Posted in Բառարան, Եղիշե Չարենց, Մայրենի

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

Արևահամ — քաղցր, անուշ

Բար — բերք

Սազ — երաժշտական գործիք

Ողբանվագ — տխուր նվագ

Լացակումած — սաստիկ լացով

Հեզաճկուն — գեղեցիկ

Ջինջ — մաքուր, պարզը

Վսել — բարձր

Ողբաձայն — ողբի ձայն

Երկաթագիր — Հայերեն գրերի հին ձևը

Խոցել — խփել

Արնավառ — ալ, կարմիր

Լուսապսակ — լույսի նման՝ լուսեղեն պսակ ունեցող

  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

Արևահամ — քաղցր, անուշ

Բար — բերք

Ողբանվագ — տխուր նվագ

Հեզաճկուն — գեղեցիկ

Վսել — բարձր

Ողբաձայն — ողբի ձայն

Երկաթագիր — Հայերեն գրերի հին ձևը

Արնավառ — ալ, կարմիր

Լուսապսակ — լույսի նման՝ լուսեղեն պսակ ունեցող

  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում» քառյակն է ինձ դուր գալիս, որովհետև այս քառյակը շատ գեղեցիկ է։

  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

1. Անուշ Հայաստան։ Ես սիրում եմ անուշ Հայաստանը։

2. Ջինջ ջուր։ Ես սիրում եմ լսել ջինջ ջրի քչքչոցը։

3. Երկաթագիր գրքեր։ Մատենադարանում կան շատ երկաթագիր գրքեր։

4. Ճերմակ գագաթ։ Ամեն մի սար ունի ճերմակ գագաթ։

5. Արնանման ծաղիկներ։ Այգում ես տեսա գեղեցիկ, արնանման ծաղիկներ։

  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով:

Բույր — հոտ

Ջինջ — պարզ

Ողբաձայն — ողբի ձայն

Ճերմակ — սպիտակ

  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Դուրս գրի՛ր այն արտահայտությունները, որոնք 

Ա. նկարագրում են Հայաստանի բնությունը

Բ. ներկայացնում են նրա մշակույթն ու պատմությունը: