This is a man.
This is a red big mushroom.
This is a mouse. It is little.
This is a masck. It is green.
This is a man.
This is a red big mushroom.
This is a mouse. It is little.
This is a masck. It is green.
This is a ring. It is Ann’s ring. Ann has not a big ring. She has a small, red ring. This is a green bloon. It is Haike’s green baloon. Haike has not a little green baloon. He has a big green baloon.
Lilit hes a hat. She has not a dog.
Bob has a ball. He has not a doll.
Lilit has a doll. She has not a scarf.
Bob has a scarf. He has not a hat.
Lilit has a cet. She has not a net.
Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։
Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։
Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։
Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։
Հարցեր և առաջադրանքներ
1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր. Հարդ-Ցորենի գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրուքը, դարման: Առատ-հարուստ, շատ, Մեծ քանակությամբ անփույթ-թափթված, անուշադիր։
2. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:
Ես Արևիկն Ստեփանյանն եմ։ Իմ կարծիքով բանաստեղծությունը մի թռչունի մասին է, որը ուզում է հասկանալ թե ինչից է շինված աշխարհը։
3. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր: Քառատողն ու նկարդ հրապարակի՛ր բլոգում:
4. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:
Իմ կարծիքով աշխարհը մարդկությունից, արևից, սարերից, հողից, տներից, օդից և բնությունից։
5.Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:
6. Թռչունին նամակ գրիր: Սիրելի թռչուն ես ցանկանում եմ, որ դա անընդատ լավ թռչես և գեղեցիկ երգես։ Նաև եսել եմ մտածում թե ինչից է շինված աշխարհը։
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.
— Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:
Կաքավը լռեց:
Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.
— Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց,կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:
Արծիվն ասաց՝ թող երգի՛:
Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.
-Կըղա՜, կըղա՜:
Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.
-Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:
Հարցեր և առաջադրանքներ
1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).
ականջ չունենալ — չլսել
գանգատ գնալ – գնալ բողոքի
երգի հետ գլուխ չունենալ – երգ չսիրող
խնդիրքի գնալ – խնդրելու գնալ
2. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է։
3.Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:
Գեղեցիկ, կարմրատոտիկ, կարմրակտուց և երքասեր Կաքավ։
4.Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
Կաքքվը երգում է բարության, արտերի, տաղանդների և ընկերների մասին։
5.Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:է
Եթե ոչմի թռչուն չերքի մարդը կտխրի։
6.Նամակ գրի՛ր արծիվ արքային:
Բարև Արծիվ թաքավոր դու շատ մեծ սխալ արեցիր, որ լսեցիր այդ թռչուներին Կաքավը արտերի համար երգում էր, որ նրանց հասկերը քախցրանան։
Արևիկ Ստեփանյան
Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.
— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։
— Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։
— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։
Հարցեր և առաջադրանքներ
1. Գտի՛ր հետևյալ բառերի
հոմանիշները
մանուկ — երեխա
դալար –
թուխ – սևամորդ
ուրախ-զվարթ
հականիշները
ժիր – ծույլ
պաղ – տաք
զվարթ-տխուր
2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:
3. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:
Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…
հալիվոր-ծեր մարդ
դադրած-հոգնած
Հարցեր և առաջադրանքներ
1. Շարունակի՛ր նախադասությունները.
Մի հալիվոր գնում է քաղաք,
Դու մի ասի, էդ քարի տակ …
Մի էշի ձու առա, …
2. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին. Ծերունին անխելք, անհասկացող, հավատացող։
3. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը:
Էշի բեռն ինչքան _ծանր_ լինի, այնքան _արագ_ կգնա:
4. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:
5. Հորիր
Էշի ականջում քնածը
Կար-չկար մի թիթեռ։ Մի օր ուժեղ անձրև եկավ։ Թիթեռը մաներ գալիս մի հանգիստ տեղ, որ սպասի և ննջի։ Գնաց նապաստակի մոտ բայց նապաստակը չհասկացվ և փախավ։ Գնաց ձիու մոտ, բայց ձինել չհասկացավ և փախավ։ Խեղճ թիթեռը սկսեց թացանալ, հոգնել և մրսել։ Հանկարծ տեսավ մի էշին, որը ծառի տակ քնել էր։ Մոտեցավ էշին, ևքանի որ նա թրջվել է և էշը խորը քնած էր էշը չլսեց ոնց թիթեռը թռչեց և թիթեռը կարողացավ չոր ու տաք ականջը մտնել չորանալ և քնել։
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Վիթխարի-շատ մեծ, հսկա
1. Շարունակի՛ր.
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են:
Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արևը
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
2. Գրի՛ր հականիշ բառեր.
Մթնել-լուսանալ
շատ-քիչ
մեծ-փոքր
տաք-սառը
հեռու-մոտիկ
մութ-լույս
թույլ-ուժեղ
3. Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա:
4. Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և գրի՛ր համապատասխան սյունակում.
Ի՞նչ։ Ինչե՞ր։ Ինչպիսի՞
Աստղ։ Աստղեր։ Պայծառ
Կետ։ Կետեր։ Մթնել
Գունդ։ Գնդեր։ տաք
Լույս ։ Լույսեր։ Լուսավոր
Մեքենա։ Մեքենաներ։ Հրեղեն