Posted in Մայրենի

Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

Continue reading “Նուկիմ քաղաքի խելոքները”

Posted in Մայրենի, Մայրենիի գիրք-տետր

Հայոց լեզու — էջ 27, 28

Նախադասություններն այնպե՝ս դասավորիր, որ պատմություն ստացվի.

1.Գիտենք, որ միջատները տերևներ են ուտում։

2.Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։

3.Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։

4.Նրա տերևները մազմզուկներով են պատված։

5.Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ։

6.Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին։

7.Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։

8.Ահա այդպես է բույսը միջատը ուտում։

Continue reading “Հայոց լեզու — էջ 27, 28”