Posted in Հայրենագիտություն

Հայկական ճաշատեսակ «Սիսեռով փիթի»

Հայկական ավանդական սիսեռով փիթին ամենասիր-ված ու ամենատարածված ճաշատեսակներից մեկն է եղել հին Հայաստանի բոլոր գավառներում։ Այն եփում էին կավե ամաններում, թոնրի մեջ, բայց հիմա քաղաքում դա հնարավոր չէ, որովհետև մարդիկ այժմ գազօջախներ են օգտաօործում։ Սիսեռով փիթին իմ հայրիկի ամենասիրած ճաշն է, հատկապես ձմռան ցուրտ օրերին։ Այսօր ես կպատրաստեմ այն ինչպես իմ տատիկն էր պատրաստում և համոզված եմ, որ ձեզ դուր կգա։

Սիսեռով փիթիի բաղադրատոմսը.

1. Սիսեռը պետք է թռչել նախորդ երեկոյան, որպեսզի այն փափկի և արագ եփվի։

2. Սիսեռի ջուրը պետք է քամել։

3. Կարագով կամ յուղով սոխեռած անել, ավելացնել աղացած, կարմիր, քաղցր բիբար։

4. Տավարի կամ ոչխարի կիսաեփ միսը ավելացնել սոխեռածին, վրան լցնել արգանակը, ավելացնել փափկած սիսեռը։

5. Ըստ ցանկության ավելացնել կտրատած կարտոֆիլ։

6. Եփել մինչև բոլորը բաղադրիչները պատրաստ լինեն։

7. Լցնել աղ ըստ ճաշակի և չորացրած ռեհան փշրել։

8. Եփել ևս տաս րոպե ու կրակն անջատել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով