Posted in Հորինուկ, Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

  1. Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).
  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

2. Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/: Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

3.  Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Ինչպես հանդիպեցին Նեֆերտիտին և Թութանհամոնը

Հայ զինվոր

Հին ժամանակներում՝ մ.թ.ա 1360 թվականին Թութանհամոնը նստած իր գահին սպասում էր այդ օրվա վերջին: Վերևից նա ուշադիր հետևում էր, թե ինչ է կատարվում Եգիպտոսում: Հետո նրան հայտնեցին, որ մի կին, ոիրի անունը Նեֆերտիտի էր նույպես նայում էր Եգիպտոսին: Այդ Նեֆերտիտին շատ գեղեցիկ, հետաքրքրասեր և խելացի կին էր: Թութանհամոնը այդ կնոջ անունը լսելուց սիրահարվեց, բայց չիմացավ թե որտեղ գտնել նրան: Մեկ էլ պարզվեց, որ վաղը Թութանհամոնի ծննդյան տարեդարձն է և նա որոշեց հրավիրել բոլոր փարավոններին: Այդպես նա ծանոթացավ փարավոնների հետ և իմացավ տարբեր բաներ Եգիպտոսի մասին, բայց չտեսավ Նեֆերտիտիյին: Նա տխրեց և մոռացավ իր ծննդյան տարեդարձի մասին: Վերջում եկավ մի կին, որը զարմանալիորեն գեղեցիկ էր Նեֆերտիտիի նման: Այդպես Թոթանհամոնը հասկացավ, որ նա Նեֆերտիտին է և ամուսնացավ նրա հետ:

Posted in Հորինուկ, Մայրենի

Մոլորակ, որտեղ ամեն ինչ հակառակ է

— Այսօր ես հայտնաբերեցի մի նոր մոլորակ,- ասաց գիտնականը,- սա ամենահետաքրքիր մոլորակն է՝ իմ տեսածներից: Այս մոլորակի մասին հիմա կգրեմ:

— Ես էլ չեմ հասկանում,- ասաց մի ուրիշ գիտնական,- սա անհասկանալի մոլորակ է: Պետք է գնալ և ուսումնասիրել:

Այդպես գիտնականները որոշեցին գնալ միասին: Նստեցին տիեզերանավ և գնացին: Տիեզերքում նրանք մնացին մի քանի ժամ և հասան այդ մոլորակ:

 

Այնտեղ նրանք տեսան, որ այդ մոլորակը քառակուսի է, որ ծովերի և օվկիանոսների փոխարեն նրանց մոտ հող էր և բուսականություն: Մայրացամաքները դարձել էին ծովեր: Այնտեղ մարդկանց փոխարեն կենդանիներ էին, իսկ մարդիկ կենդանիների նման ման էին գալիս փողոցներով: Այնտեղ ամպերը գետնին էին, արևը նույնպես գետնին էր : Արևը երկինք էր բարձրանում միայն գիշերը, իսկ լուսինը՝ առավոտյան: Այդտեղի բնակիչները առավոտյան քնում էին, իսկ գիշեր արթուն էին մնում: Բոլորը սիրում էին բնությանը և հարգում: Միշտ ուրախ էին և երջանիկ:

Գիտնականները գրեցին և պատմեցին մարդկանց այդ մոլորակի մասին և դրեցին անունը Երջիկա:

Posted in Հորինուկ, Մայրենի

Երխաղմե երկիրը

Բարև, ես մի բարի կախարդ եմ և այսօր ես ուզում եմ կախարդել մի նոր քաղաք, որտեղ ապրում են միայն երեխաներ: Այնտեղ կլինեն տարբեր շենքեր, լողավազաներ, խաղահրապարակներ, դպրոցներ…
Դպրոցները կլինեն ավելի հետաքրքիր և ծիծաղելի, քանի որ ուսուցիչները երեխաներ են:
Այդտեղ կլիներ հետաքրքիր, որովհետև այդ քաղաքում միայն երեխաներ են:
Բայց մի օր ես տեսա, որ այդ քաղաքի բնակիչները տխրեցին: Ես որոշեցի նրանց կողքը ավելացնել մեծերի քաղաք և խաղքալիքների քաղաք, որպեսզի նրանք չտխրեն և ունենան ընկերներ: Այդպես նրանք դարձան մի երկիր՝ մեծերի քաղաքը, երեխաների քաղաքը և խաղալիքների քաղաքը: Այդ երկիր անունը կլինի Երխաղմե: Երխաղմեն՝ դա երեխաների, խաղալիքների և մեծերի հետաքրքիր միությունն է:

Posted in Հորինուկ, Մայրենի

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ: Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ, մենք Չկախիչ էլ ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ: Եթե ինչ- որ մեկին պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար: Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝ կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց է:

_ Լա՜վ, էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը այնքան էլ հրացան չէ: Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանից, և պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

_Իսկ ի՞նչ է այս երկրի անունը։

_Չերկիրն է։

Այդպես Երկիրը շատ հետաքրքիր երկիր դարձավ։ Ամեն մի վատ բան դարձավ լավ։ Օրինակ` չմեքենա (որը չի աղտոտում օդը), չդանակ (որը չի ճղում և կտրում)… Չերկիրը շատ մեծ և հետաքրքիր երկիր է։

_ Ջովանինո, լավ կլինի, որ դու գնաս տուն և պատմես ընկերներին, որ կա մի երկիր, որի անունը Չերկիր է։ 

Posted in Հորինուկ, Մայրենի

Այգու գանգատը

Գիտե՞ք, որ այգիներն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ դժվար է, երբ քո վրա քայլում են, թռվռում են և վազվզում են մարդիկ, նաև աղտոտում են: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ ուրախ էի և զբոսնում էի իմ համար, բայց հետո մարդիկ մտածեցին, որ այգու մեջ պետք է քայլել:
Հետո ես մտածեցի խաղալ երեխաների հետ, բայց նրանք այնաքան արագ էին վազում, իսկ ես հաղթել չէի կարողանում: Ինձ  դա դուր չեկավ: Ես որոշեցի ուրիշ երեխաների հետ խաղալ, բայց նրանք էլ անհավես էին, միայն հեռախոսով էին տարված: Ես էլ չիգիտեի ինչ անեի: Որոշեցի մեծերի հետ զրուցել, բայց նրանք չէին ուզում:

Որոշեցի գիշերը աստղերի հետ խոսել և զրուցել, բայց ես չէի ուզում գիշերները արթուն մանալ: Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:
_Կեցցե՛ս: Բայց առանց այգու  որտե՞ղ են զբոսնելու մարդիկ:

Posted in Հորինուկ, Մայրենի

Ա՜խ էսպես էլ գիժ ամիս, գարնան օրեր չի տալիս, բայց ցուրտ օրեր է տալիս

— Ախ էսպես էլ գիժ ամիս, գարնան օրեր չի տալիս,- ասում է աղվես Բոնին,- այդպիսի գարուն երբեք չի եղել մեր Կենդանիների աշխարհում։

— Ճիշտ ես Բոնի,- ասում է գայլ Բոբին,- եթե հիմա մենք չմտածենք, որ մի բան հորինենք, ապա ամբողջ մարտ ամսվա ընթացքում ձյուն է լինելու և բնակիչները սառչելու էն։ Հիմա դեռ արի գնանք, տեսնենք, նոր հորինենք։

— Լավ, արի փորձենք։

Նրանք գնացին և տեսան, որ դրսում շատ ցուրտ է` ձյուն է գալիս, ծառերը սառչում էին և մրսում։ Նրանք մտածեցին, որ էլ ժամանակ չկա, պետք է արագացնել։ Բոնի աղվեսը ասաց։

— Արի արագ գնանք մեր լաբորատորիա և հարցնենք փիղ Եղեռնիին։

— Լավ ,արի։

Էդպես էլ նրանք գնացին փիղ Եղեռնիի մոտ։ Այդ փիղն էլ ասաց.

— Ի՞նչ է պատահել։ Կենդանիներն են կորել, այլմոլորակայիններ են եկել…

— Ոչ,- ասաց Բոնին։

— Ոչ,- ասաց Բոբին։

— Մեզ մոտ ահավոր ցուրտ է` ձյուն է գալիս և մեքենաները չեն կարողանում անցնել ձյունի վրայով։

— Է՜հ, Բոնի և Բոնի։ Ինչ կա դրա մեջ,- ասաց փիղ Եղեռնին,- ձյուն է, սովորական ձյուն։ Ինչ է, երբեք ձյուն չեք տեսել։ Համ էլ հերիք չի սա բնության երևույթ է։

— Այո, բայց սա կատարվում է գարնանը։ Դա անհնար է։

— Դե ուրեմն մենակ մտածեք։ Ես «չգիտեմ», ինչպես դա անել։

Էդպես էլ Բոնին և Բոբին սկսեցին մտածել, թե նրանք ոնց ստեղծեն այդ սարքը։ Մտածեցին — մտածեցին և վերջ ի վերջո իմացան ոնց։ Նրանք իմացան գրքերից, որովհետև գրքերը շատ հետաքրիր են։ Էդպես նրանք իմացան թե ինչպես վերացնել ցրտությունը։

Նրանք հայտնեցին բնակիչներին, որ էլ ցուրտ չի լինելու այդ երկրում։

Եվ էդպես էլ այդ երկրի անունը փոխեցին «Ա՜խ էսպես էլ գիժ ամիս, գարնան օրեր չի տալիս, բայց ցուրտ օրեր է տալիս»։

Posted in Հորինուկ, Մայրենի, ֆլեշմոբ

Շների զրույցը

—Գիտե՞ք, որ գարուն է արդեն,- ասում է Բենիզ անունով մի շուն,- արդեն գարուն է , ծաղիկները, ծառերը և խոտերը ծաղկել են, հաֆ-հաֆ… Պետք է պատրաստվել։

— Անհնար է, այ Բենիզ ախպեր,- ասում է Ալբիզ անունով մի ուրիշ շուն։ Եթե գարուն լիներ, հաֆ-հաֆ, ապա վարդավառ կտոնեինք։

— Դեեեե՜ Ալբիզ ախպեր, հերիքա, չես սովորե՞լ շների դպրոցում, որ վարդավառը նշում են ամռանը։

— Հա, լավ։ Կներեք, կարմիր ոսկոր։

— Դե լավ էլի, Ալբիզ, հերիք «կներես» ասես։ Էլ չեմ հավատում։

— Իսկ ի՞նչ է դպրոցը։

— Դպրոցը այնպիսի մի տեղ է, որտեղ երեխաները, այսինքն փոքր շնիկները տարբեր խելացի բաներ են սովորում։ Օրինակ, թե որ ոսկորն է համեղ, որ ոսկորն ինչպես կրծոտել, ինչ է կարելի անել, իսկ ինչ չի կարելի… ու նման բաներ։ Սովորելը կարևոր է։ Նաև կան գովազդներ։ Օրինակ` շուն սովորեցրու և ստացիր ոսկոր, կամ իմացիր շներեն… Ուզու՞մ ես ես քեզ կսովորեցնեմ ամեն ինչ, բնության ու կենդանիների մասին հետաքրքիր բաներ կպատմեմ։ Կպատմեմ, թե ինչով են տարվա եղանակները տարբերվում իրարից ու ինչպես է գարնանը բնությունն արթնանում։ Դու իհարկե կզարմանաս, որ ասում եմ բնությունն արթնանում է, բայց ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Դու միայն խոստացիր, որ չես ալարի և կսովորես ասածներս։

Այդպես Բենիզը սովորեցրեց Ալբիզին այն ամենը ինչ ինքը սովորել էր շների դպրոցում։

Posted in Հորինուկ, Մայրենի

Երկիր, որտեղ ամեն ինչ ծիծաղելի էր

Լինում է չի լինում մի երկիր։ Այդ երկրի անունը Ծաղպտուկ էր։ Այդ երկրի բնակիչների անունը Ծղրատեռ էր։ Ծղրատեռները միշտ սիրում են կատակել, պատմել ծիծաղելու պատմություններ։ Այտեղ մարդիկ արևից տարբեր բնավորություններ են հավաքում զամբյուղների մեջ։ Եվ մեկ-մեկ նաև սիրում են այդ սմայլերը դնել կենդանիների և իրանց գլխին, որպես գլխարկ։

Ծղրատեռները միշտ սիրում են ծիծաղալ։ Նրանք ամենօր խմում են ծծղադեղ, որպեսզի ծիծաղեն և պատմեն կատակներ։ Ինչքան այդ երկիրը կա, այնտեղ ամենինչ ծիծաղելի է։ Օրինակ` կան այդ երկրում տարբեր շներ, որոնք խոսում են մարդկային լեզվով.

— Հաֆ — Հաֆ այ դու հավ։ Արի իմ մոտ, ես քեզ հետ եմ։ Հաֆ — Հաֆ ես շունիկ եմ…

Ծաղպտուկում ամեն մարդ սիրում էր ապրիլի մեկը։ Նաև ընդունված էր, որ ապրիլի մեկը ամեն օր լիներ և միայն տարբեր տոներն էին խանգարում ապրիլի մեկին։ Այսինքն, եթե օրինակ Նոր տարի է, մարդը ապրիլի մեկը չի նշում։ Ծղրատեռները ունեն արձան, որը միշտ ասում է.

— Դսր վտ գատվար։ Բը տույ…

Այդպես էլ ուրիշ արձաններն էին խոսում։ Բնակիչները միշտ սիրում էին կրունկ կոշիկով կենդանիներին։ Նրանք այնքան ծիծաղելի էն, որ միշտ ով որ տեսնի նրանց ահավոր բարձր կծիծաղե։ Նաեւ կրունկ կոշիկ հագնում են ֆուտբոլիստները։ Ձեր կարծիքով գնդակը հաստատ ծակվում է, բայց դա այդպես չէ…

Posted in Հորինուկ

Իմ հորինուկերը

1. Ցանկությունները կատարող ծառը

Այգու ծայրին մի ծառ էր աճում։ Արևը ջերմացնում էր նրան, քամին մեղմորեն շոյում էր ճյուղերը, իսկ տերևները շշնջում էին՝ ցանկացի՜ր։ Դա հրաշք ծառ էր։ Ով կանգներ ծառի տակ և որևէ բան ցանկանար, մտածածը կիրագործվեր։

Մի օր եկավ հարևան երկրի հարուստ ու ագահ մի մարդ, որը ուզում  էր երազանք պահել, բայց մարդիկ մտածում էին, որ նա ուզում է չար երազանք պահել։ 9 տարեկան մի տղա զբոսնում էր այդ ցանկությունները կատարող ծառի կողքով և տեսնում է, որ այդ գյուղի բնակիչները չեն թողում, որ հարուստ մարդը նույնպես ցանկություն պահի։ Տղան ասում է.

— Ի՞նչ է կատարվում։ Ինչո՞ւ չեք թողում այս մարդուն երազանք պահել։ Իհարկե նա շատ ագահ է, բայց նա նույնպես մարդ է, չէ՞։

— Այո, դու ճիշտ ես։ Մենք դրա մասին չմտածեցինք,- պատասխանեցին գյուղի բնակիչները։

— Դե եթե էդպես է, պետք է հարցնել, թե ի՞նչ է ուզում այս մարդը։

— Ես ուզում եմ, որ աշխարհում չարություն, տխրություն և ագահություն չլինի։ Բոլորը լինեն ուրախ, համերաշխ…

— Տեսնու՞մ եք,- ասաց տղան,- եթե մեզ թվում է, որ նա ագահ է և չար, դա չի նշանակում, որ նա ներքուստ այդպիսին է։


2. Մինչև գարուն չգա, ծառը չի ծաղկի

Լինում էին նաև օրեր, երբ ժամանակը անցնում էր հետաքրքիր և լինում էր ժամանակ, երբ ժամանակը անցնում էր անհետաքրքիր։

Կար չկար մի երկիր։ Այդ երկրի անունը Գարմնի էր, քանի որ այնտեղ գարուն երբեք չէր լինում։ Ավելի ճիշտ լինում էր միայն մեկ ժամ։ Որոշ օրեր գարուն չէր լինում ընդհանրապես։ Միայն մեկ ծառ կար, որը ծաղկած էր մնում կլոր տարի։ Բոլորն առանց տեսնելու այդ հրաշք ծառը, կռիվ էին անում թե.

— Դա՜ իմ ծառն է։ Ե՜ս պետք է հավաքեմ այդ ծառի պտուղները,- ասում էին մարդիկ, երբ լսում էին այդ ծառի մասին։

Բայց երբ նրանք տեսան այդ հռչակավոր ծառը, ասացին.

— Սա՜ ի՞նչ է։ Մեզ ասել էին, որ ծառը պտղատու է, այլ ոչ թե անհասկանալի մրգերով պատված։ Մեզ դա պետք չէ։

Այսպես տարիներ անցան ու ոչ մի մարդ չմոտեցավ այդ ծառին։ Հետո  եկավ մի տղա և երկար նայեց ծառին.

— Օհո՜, սա՜ ինչ հրաշք է։ Ինչո՞ւ է այս ծառը պատված հետաքրքիր մրգերով։ Ես մտածում եմ քաղել մեկ միրգ և ուսումնասիրել այն։

Տղան ուսումնասիրեց երկար ամիսներ և իմացավ, որ այդ երկրում աճում է աշխարհի ամենահրաշագործ ծառը, որի մրգերը կարող են կատարել մարդկանց բոլոր երազանքները։ Այդ օրվանից սկսած, տղայի օգնությամբ մարդիկ պարզեցին, որ այդ ծառը աշխարհի ամենակախարդական ծառն է։

Իմ աշխատանքը

Posted in Հորինուկ, Մայրենի

Գարնան վերջին բույսը (1-ին մաս)

Գարնան վերջին բույսը (1-ին մաս) Հեղինակ` Արևիկ Ստեփանյան

Ահա արդեն գարունը եկավ։ Միշտ ծաղիկները, ծառերը ծաղկում են, ուրախությունն է ծաղկում ծառերից։ Ուրախ է ամեն մարդ։ Գարունը  գեղեցիկ եղանակ է։

Բարև ձեզ ես Մանեն եմ։ Այսօր մեզ մոտ գարուն է եկել, բայց դեռ ձմեռ է` փետրվարի 25-ը: Մեզ մոտ էլ ձյուն չկա, սառը օդ չի փչում… Հետո ես գնացի դուրս (սա առաջին անգամ էր)։ Դուրս եկա և տեսա, որ ոչ մի բույս չկա։ Ոչ ծաղիկ, ոչ ձնծաղիկ և ոչ ծառ։ Ես անհանգստացա։ Հարցրեցի մարդկանց.

— Բարև ձեզ։ Կներեք, բայց ի՞նչ է կատարվում։ Ինչո՞ւ են բոլոր բույսերը կորել։

— Բարև։ Ոչ բոլորն են կորել։ Դեռ միայն մեկն է մնացել։ Նա շատ գեղեցիկ և պտղաբեր է։ Եթե մի մարդ կարողանա բացահայտել այդ տեղը և բերել մեկ տերև մեր քաղաք, ապա մենք կլինենք ամենագեղեցիկ և պտղաբեր երկիրը։

Ինձ դա հետաքրքրեց և ես ճամփորդեցի տարբեր տեղերով, երկրներով, ծովերով և որոշեցի գնալ տիեզերք…