Posted in Հորինուկ, Մայրենի, ֆլեշմոբ

Շների զրույցը

—Գիտե՞ք, որ գարուն է արդեն,- ասում է Բենիզ անունով մի շուն,- արդեն գարուն է , ծաղիկները, ծառերը և խոտերը ծաղկել են, հաֆ-հաֆ… Պետք է պատրաստվել։

— Անհնար է, այ Բենիզ ախպեր,- ասում է Ալբիզ անունով մի ուրիշ շուն։ Եթե գարուն լիներ, հաֆ-հաֆ, ապա վարդավառ կտոնեինք։

— Դեեեե՜ Ալբիզ ախպեր, հերիքա, չես սովորե՞լ շների դպրոցում, որ վարդավառը նշում են ամռանը։

— Հա, լավ։ Կներեք, կարմիր ոսկոր։

— Դե լավ էլի, Ալբիզ, հերիք «կներես» ասես։ Էլ չեմ հավատում։

— Իսկ ի՞նչ է դպրոցը։

— Դպրոցը այնպիսի մի տեղ է, որտեղ երեխաները, այսինքն փոքր շնիկները տարբեր խելացի բաներ են սովորում։ Օրինակ, թե որ ոսկորն է համեղ, որ ոսկորն ինչպես կրծոտել, ինչ է կարելի անել, իսկ ինչ չի կարելի… ու նման բաներ։ Սովորելը կարևոր է։ Նաև կան գովազդներ։ Օրինակ` շուն սովորեցրու և ստացիր ոսկոր, կամ իմացիր շներեն… Ուզու՞մ ես ես քեզ կսովորեցնեմ ամեն ինչ, բնության ու կենդանիների մասին հետաքրքիր բաներ կպատմեմ։ Կպատմեմ, թե ինչով են տարվա եղանակները տարբերվում իրարից ու ինչպես է գարնանը բնությունն արթնանում։ Դու իհարկե կզարմանաս, որ ասում եմ բնությունն արթնանում է, բայց ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Դու միայն խոստացիր, որ չես ալարի և կսովորես ասածներս։

Այդպես Բենիզը սովորեցրեց Ալբիզին այն ամենը ինչ ինքը սովորել էր շների դպրոցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով