Posted in Եղիշե Չարենց, Մայրենի

Եղիշե Չարենց

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –

Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:

Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –

Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –

Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Հարցեր

1.Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ի՞նչ է ուզում ասել Չարենցը:

Իմ կարծիքով Չարենցը ուզում է ասել, որ կյանքը լավ բան է։ Եթե օրինակ մի վատ բան կատարվեց, ապա դա նույնպես կյանք է և պետք է ապրել ուրախ։

2.Բացատրիր այս տողերը Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, – Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Պետք է կյանքին նայել լավ։ Եթե կյանքը վատն է թվում, ապա պետք է նայել լավ աչքերով։ 

3.Նոր վերնագիր մտածիր:

Կյանքի վերակառուցումը

Լրացուցիչ աշխատանք

Ընտրածդ բանաստեղծությունը ձայնագրիր կամ տեսագրիր։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով