Posted in Մայրենի

«Բի» մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:

Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,

Պինտա պինտա, պիմ պերո:

Առաջադրանքներ

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։ Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։

«Բի» մոլորակի երեխաները խելացի, ուրախ և զվարծալի էին։ Նրանք այդքան էլ նման չէին մեր մոլորակի երեխաներին։

Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր նրանց։

Բի» մոլորակի երեխաները բարի, աշխատասեր և ուսման ծարավ մարդիկ են։ 

Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։

Մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն խմում էին տարբեր հեղուկներ, որպեսզի խելացի լինեն։

Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։

Մոլորակի քերականությունը անգույն էր, ինչպես հանքային ջուրը։

Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։

Եթե «Բի» մոլորակում դպրոց լիներ, ապա մարդիկ այնտեղ կսովորեին, թե ինչպես շատ արագ խմել հեղուկ։ Այնտեղ բոլոր երեխաները դասամիջոցների ժամանակ ճաշարանից գնում էին ադի-բուդի և գնում դպրոցի կողքի թատրոն, որպեսզի տեսնեն, թե ինչպես են հմուտ մասնագետները արագ-արագ խմում հյութեր։ 

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։

«Բի» մոլորակի մեծահասակները շատ բարի, խելացի, աշխատասեր մարդիկ են, բայց մի փոքր էլ պահանջկոտ։

<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։

«Բի» մոլորակի խանութներում վաճառում էին գիտելիքներ, որոնք շշերի մեջ էին։

Նկարի՛ր <Բի> մոլորակը։

Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։

Օրենքներ՝

Երեխաները դպրոց չպետք է գնան։

Երեխաները դպրոց գնալու փոխարեն պետք է հեղուկներ խմեն։

Շատ փոքր երեխաները պետք է մանկապարտեզ գնալու փոխարեն կոնֆետ ուտեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով