Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հայրենագիտության տարեկան հաշվետվություն

Գրել ողջ տարվա ընթացքում  կատարված աշխատանքների մասին մի քանի նախադասությամբ։

Հայրենագիտության բաժին

Համբարձման ծես — Համբարձման ծես , Ես սովորել եմ համբարձման տոնի մասին և իմացել, թե ինչպես են տոնում այն:

Ասորիներ. ասորական համայնքը Հայաստանում — Ասորիներ. ասորական համայնքը Հայաստանում , Ես իմացա շատ հետաքրքիր բաներ ասորիների և Ասորեստանի մասին:

Հայկական թագավորներ — Հայկական թագավորներ, Ես իմացա, որ Հայաստանը ունեցել է թագավորներ:

Ասորիների մասին — Ասորիների մասին, Ես գրեցի հետաքրքիր բաներ ասորիների և Ասորեստանի մասին:

Զատկի օրը իմ ընտանիքում — Զատկի օրը իմ ընտանիքում, Ես գրեցի իմ ընտանիքի զատկական ավանդույթների մասին:

Քարի դար 2. Սցենար՝ մեկ օր քարի դարում — Քարի դար 2. Սցենար՝ մեկ օր քարի դարում, Ես գրեցի Սցենար՝ մեկ օր քարի դարում:

Քրդերի մասին — Քրդերի մասին, Ես գրեցի քրդերի մասին հետաքրքիր փաստեր:

Քարի դար — Քարի դար, Ես գրեցի Քարի դարի մասին:

Տեառնդառաջ — Տեառնդառաջ, Ես իմացա Տեառնդառաջի մասին:

Ավանդույթներ և սովորություներ — Ավանդույթներ և սովորություներ, Ես իմացա ավանդույթների և ավանդույթների մասին:

Դիցաբանություն և առասպել — Դիցաբանություն և առասպել, Ես իմացա դիցաբանության մասին:

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան.Տարիների հաշվումը պատմության մեջ — Մեր հայրենիքի անցյալն ու ներկան.Տարիների հաշվումը պատմության մեջ

Իմ բնակավայրը — Իմ բնակավայրը

Իմ ծագումը — Իմ ծագումը

Հայկը և Բելը — Հայկը և Բելը

Որտեղ եմ ես եղել — Որտեղ եմ ես եղել

Continue reading “Հայրենագիտության տարեկան հաշվետվություն”

Posted in Հայրենագիտություն

Համբարձման ծես

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ(գուշակության թուղթ) հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի(կուժ) մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամայրը, որը դրվում էր պուլիկի(կավե փոքրիկ աման) մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե աղջիկն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր պատժում նրան: Այդ ամենից առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Շատերը Համբարձումը կապում են Արայի պաշտամունքի հետ: Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկավանք: (Ծաղկավանքը Քասախ գետի ափին գտնվող Արայի սարի քարանձավում է, դիտեք այս հոլովակը):

Ծաղկամոր մյուս տեսակն է պճնված, զարդարված տիկնիկը` Վիճկի Արուսը: Աղջիկները վերցնում էին մի կանգուն երկարությամբ ճիպոտ, վերևի մասում կապում էին մի թզաչափ փայտիկ, արդյունքում  ստացվում էր խաչանման հարմարանք, որի վրա հագցնում էին կանացի զգեստներ, գլխի հարմարանք, նկարում էին քիթ, աչքեր, բերան, հոնքեր:

Տիկնիկն ունենում էր ճակտնոց, ոսկեշար մանյակ, կրծքի շռայլ զարդեր: Վիճկի Արուսն ամրացնում էին փարչի բերանին: Վիճակը պիտի ամբողջ գիշեր մնար երկնքի տակ: Դա կոչվում էր «աստղունք դնել»: Մեր ժողովուրդն այս տոնին տան մրոտված երդիկին հաճախ աստղեր է նկարել:

Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը կատարում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Դրանից հետո չամուսնացած աղջիկները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:
Վիճակի մասնակիցները հույսով սպասում էին, ու եթե վիճակի խաղիկով բարի բախտ էր գուշակվում,ապա անպայմանորեն հավատում էին, որ ցանկությունը, իղձը կկատարվեր: Մութն ընկնելուն պես աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջ բոլորը զարդարում ծաղիկներով: Գիշերը փարչը պիտի մնար բաց երկնքի`աստղունքի տակ, որպեսզի ենթարկվեր կախարդական գիշերվա խորհրդավոր ուժերի զորավոր հմայքին: Վիճակահանությունը ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում շաղ տալով: Ծաղկեփնջերը դնում էին ամբարի մեջ, որ հացն անպակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լծկան եզներին, իսկ ընտանիքի անդամների թվով փոքրիկ իր էին գցում վիճակի փարչը` իրենց բախտը գուշակելու նշան:
Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի լույս հինգշաբթիի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր

Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.

Բացվում են ոսկի երկընքի դռներ,

Ներքև պապանձում, լռում ամեն բան,

Ու աստվածային անհաս խորհրդով

Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:

Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Ըստ ժողովրդական պատկերացումների` դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, երկինքն ու երկիրը համբուրվում են, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում: Գիշերվա ընթացքում, ըստ պատկերացումների, բուժիչ ցող է իջնում խոտերի վրա, որը առավոտյան օգտագործում էին` հիվանդությունից զերծ մնալու համար: Ողջ բուսականությունն այդ գիշեր ձեռք է բերում առատության հատկություն. ծառերը, ծաղիկներն ու խոտը սովորականից արագ են աճում: Աղջիկները թիզով չափում են խոտաբույսերը և թելով կապում. եթե գիշերվա ընթացքում դրանք երկար լինեն, ուրեմն իրենց կյանքն էլ տևական կլինի, կամ իրենց միտք դրած խորհուրդը կկատարվի:
Հինգշաբթի վաղ առավոտյան բոլոր տներում կաթնապուր էին եփում: Բոլոր տներում այդ օրվա կաթնապուրը մատաղ էր, այն բաժանվում էր առնվազն յոթ տեղ: Հավանաբար այդ էր պատճառը, որ Համբարձումը երբեմն անվանել են նաև Կաթնապրի տոն: Մարդիկ հավատում էին, որ այն մարդը, ով առաջինը կճաշակեր Համբարձման կաթնապուրից, նրան էլ բաժին կընկներ այդ տարվա առատությունն ու ապահովությունը:
Իսկ ահա որպես Վիճակի ծաղիկ, տարածված է գնարբուկը: Դաշտերից հիմնականում այս տեսակն են հավաքում:

Նյութը ՝ Մովսիսյան  Նունեի բլոգից, Մարինե Մկրտչյանի մշակումներից

Posted in Հայրենագիտություն, Մայրենի, ֆլեշմոբ

Տոներ

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին:
Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։
Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ):
Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:
Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:
Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:

Posted in Հայրենագիտություն

Ասորիներ. ասորական համայնքը Հայաստանում

Դիտեք տեղեկատվական հոլովակը ասորական համայնքի ներկայացուցիչ Արաքսյա Ավչիեվայի մասնակցությամբ, որը տեղի է ունեցել կրթահամալիրի Արևմտյան դպրոցում։
Տեսանյութ՝  «Ես և իմ հայրենիքը» դասընթացի շրջանակում հանդիպում Արաքսյա Ավչիևայի հետ. ամփոփում

Դիտեք հոլովակը՝

 

Ընթերցեք տեղեկությունը՝
Ասորիները Մերձավոր Արևելքի շատ հին ժողովուրդներից մեկն են, նրանք ունեցել են հզոր պետություն, բայց ժամանակի ընթացքում բազմաթիվ պատճառներով, շատ պատերազմների, սխալ երկիրը կառավաևելու պատճառով կորցնում են իրենց երկիրը, այսօր չունեն անգամ սեփական պետություն:

Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք։

Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին և եկան Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (Հայաստանի Արարատի մարզ)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում։ Ասորիների վերջին մեծ տեղափոխությունը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում, Մոսկվայում և այլ քաղաքներում։
Արարատի մարզի Վերին Դվին գյուղի մոտ 2400 բնակիչներից 2000-ը ասորի են։ Ապրում են ասորական ավանդույթներով։
Չնայած այս պահին նրանք չունեն իրենց պետությունը, մեկ է իրենք ուրախ են, որ շարունակում ենք գոյություն ունենալ որպես ազգ, հնագույն ազգ։
«Մեր մեջ տխրություն չկա, ոչ էլ պիտի լինի: Ինչի՞ համար պիտի լինի, որ մենք ծնվել ենք իրար հետ, ապրել ենք իրար հետ», — ասում է տարեց գյուղացիներից մեկը:
Հայաստանաբնակ ասորիները Հայաստանն իրենց հայրենիքն են համարում։ Ասում են՝ շատ երկրներում ասորիներ կան, բայց այստեղ իրենց համար ամեն բան լավ է։

Դիտել տեսանյութը՝

Ասորական ազգային պարեր. տեսանյութը՝ Սեդա Թևանյան

Posted in Հայրենագիտություն

Ասորիների հետ կապված հարցեր

 

  1. Ասորիները ի՞նչ ավանդույթներ ունեն։
  2. Ո՞վ է հիմնադրել Ասորեստանը։
  3. Ովքե՞ր են կործանել Ասորեստանը։
  4. Արդյո՞ք Ասորեստանը միայն քրիստոնեություն է համարում որպես կրոն։
  5. «Ասորի/Ասորեստան» բառերը ի՞նչ է նշանակում։
  6.  Ի՞նչ են խորհրդանշում Ասորեստանի դրոշի գույները:
Posted in Հայրենագիտություն

Հայկական թագավորներ

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետակա նորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում: Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են:


Continue reading “Հայկական թագավորներ”

Posted in Հայրենագիտություն

Ասորիների մասին

Ասորիները

Ասորիները աշխհարի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետություն։ Ասորեստանը ստեղծվել է մ.թ.ա. մոտ 25-րդ դարում Աշուր քաղաք պետությունից և կործանվել է մոտավորապես մ.թ.ա. 605 թվականին։ Ասորեստանը եղել է շատ ռազմատենչ պետություն, հաճախ պատերազմել են հարևանների հետ։ Հին Ասորեստանը զբաղեցնում էր այժմյան Իրաքի, Իրանի մի մասը, Սիրիայի տարածքը։ Նրանց բնակչության թիվը կազմել է հինգ միլիոն։ Ասորիների լեզուն է` ասորերենը։ Նրանք ստեղծել են բարձր արվեստ և գրականություն։ Ասորեստանում եղել են շատ գրադարաններ, որտեղ գրքերը կավե սալիկներից էին և դպրոցներ։ Նրանց կրոնը` բազմաստվածությունն է։

Ասորիները Հայաստանում

Ասորիները Հայաստանում ապրում են Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում, Արզնիում, Վերին Դվինում։

Ապրում են ասորական ավանդույթներով և  մշակույթներով։ Ասորիները հայերի հետ համերաշխ են ապրում։

Հայաստանաբնակ ասորիները Հայաստանն իրենց հայրենիքն են համարում։ Ասում են՝ շատ երկրներում ասորիներ կան, բայց այստեղ իրենց լավ են զգում։ Թեև նրանցից շատերը հարազատներ ունեն այլ երկրներում,  ասորիները չեն ցանկանում լքել Հայաստանը։ Ասում են՝ այստեղ ազգային փոքրամասնություններին լավ են վերաբերվում։

Posted in Հայրենագիտություն, Մայրենի

Զատկի տոնը իմ ընտանիքում

Զատկի տոնը իմ ընտանիքում

Շաբաթ օրը

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Սուրբ Հարության տոնի ընթացքում ես շատ լավ ժամանակ անցկացրեցի: Շաբաթ օրը, երեկոյանն ես իմ ընտանիքով գնացել եմ եկեղեցի: Այնտեղ մենք վառեցնք մոմ և բերեցինք կրակ: Սկզբում ես փորձեցի բերել, չստացվեց, հետո փորձեց իմ մայրիկը, նույնպես չստացվեց, իսկ վերջում փորձեց բերել իմ հայրիկը և մենք կարողացանք տանել այդ կրակը տուն: Պարզվեց, որ իմ ընտանիքի բոլոր անդամները փորձեցին բերել կրակը:

                   Կիրակի օրը

Ինչու՞ են Սուրբ Զատիկին ձուն կարմիր ներկում | Armlur – Լուրեր Հայաստանից

Կիրակի օրը ես սկսեցի իմ օրը ձվակռվով: Սկզբում հաղթեց իմ մայրիկը, իսկ հետո ես: Հաճախ հաղթում էի ես, իսկ հաճախ՝ իմ մայրիկը: Հետո մենք գնացինք հյուր՝ իմ ընկերուհու տուն: Մենք այնտեղ նույնպես ձվակռիվ արեցինք և լավ ժամանակ անցկացրեցինք: Ես ունեի մի ձու, որը միշտ հաղթում է բոլոր ձվերին: Ես նաև նվագեցի դաշնամուր և բոլորին դա շատ դուր եկավ: Ինձ շատ է դուր գալիս Զատիկը:


Զատկի տոնի մասին

Twitter 上的 Armenian Assembly:"Happy Easter | Շնորհավոր Սուրբ Զատիկ 🐣 Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց: Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի: (Kristos haryav i merelotz! Orhnyal e Haroutyune ...Զատիկ բառը առաջացել է զատել բառից իկ-ն էլ ածանց է: Զատել բառը նշանակում է բաժանել, առանձնացնել: Սուրբ Հարության տոնը անվանում են Զատիկ, ինչը նշանակում է հեռացում մեղքերից:

Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Մեծ Պահքի վերջին շրջանը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթը նաև անվանում են «չարչարանաց», որովհետեւ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին կարևոր օրերն ու դեպքերի մասին է հիշատակում: Շաբաթվա բոլոր օրերը հիշատակվում են խորհրդանշական պատմություններով:
Այս շաբաթը պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը, այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը:
Posted in Երաժշտություն, Հայրենագիտություն, Մայրենի

Ալեքսանդր Սպենդարյանի անվան տուն թանգարանում

24.03-ին ես իմ սոլֆեջիոյի խմբի հետ գնացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան տուն թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին, որ Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյանը հայ մեծ կոմպոզիտոր է ում անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ Նա ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին։ Նրա ծննդավայրն է Կախովկան, որը գտնվում է Ուկրաինայում։ Նա ունի մեկ երեխա` Տատյանա Սպենդիարովան, ով կրթություն է ստացել  Մոսկվայի պետական համալսարանում…

Մեզ պատմեցին նաև “Թմկաբերդի առումը” ստեղծագործության մասին և ցույց տվեցին բեմի փոքր մակետը։ Վերջում մենք խաղացինք “վիրտուալ դիրիժոր” խաղը։ Ես շատ լավ ժամանակ անցկացրեցի այնտեղ ու նոր բաներ սովորեցի։

Posted in Հայրենագիտություն, Մայրենի, Նախագծեր

Քարի դար 2. Սցենար` մեկ օր քարի դարում

Մենք դասարանցիներով պատրաստվում էինք անցկացնել հրաշալի մեկ օր Քարե դարում: Սկզբում մենք պետք է գտնենք քարայր։ Հետո պետք է գնանք կամ որսի կամ մրգեր, բանջարեղեն գտնելու։ Նաև մենք պետք է որս անենք և այդ կենդանու կաշին վերցնենք, որպեսզի հագուստ պատրաստենք, հագնենք  ու չմրսենք։ Քարայրում մենք հնարավոր է նկարենք` ածուխով, քարով… և մեր նկարած ժայռապատկերները կմնան այդ քարայրում։ Ես մտածում եմ, որ մենք այդ օրը լավ ժամանակ կանցկացնենք և կիմանանք շատ հետաքրքիր բաներ, օրինակ, թե ինչպես են ապրել մարդիկ քարե դարում։