Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Աշուն օր (հատված) Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։


Հարցեր և առաջադրանքներ

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ _______ամպեր_________ վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար ____եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ ____օդ______։
Երկիր քուն դրավ,
Եվ ______թռչուն______թռավ։

2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
______________մեծ______________ տերև
_______________սև_____________ ամպ
_______________սառը___________ օդ
________________տաք____________եղանակ
________________աշնանային____________ օր

3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:

 

4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր:

Դպրոցի աշուն
Մեր դպրոցի բակում կան պտղատու ծառեր, մեր դասարանում կան շատ պատոհաներ և ես կարող եմ նկարագրել մեր դպրոցի աշունը։ Այնտեղ շատ ծառեր կան, կարմիր, դեղին և նարնջագույն տերևներով։ Շատ գեղեցիկ տեսարան է իմ դպրոցի աշունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով