Posted in Մայրենի

Մեղուների մասին

Դարեր շարունակ մեղվապահները բուծել են մեղուներին, հավաքել նրանց կողմից արտադրված քաղցր և առողջարար մթերքը: Այս զարմանալի միջատները բնության անբաժանելի մասնիկն են:

Մարդկանց կողմից սպառվող սննդի մոտ 1/3-ը մեղրատու մեղուների փոշոտման արդյունքն է:

Մեղուների գաղութը բաղկացած է 20000-60000 մեղրատու մեղուներից և 1 մայր մեղվից:

Նրանք զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ, այսինքն՝ անցնում են ձու — թրթուր — հարսնյակ — հասուն միջատ փուլերը:

Մայր մեղուն կարող է ապրել մինչև 5 տարի: Ամռանը օրական ձվադրում է ավելի քան 2000 ձու:

Աշխատավոր մեղուները իգական առանձնյակներ են, որոնք ապրում են միջինում 6-8 շաբաթ և կատարում են մեղվափեթակի բոլոր աշխատանքները:

Բոռերը՝ արական առանձնյակները, պատասխանատու են միայն բեղմնավորման համար: Բեղմնավորումից անմիջապես հետո նրանք մահանում են:

Մեղուն միակ միջատն է, որն արտադրում է մարդու համար ուտելի սնունդ:

 

Մեկ մեղուն իր ամբողջ կյանքի ընթացքում միջինում արտադրում է թեյի գդալի 1/12-ի չափով մեղր:

Մեղուների բզզոցն առաջանում է թևերի թափահարումից: 1 րոպեում իրենց թևերը թափահարում են ավելի քան 10000 անգամ:

Մեղվի թռիչքի արագությունը 25կմ/ժ է:

Աշխատավոր մեղվի թռիչքի երկարությունը 6-8 շաբաթյա կենսացիկլի ընթացքում 1.5 անգամ գերազանցում է երկրագնդի շրջագիծը:

Մեղուներն իրար հետ հաղորդակցվում են պարերի միջոցով:

Աշխատավոր մեղուն կարող է փոխադրել իր մարմնի զանգվածի 80%-ին հավասար զանգվածով նեկտար կամ ծաղկափոշի:

Մեղրատու մեղուներն ունեն 170 հոտառական ընկալիչներ: Նրանց հոտառությունը 50000 անգամ ավելի ուժեղ է, քան շներինը:

Արևը կողմնացույց է հանդիսանում մեղուների համար: Ամպամած օրերին ճանապարհը գտնելու համար նրանք կողմնորոշվում են բևեռացված լույսով:

Posted in Русский язык

Ура весна

Весна красочная, солнечная, дождливая и красивая. Весной все деревья расцветают, становятся  разноцветными. Цветы цветут повсюду. Некоторые птицы возвращаются из тёплых краёв. Я очень люблю весну, потому что до лета остаётся очень мало.