխոյժ, աշխատասէր:

Հարցումներ

Տարուան ո՞ր ամիսը մենք կը հրաւիրենք Գարունը, եւ որ եղանակին վերջաւորութեան:

Մարտ ամսով կսկսվի գարունը և կ’վերջաւորութեան Մայիս ամսով։

Ինչո՞ւ համար եկաւ գարունը, ի՞նչ նպատակով:

Գարունը գալիս է, որ բնությունը արթնանա խորը քնից։ Ծառերը ծաղկում են, խոտերը կանաչում են կենդանիները արենայում են։

Ի՞նչ եղան խոտերը, ծաղիկներն ու ծառերը երբ գարունը տեսան:

Խոտերը կանաչեցին, ծաղիկները և ծառերը ծարկեցին։

Երբ տեսան գարունը Մեղուները ուրախացա՞ն, ի՞նչ ըրին:

Մեղուները ուրախացան և գնացին հիւթ հավաքելու։

Մեղուները ի՞նչ խնդրեցին խնձորենիէն:

Մեղուները խնդրեցին խնձորենիէն, որ նրանք բացեն իրենց ծաղիկները, որպեսզի մեղուները հավաքեն հիւթ և մեղր պատրաստեն։

Վերջաւորութեան ո՞վ հրաւիրեց մեղուներուն եւ մեղուները ինչո՞ւ ուրախ էին:

Մեղուներին հրաւիրեց վարդագոյն ծաղկած նշենին և առաջարկեց իր հիւթը։

Posted in Արևմտահայերեն

Առյուծը և մարդը

Զօրաւոր առիւծ մը ճամբուն եզերքը նստեր էր, եւ տեսակ-տեսակ գազաններ այդ ճամբէն կու գային դողալով եւ կ’անցնէին:
Զորավոր առյուծը մի նստել էր ժայռի վրա, և տեսակ-տեսակ գազաններ փաղչում էին։
Առիւծը հարցուց անոնց՝ «Ինչո՞ւ կը փախչիք եւ որո՞ւ ահէն զարհուրած կը փախչիք»:
Առյուծը հարցրեց գազաններին՝ «Ինչո՞ւ էք դուք զարհուրած փաղչում»։
Եւ անոնք ըսին՝ «Դուն ալ փախչիր, որովհետեւ մարդը կու գայ»:
Եվ գազաները ասացին՝ «Դու նույնպես, որովհետև մարդը գալիսա»:
Առիւծը ըսաւ՝ «Ո՞վ է մարդը, եւ ի՞նչ է ան, ի՞նչ է անոր ուժը եւ կերպարանքը, որ իրմէ կը փախչիք»:
Առյուծը ասաց՝ «Ո՞վ է մարդը, և ի՞նչ է նա, ի՞նչ է նրա ուժը և կերպարանքը, որ ինձ վախեցնի»:
Եւ անոնք ըսին՝ «Կու գայ, քեզ կը տեսնէ, եւ այն ատեն վայը գլխուդ»:
Գազանները ասացին՝ «Երբ գա, քեզ տեսնի, արդեն կվախեցնի, դու ես վորոշում»:
Եւ ահա հողագործ մը եկաւ իր հանդէն:
Եվ ահա մարդը եկավ:
Եւ առիւծն ըսաւ՝ «Դո՞ւն ես այն մարդը, որ գազաններուն կը փախցնէ»:
Առյուծը ասաց՝ «Դո՞ւ ես այն մարդը, որ գազաններին վախեցրեցիր»:
Եւ ան ըսաւ՝ «Այո, ես եմ»: Առիւծն ըսաւ՝ «Եկուր կռուինք»:
Մարդը ասաց՝ «Այո, ես եմ»: Առյուծը ասաց՝ «Արի կռվենք»:
Մարդը ըսաւ՝ «Այո, բայց քու զէնքերդ հետդ են, իսկ իմ զէնքերս տունն են. Եկու ր նախ քեզ կապեմ, որ չփախչիս, ﬕնչեւ երթամ զէնքս բերեմ, յետոյ կը կռուինք»:
Մարդը ասաց՝ «Այո, բայց քո զենքերը հետդ են, իսկ իմ զենքերը տանն են. Արի նախ քեզ կապեմ, որ չփաղչես, ﬕնչև երթամ զենքս բերեմ, հետո կկռվենք»:
Առիւծն ըսաւ՝ «Երդու իր որ կու գաս, եւ ես խօսքդ կը լսեմ»:
Առյուծն ասաց՝ «Դու գնա, և ես խոսքդ կլսեմ»:
Մարդը երդուեցաւ, եւ առիւծն ըսաւ՝ «Հիմա կապէ զիս եւ գնա՛ շուտ դարձիր»:
Մարդը գնում էր, բայց առյուծը ասաց՝ «Հիմա կապիր ինձ և գնա՛ շուտ արի»:
Մարդը հանեց պարանը եւ առիւծը ամուր մը կաղնի ծառին կապեց, եւ ծառէն բիր մը կտրելով սկսաւ առիւծին զարնել:
Մարդը հանեց պարանը և առյուծին ամուր մի կաղնի ծառին կապեց, և մարդը սկսեց առյուծին խփել:
Եւ առիւծը գոչեց՝ «Եթէ մարդ ես, աւելի խիստ եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքին այս կը վայելէ»:
Եվ առյուծը գոռաց՝ «Եթե մարդ ես, ավելի խիստ և ուժեղ զարկ տու, որովհետև այսպիսի խելք միայն ես ունեմ»: