Posted in Իմ ամառ, Հեռավար-առցանց ուսուցում, Մայրենի

Իմ 2020 թվականի ամառը

Տարվա բոլոր եղանակներն էլ ես շատ եմ սիրում, բայց հիմա կպատմեմ 2020 թվականի իմ ամառային արձակուրդի մասին: Այս տարվա ամառը շատ հետաքրքիր եմ անցկացրել: Իմ կարծիքով այն շատ սպորտային էր, քանի որ ես գրեթե ամեն օր հեծանիվ եմ վարել, անվաչմուշկ եմ քշել և լողացել եմ կամ լողավազանում, կամ Սևանա լճում: Ես նաև շատ եմ կարդացել, օրինակ Ջանի Ռոդարիի “Հեքիաթներ հեռախոսով” գիրքը, Ալեքսանդր Միլնի “Վինի Թուխը և բոլորը-բոլորը” հեքիաթը և այլն:
Երկու անգամ, տարբեր ամիսների մեկնել եմ Սևան հանգստանալու: Այնտեղ շատ հետաքրքիր ժամանակ եմ անցկացրել, նոր ընկերներ եմ ձեռք բերել, խաղացել ու լողացել եմ նրանց հետ: Սկզբում Սևանի ջուրը կանաչ էր ու շատ կեղտոտ, որովհետև մարդիկ երկար տարիներ կեղտոտել էին այն: Մենք շատ մտահոգված էինք: Լողալ չէր կարելի, բայց մի քանի օրից ջուրը մաքրվեց, պարզվեց և ես շատ ուրախացա: Հետո մի տեսանյութ նկարեցի, որ ցույց տամ, թե որքան մաքուր է Սևանի ջուրը: Ես շատ եմ ուզում, որ մարդիկ հասկանան և այլևս չաղտոտեն բնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով