Posted in Մայրենի, ֆլեշմոբ

Մայրենիի ֆլեշմոբ

1. Լրացրո՛ւ բանաստեղծության մեջ բաց թողնված բառերը: «Հիշում եմ … քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս … ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած … Դեմքիդ … է գցել, մայր իմ անուշ ու անգին»։

«Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին»։

2. Բանաստեղծության տողերը խառնվել են: Դասավորի՜ր դրանք: «Բոլորն առաջվանն է կրկին, Կարծես թե դարձել եմ ես տուն Շարժում ես իլիկը մեր հին: Նորից դու հին տեղը նստում,»:

«Կարծես թե դարձել եմ ես տուն

Բոլորն առաջվանն է կրկին, 

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին»:

3. Համապատասխանեցրու՛ առած-ասացվածքները. 1. Ամեն փայտ շերեփ չի դառնա, բա մեր աղունն ո՞վ կաղա։ 2. Գիտունի հետ քար քաշիր, ամեն սար՝ Մասիս։ 3. Ես աղա ու դու աղա, ձմեռվա նուշը ։ 4. Ամառվա փուշը, բայց անգետի հետ փլավ մի կեր:

1. Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։

2. Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր: 

3. Ես աղա ու դու աղա, բա մեր աղունն ո՞վ կաղա։

4. Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։

4. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից ստացի՛ր նոր բառեր: Օրինակ՝ Կավ…հայ: Կավ-նավ-հավ-հաց-հայ: Թուզ…լար: Բակ…տուն: Լուռ…սուր: Ջուր…ձուկ:

Թուզ — թուփ — տուփ — տուբ — տուր — տար — լար

Բակ — բուկ — բուն — տուն

Լուռ — լուր — սուր

Ջուր — զուր — զար — ճար — ձար — ձիր — ձոր — ձող — քող — քուղ — քուկ — ձուկ

5. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: Ընթացիկ, ընթանալ, ընթացք, ընթացակարգ:

Ընթանալ,

Ընթացակարգ,

Ընթացիկ, 

Ընթացք։

6. Գտի´ր հանելուկի պատասխանը: «Հագնում է կանաչ ու շքեղ շորեր Եվ զարդարում է հողագունդը մեր, Զարթոնք է բերում սարին ու դաշտին` Զուգում, պճնում է անտառ ու այգի»:

Գարուն

7. Հորինի՛ր հանելուկ ծիծեռնակի մասին:

Թռչուն է մի ծլվլուն, 

Գալիս է ամեն գարուն,

Ծլվլում ամեն օր ու գիշեր, 

Եվ ունի մի պոչիկ մկրատաձև։

8. Նայի՛ր տեսանյութը, գրի՛ր քեզ համար ամենահետաքրքիր փաստը, տեղեկությունը: https://youtu.be/t9RE8UckfKQ

1. Չարենցը, կամ Եղիշե Սողոմոնյանը ծնվել էր Կարսում, գորգագործների ընտանիքում։

2. Նա սովորել է Մոսկվայում և սովորելուց հետո դասավանդել է գյուղերից մեկում։

3. Այդ ժամանակվա կրթության նախարարը` Նիկոլ Աղբալյանը պատահմամբ կարդացել է գրողի բանաստեղծությունները ու այնքան հավանել, որ որոշել է ներկայացնել Չարենցին հանրությանը։ Եվ դրանից հետո Չարենցը դարձավ հայտնի։

4. Եղիշե Չարենցը իր ժամանակաշրջանի ծանր խնդիրների մասին գրել է իր բանաստեղծություններում։

5. Նա քննադատել է իշխանություններին և հայտնվել բանտում։

6. Նա միշտ ստեղծագործում էր։

7. Ասում են, որ բանտում` պատերի վրա նա նույնպես իր բանաստեղծություններն է գրել, բայց ցավոք նրանք չեն պահպանվել։

9. Կարդա ՛գարնան մասին քո ամենասիրած բանաստեղծությունը, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ընթերցումդ և կցի՛ր հղումը:

10. «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» շարունկակելով միտքը՝ հորինի՛ր պատմություն:

—Գիտե՞ք, որ գարուն է արդեն,- ասում է Բենիզ անունով մի շուն,- արդեն գարուն է , ծաղիկները, ծառերը և խոտերը ծաղկել են, հաֆ-հաֆ… Պետք է պատրաստվել։

— Անհնար է, այ Բենիզ ախպեր,- ասում է Ալբիզ անունով մի ուրիշ շուն։ Եթե գարուն լիներ, հաֆ-հաֆ, ապա վարդավառ կտոնեինք։

— Դեեեե՜ Ալբիզ ախպեր, հերիքա, չես սովորե՞լ շների դպրոցում, որ վարդավառը նշում են ամռանը։

— Հա, լավ։ Կներեք, կարմիր ոսկոր։

— Դե լավ էլի, Ալբիզ, հերիք «կներես» ասես։ Էլ չեմ հավատում։

— Իսկ ի՞նչ է դպրոցը։

— Դպրոցը այնպիսի մի տեղ է, որտեղ երեխաները, այսինքն փոքր շնիկները տարբեր խելացի բաներ են սովորում։ Օրինակ, թե որ ոսկորն է համեղ, որ ոսկորն ինչպես կրծոտել, ինչ է կարելի անել, իսկ ինչ չի կարելի… ու նման բաներ։ Սովորելը կարևոր է։ Նաև կան գովազդներ։ Օրինակ` լավ սովորիր և ստացիր ոսկոր, կամ իմացիր շներեն հաչել և գրել… Ուզու՞մ ես ես քեզ կսովորեցնեմ ամեն ինչ, բնության ու կենդանիների մասին հետաքրքիր փաստեր… Կպատմեմ, թե ինչով են տարվա եղանակները տարբերվում իրարից ու ինչպես է գարնանը բնությունն արթնանում։ Դու իհարկե կզարմանաս, որ ասում եմ բնությունն արթնանում է, բայց ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Դու միայն խոստացիր, որ չես ալարի և կսովորես ասածներս։ 

Այդպես Բենիզը սովորեցրեց Ալբիզին այն ամենը ինչ ինքը սովորել էր շների դպրոցում։