- Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).
- կարդա´ բարձրաձայն,
- պատմի՛ր կարդացածդ նյութը,
- ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:
2. Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/: Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։
3. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։
Ինչպես հանդիպեցին Նեֆերտիտին և Թութանհամոնը
Հին ժամանակներում՝ մ.թ.ա 1360 թվականին Թութանհամոնը նստած իր գահին սպասում էր այդ օրվա վերջին: Վերևից նա ուշադիր հետևում էր, թե ինչ է կատարվում Եգիպտոսում: Հետո նրան հայտնեցին, որ մի կին, ոիրի անունը Նեֆերտիտի էր նույպես նայում էր Եգիպտոսին: Այդ Նեֆերտիտին շատ գեղեցիկ, հետաքրքրասեր և խելացի կին էր: Թութանհամոնը այդ կնոջ անունը լսելուց սիրահարվեց, բայց չիմացավ թե որտեղ գտնել նրան: Մեկ էլ պարզվեց, որ վաղը Թութանհամոնի ծննդյան տարեդարձն է և նա որոշեց հրավիրել բոլոր փարավոններին: Այդպես նա ծանոթացավ փարավոնների հետ և իմացավ տարբեր բաներ Եգիպտոսի մասին, բայց չտեսավ Նեֆերտիտիյին: Նա տխրեց և մոռացավ իր ծննդյան տարեդարձի մասին: Վերջում եկավ մի կին, որը զարմանալիորեն գեղեցիկ էր Նեֆերտիտիի նման: Այդպես Թոթանհամոնը հասկացավ, որ նա Նեֆերտիտին է և ամուսնացավ նրա հետ: