Posted in Մայրենի

Շոկոլադի մասին հետաքրքիր փաստեր

19 փաստ շոկոլադի մասին — Բարի գալուստ Անի Մինասյանի բլոգԱռաջին շոկոլադե սալիկը արտադրվել է 1842թ. անգլիական «Cadbury» ընկերության կողմից:
4000 տարի առաջ օգտագործվել է Ամերիկայում, ներկա դրությամբ կակաո ամբողջ աշխարհին վաճառում է Աֆրիկան: 
Գերմանիայում կա հսկայական ժամացույց, որը պատրաստված է շոկոլադից:

Շոկոլադը, աշխարհում ամենասիրված քաղցրավենիքն է:
Գոյություն ունի շոկոլադի մի քանի տարատեսակ՝ դառը, կաթնային և սպիտակ:

Շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը՝ ուղեղում սերոտոնինի քանակի մեծացման հետևանքով: Հետազոտությունները շոկոլադի աֆրոդիզիակությունը (բնական նյութ, որը խթանում է սեռական հակումներն ու սեռական ակտիվությունը) ապացուցելու համար դեռևս շարունակվում են:

Շոկոլադը օգտակար է սրտի համար: Այն մարդկանց մոտ, որոնք պարբերաբար շոկոլադ են օգտագործում, սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%:

 

Կակաոյի օգտակարությունն ու հակացուցումները - Լուրեր Հայաստանից - Թերթ.amՇոկոլադը ունի հատիկներ: Նրանք աճում են ծզռերի վրա: Աֆրիկայում մարդիկ աճեցնում են այդպիսի ծառեր: Սկզբում մարդիկ առանձնացնում են կեղևը, հետո դնում արևի տակ (3 շաբաթ): Վերջում բովում են և ուղարկում սրճարաններ: Նրանք հալեցնում են և սարքում կակաո կամ շոկոլադ:

Շոկոլադը բթացնում է սովի զգացումը: Բավական է ուտել 10 գրամ սև շոկոլադ, որպեսզի սովը անցնի:
5.Շոկոլադի սիրահարները ավելի երկար են ապրում: Դա ապացուցելու հետազոտությունները շարունակվել են 60 տարի: Պարբերաբար շոկալադի օգտագործումը երկարեցնում է կյանքը մեկ տարով:

Իտալացի գիտնականները ապացուցել են, որ մարդիկ, որոնք մեծ քանակով շոկոլադ են ուտում՝ ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում մտագարությամբ:

Առողջության համար օգտակար շոկոլադի անուններ. Շոկոլադի օգտակար հատկությունները և դրա վնասը առողջությանը

Շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից հետո, մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ: Դա ապացուցել են Մեծ Բրիտանիայի գիտնականները: Շատերը պնդում են, որ մի քանի կտոր շոկոլադից հետո, նրանք ավելի լավ են սկսում մտածել:

Գիտնականները ապացուցել են, որ մեկ գավաթ տաք շոկոլադը մեղմացնում է կոկորդի ցավը և մեղմում հազի ռեֆլեկսը: Նաև շոկոլադը օգտակար է ուղեղի և խելքի համար: