Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Մաթեմատիկա

Իմ առաջին ճամբարային շաբաթվա ամփոփում

Ճամբարային առաջին շաբաթվա ընթացքում մենք այցել ենք Կենտրոնական Բանկի թանգարան, այնտեղ մեզ պատմել են դրամի ստեղծման պատմությունը, թե ինչպե՞ս են ստանում թղթադրամ,  դրամի փոխարեն ի՞նչ էին օգտագործում, ինչպե՞ս են տարբերում կեղծը անկեղծից… նաև մենք նայեցինք երկու ֆիլմ որոնց անուններն են <<Որտե՞ղ են տպվել դրամները>>, <<Գնաճի Հրեշը>>: Վերջում մեզ տվեցին նվերներ և մենք գնացինք Անգլյական այգի: Այնտեղ մեզ տվեցին բեջեր և փուչիկներ: Մենք խաղացինք, նախաճաշեցինք և արել հակաբացիլ Կոմիտաս: Նաև մենք պատրաստել էինք մրքային պաղպաղակ և վրան ավելացրեցինք շոկոլադ: Շատ համով և գեղեցիկ էր այդ պաղպաղակը: Նաև մենք արել ենք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառը՝ կշռում: Մոտեցանք կշեռքին և կշռվեցինք առանց ուսապարկի, հետո կշռվեցինք ուսապարկով: Դրա միջոցով ես իմացա իմ պայուսակի զանգվածը: Մենք արել ենք լող, մարմնակրթություն, բակային խաղեր… Անգլերենի ժամանակ մենք ընկեր Հայկուհու հետ կարդացել ենք Դոնալդ Բիսեթի հեքիաթները:

 

Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Մաթեմատիկայի ստուգատես

Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառ. կշռում

Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառը՝ կշռում: Մոտեցանք կշեռքին և կշռվեցինք առանց ուսապարկի, (39կգ 500գ) հետո կշռվեցինք ուսապարկով (41կգ 500գ): Դրա միջոցով ես իմացա իմ պայուսակի զանգվածը՝ 41կգ 500գ — 39կգ 500գ = 2կգ: