Posted in Թումանյանական օրեր, Մայրենի

Չախչախ թագավորը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

Continue reading “Չախչախ թագավորը”

Posted in Առակներ և հեքիաթներ, Թումանյանական օրեր, Մայրենի

Չարի վերջը Հովհաննես Թումանյան

Լինում է մի սար,

Էն սարում մի ծառ,

Էն ծառում փչակ,

Փչակում մի բուն,

Բնում երեք ձագ,

Ու վրեն Կըկուն։

— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,

Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,

Թռչե՜ք, գնաք,

Ուրախանաք…

Երգում էր մարիկ Կկուն.

Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.

— Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է,

Ծառում փչակ կա,

Փչակում՝ մի բուն,

Էս ո՞վ է եկել

Տիրացել թաքուն։

Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։

— Երեք հատ ձագ, աղա Աղվես։

— Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։

Ու չե՞ս ասել, դու, անամոթ,

Մինը ծառա ղկես ինձ մոտ։

Ձգի շուտով մի հատը ցած,

Թե չէ՝ կացինս հրեն սրած,

Գնամ բերեմ,

Ծառը կտրեմ…

— Վա՜յ, չկտրես,

Continue reading “Չարի վերջը Հովհաննես Թումանյան”

Posted in Аудиосказки, Русский язык, Թումանյանական օրեր, Նախագծեր

Любимый Туманян

Listen to Воробей — сказка О. Туманяна by Arevik Stepanyn on #SoundCloudhttps://soundcloud.app.goo.gl/J57dw

Listen to Безхвостая лиса — сказка О. Туманяна by Arevik Stepanyn on #SoundCloud httpss://soundcloud.app.goo.gl/nZRmg

 

Listen to Смерть Кикоса — сказка О. Туманяна by Arevik Stepanyn on #SoundCloudhttps://soundcloud.app.goo.gl/BdUFH

 

Listen to Лгун — сказка О. Туманяна by Arevik Stepanyn on #SoundCloudhttps://soundcloud.app.goo.gl/wDEyn

Posted in Առակներ և հեքիաթներ, Թումանյանական օրեր

Խոսող ձուկը Հովհաննես Թումանյան

 

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

Continue reading “Խոսող ձուկը Հովհաննես Թումանյան”

Posted in Թումանյանական օրեր, Մայրենի

Հարցեր և առաջադրանքներ

 

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ – գործը անհաջող գնալը

միտք անել- մտածել

ձենի վրա վեր են կենում — վերթռնել

տակն անել — սուզվել

ճամփան ծռել- թեքվել

քեֆի տաք ժամանակն է- լավ ժամանակ

վրա տալ- հառձակվել

մթան հետ- մութի հետ

գլուխը քարը — ինչ ուզում Է թող անի

դես Փանոս, դեն Փանոս – էնկոմ Փանոս, էսկոմ Փանոս

2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:

Փանոսի որսորդությունը այդպիսիններ։ Նա ուզում էր որսալ վայրի բադեր, քանի որ նա հրացան չուներ և ուզեց փորձել կացինով որսալ, բայց չստացվեց։ Բադերը թռան, իսկ կացինը սուզվեց ջրի տակ ու կորավ։

3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:

Ինքը մի բարի մարդ է լինում բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։

Շատ է քաշում, թե՝ քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։

Փանոսը մնում է ապշած կանգնած։

Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։

Continue reading “Հարցեր և առաջադրանքներ”

Posted in Թումանյանական օրեր, Մայրենի

Շունն ու կատուն

Շունն ու կատուն 

I

Ժամանակով Կատուն ճոն էր,

Շունն էլ գլխին գդակ չուներ,

Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,

Ճանկել էր մի գառան մորթի:

 

Եկավ մի օր, ձմեռվան մտին,

Կատվի կուշտը տարավ մորթին:

 

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,

Գլուխս մրսեց, ի սեր աստծո,

Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Continue reading “Շունն ու կատուն”