Posted in Մայրենի

Իմ ճամփորդություն դեպի Բջնի

Երեքշաբթիդասարանով գնացինք Բջնիի բերդ։ Բջնիում  բարձրունք ենք հաղթահարել դասարանով։ Մենք գնացել էինք Աստվածամայր Եկեղեցի։ Այնտեղ մենք աղոթեցինք և մոմ վառեցինք։ Հիմա ես կպատմեմ Բջնի բերդի մասին։ Բջնի բերդը ռազմական կառույց է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Բջնին գտնվում է Հրազդան գետի կիրճում, ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում, Բջնի գյուղի մոտ։ Բջնիում  բարձրունք հաղտահարելը հեշտ էր,  հետաքրքիր էր։ Հրազդանի գետը շատ գեղեցիկ էր։ Ես շատ լավ եմ անցկացրել այդ օրը։