Posted in Բանաստեղծություններ, Մայրենի

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում
Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Սարսուռ — դող, սարսափ

Երկնչալ — վախենալ

  1. Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։

Ժայռից մասուր է կաթում, կարմիր սարսուռ է կաթում, առուն                  մասուր է տանում, առուն բարի է այնպես, թռչում է քարից։

  1. Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։

Գետն է այս հեքիաթի գլխավոր հերոսը։

  1. Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։

Կարմիր, սև, սպիտակ, շագանակագույն, կապույտ

  1. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Առուն մասուր է տանում,
          Կարմիր սարսուռ է տանում,
          Ի՜նչ էլ աշխույժ է:

  1. Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։

Նա վախենում է քարից,
        Բայց նա թռչում է քարից,
        Դա ահռելի ուժ է։

  1. Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Այդ նշանակում է, որ աշուն է սկսել։

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

8. Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/  կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր: 

Մասուր, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի:

Աշնան մասուր

Աշուն, տանի մասուր,                                                                                    Տանի կարմիր սարսուռ:

Ուշ քամին տանի,                                                                                        Մասուր, կարմիր սարսուռ։

Մշուշը անուշ,                                                                                                            Տանում է քամին և էլ երբեք չի տալիս։

Աշուն, տանի մասուր,                                                                                    Տանի կարմիր սարսուռ:

Ուշ քամին տանի,                                                                                        Մասուր, կարմիր սարսուռ։

9. Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։

«Մասուրի ճամփորդությունը»

Լինում է, չի լինում մի գետ։ Այդ գետը շատ հետաքրքիր գետ էր, որովհետև նա կարմիր գույնի էր, հա-հա մի զարմացեք։ Մի օր մի տղա որի անունը Ալեքսանդ էր գնաց այդ գետի մոտ։ Նրան շատ հետքրքիր էր թե ինչ համ ունի այդ գետը։ Նա մոտեցավ գետին և փորձեց հավաքել ջուրը, հետո խմեց։ Նա փորձեց այդ ջուրը և հասկացավ, որ դա մասուրի հյութ է։ Տղան այդ գետի անունը դրեց «Մասուրի գետ»։ Ալեքսանդրը վերցրեց դույլ և հավաքեց մասուրի հյութը։ Նա մի դույլ մոռացավ գետի մոտ և գնաց։ Երբ նա մեծացավ սարքեց մասուրի ֆաբրիկա և սովորեց բնագիտություն, մաթեմատիկ… Այնտեղ կային շատ մասուրի հյութեր և նրանք ամենօր ճամփորդում էին Աֆրիկա, Ամերիկա, Ֆրանսիա… 

10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։

11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստի՛ր։ 

Շատերը գիտեն, որ C վիտամինի պարունակությամբ մասուրն առաջատար է: Սակայն, բացի այդ փաստից, այն շատ այլ օգտակար հատկություններ ունի: Telegraf.com.ua-ն ներկայացնում է 10 պատճառ մասուրը կանոնավոր օգտագործելու համար:

1. Մասուրի մեջ պարունակվող վիտամին C-ն օգնում է պայքարելու մրսածական հիվանդությունների դեմ, բարձրացնում է իմունիտետը, երիտասարդացնում է բջիջները և մաշկին փայլ հաղորդում:

2. Վիտամին A-ի պարունակության շնորհիվ այն կանխում է ծերացման գործընթացըը, ակտիվացնում մաշկի նորացումը և բարենպաստ ազդում տեսողության վրա:

3. Հեմոգլոբինի ցածր պարունակություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խմել մասուրի եփուկ, քանի որ մասուրը պարունակում է նաև երկաթ:

4. Մասուրն օգնում է կանոնավորել մարսողությունը և դրական ազդում ախորժակի վրա:

5. Մասուրից պատրաստված ըմպելիքը նպաստում է նաև ավելորդ քաշի վերացմանը: Մասուրը պարունակում է շատ սնուցող տարրեր, որոնք հագեցնում են օրգանիզմը և արագացնում նյութափոխանակությունը: Լավ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է օրական խմել 3-4 բաժակ մասուրի ըմպելիք, 2-4 շաբաթվա ընթացքում:

6. Մասուրում պարունակվող մագնեզիումը և եթերային յուղերը բարենպաստ են ազդում նյարդային համակարգի վրա և հանում են սթրեսը:

7. Մասուրի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի անհարթությունները պակասեցնելու համար, քանի որ ունեն վերականգնողական հատկություն:

8. Մասուրը նաև օգտագործվում է որպես հակաբորբոքային միջոց այրվածքների և ճաքերի ժամանակ:

9. Ամեն օր մասուրի եփուկ օգտագործելու դեպքում նվազում է երկրորդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

10. K վիտամինի շնորհիվ բույսը բարելավում է արյան մակարդելիությունը:

Աղբյուր՝ Med-Praktic

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով