Posted in Գրողների մասին, Մայրենի

Աթաբեկ Խնկոյանի մասին

Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ տիրացու Կարապետի ծխական դպրոցում, 1880 թվականից՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի)՝ Մարտիրոս Պողոսյանի մասնավոր կրթարանում, ապա՝ երկու տարի անց՝ քաղաքային դպրոցում։ 1890-1910 թվականներին ստանում է որպես ուսուցիչ պաշտոնավարելու իրավունք։ Շուրջ 35 տարի նա մանկավարժական աշխատանք է կատարում տարբեր վայրերի, այդ թվում՝ հայրենի գավառի դպրոցներում: Ապա՝ Նալբանդ գյուղի դպրոցից, Հովհաննես Թումանյանի աջակցությամբ 1911 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել «Հասկեր» ամսագրին, ուսուցչություն արել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում ու քաղաքային դպրոցում: Աթաբեկ Խնկոյանը 1923 թվականին լուսժողկոմատի կողմից հրավիրվում է Երևան՝ գրական-մանկավարժական աշխատանքի: Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։ Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել 1890 թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր «Մեր դպրոցը», «Կարմիր արև»։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ[1], լեգենդներ, առակներ։ Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Մրգաստան» (1939), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները[2]։ Խնկո Ապոր փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ[3]։ 1932 թվականին Խնկոյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, նույն թվականին՝ նաև վաստակավոր գրողի կոչման:

Posted in Գրողների մասին, Մայրենի

Ղազարոս Աղայանի մասին

Ղազարոս Աղայան

Ղազարոս Ստեփանի Աղայան (ապրիլի 4 (16), 1840, Բոլնիս-Խաչեն, Թիֆլիսի գավառ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն — հունիսի 20 (հուլիսի 3), 1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։

Ծնվել է ապրիլի 4 (16), 1840

Ծննդավայր Բոլնիս-Խաչեն, Թիֆլիսի գավառ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն

Վախճանվել է հունիսի 20 (հուլիսի 3), 1911 (71 տարեկան)

Վախճանի վայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն

Գերեզման Խոջիվանք

Մասնագիտություն գրող, ուսուցիչ, արձակագիր և բանաստեղծ

Ազգություն հայ

Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն

Կրթություն Ներսիսեան դպրոց (1853)

Աշխատավայր Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Փորձ

Զավակներ Մուշեղ Աղայան

Posted in Գրողների մասին, Մայրենի

Հովհաննես Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

 

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.[5]:

 

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

 

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Posted in Գրողների մասին, Մայրենի

Ալբերտո Մովիաի մասին

Ալբերտո Մորավիա

Ալբերտո Մորավիա (իտալ.՝ Alberto Moravia, նոյեմբերի 28, 1907[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4][5] — սեպտեմբերի 26, 1990[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[5]), իսկական ազգանունը՝ Պինկերլե, իտալացի գրող, լրագրող։

Ծննդյան անուն իտալ.՝ Alberto Pincherle

Ծնվել է նոյեմբերի 28, 1907[1][2][3][…]

Ծննդավայր Հռոմ, Իտալիա[4][5]

Վախճանվել է սեպտեմբերի 26, 1990[1][2][3][…] (82 տարեկան)

Վախճանի վայր Հռոմ, Իտալիա[5]

Գերեզման Կամպո Վերանո[6]

Գրական անուն Alberto Moravia

Մասնագիտություն գրող

Լեզու իտալերեն և ֆրանսերեն

Քաղաքացիություն Flag of Italy (1946–2003).svg Իտալիա[7]

Ժանրեր վեպ, Սցենար և էսսե

Ուշագրավ աշխատանքներ` Անտարբեր մարդիկ, Դավանակից, Հռոմեական պատմվածքներ, Agostino?, Արհամարհանք (վեպ), Q3203139?, Q3319197?, Q56300457? և Q3822156?

Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Կուսակցություն Իտալական կոմունիստական կուսակցություն

Պարգևներ` Մարցոտո մարցանակ[8] Ստրեգա մրցանակ Վիարեջո մրցանակ և Վիարեջո Վերսիլիա միջազգային մրցանակ[9]

Ամուսին Էլզա Մորանտե և Կարմեն Լերա

Համատեղ ապրող Դաչիա Մարաինի