Posted in Առակներ և հեքիաթներ, Հեռավար-առցանց ուսուցում, Մայրենի

Փեսացու մուկը. Աթաբեկ Խնկոյան

Փեսացու մուկը. Աթաբեկ Խնկոյան by Arevik Stepanyn  https://soundcloud.app.goo.gl/92oQ

 

 

 

 

Հարցեր և առաջադրանքներ

1, Ստեղծագործության հերոս մկան անունը գրված չէ , փորձի՛ր դու հորինել:

Մկան անունը Տուֆ-Տուֆ է։

2, Թվարկի՛ր ստեղծագործության բոլոր հերոսներին:

Մուկ, արև, ամպ, քամի, գոմեշ, գութան, մութ ու խավար, արմատ, Նանի։

3. Թվարկի՛ր հերոսներին ըստ գործողությունների հաջորդականության:

4. Քո կարծիքով աշխարհում ամենահզորն ի՞նչն է: Փորձի՛ր այդ հզորի մասին պատմել և տեղադրի՛ր բլոգում:

Իմ կարծիքով աշխարհում ամենահզորը Արևն է, քանի որ առանց նրա կյանք չի կարող լինել։ Արևը մի մեծ կրակե գունդ է, որը լուսավորում է և տաքացնում մեր մոլորակը և ուրախություն է պատճառում մարդկանց, կենդանիներին ու ծաղիկներին։

 

4. Այս ստեղծագործության մկանը մի քանի խորհուրդ տո՛ւր:

 

Տուֆ-Տուֆ մկնիկ գիտես, որ լավ կլիներ, որ դու սկզբից մտածեիր և ամուսնանայիր մկնիկի հետ,ոչ թե Արևի, Ամպի, Քամու, Գութանի, Գոմեշի, Խավարի ու մութի և Նանիի հետ։ Եվ հիշիր, որ բոլորը կարևոր են ու հզոր ու որ բոլոր կենդանիները նույն տեսակի կենդանիների հետ են ամուսնանում։

 

 

 

 

 

Գութ-խիղճ

Կոկում-քաղաքակրթվել

Գոմեշ-ընտանի կենդանի, որը կաթ է տփառավո

Փառավոր-շքեղ

Տրտում —լցված

Լուծ- Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող։

Գութան-Մետաղյա լայն խոփով երկրագործական գործիք՝ հողը հերկելու համար

 

 

 

 

Posted in Առակներ և հեքիաթներ, Հեռավար-առցանց ուսուցում, Մայրենի

Շաշ հյուրը. Հայ ժողովրդական հեքիաթ

Շաշ հյուրը. Հայ ժողովրդական հեքիաթ by Arevik Stepanyn 

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Իրիկնադեմ-Երեկոն ընկնելու ժամանակը

երկինքը տրաքեց-ամպրոպ

 

2. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.

Երկինքը տրաքեց-ամպրոպ

ճար չկա-հնարավորություն չկա

գործով են ընկնում-գործերով զբաղվել

ջուր դարձած-թռչված

 

3. Նշի՛ր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:

 

4. Առած-ասացվածքներից նշի՛ր նրանք, որոնք այս հեքիաթի համար են:

 

Ով աշխատի, նա կուտի:

Ստի ոտը կարճ է:

Գդակը` մեծ, տակը` դատարկ:

Ով ինչ անի, իրեն կանի:

Ինչ լինի մարդուն` իր խելքից է

 

5. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք այս հեքիաթի համար են:

 

Ասողին լսող է պետք:

Մարդուն քաշածը իր խելքեն է:

Խելոքին բեռը խևին շալակը։

 

 

Posted in Առակներ և հեքիաթներ, Հեռավար-առցանց ուսուցում, Մայրենի

Շաշ հյուրը Հայ ժողովրդական հեքիաթ

 

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

— Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

— Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Աշուն Կոմիտաս

 

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,

Ոսկի տերև դարսելով

Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,

Վայուն–մայուն ճչելով՝

Աշուն ծնավ:

Օգտվելով առցանց բառարանից` բացատրի՛ր անհասկանլի բառերը:

Լեցուն- լցված

Մառան- Գետնափոր տեղ՝ նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար

Գիրկ- կրծքի և բացված ձեռքերի միջի տարածությունը

Սնավ-սնվել, կերակրել

Սաղարթ-

1. Բույսի տերևների ամբողջությունը, տերևներ:

2. Ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը

Սարսել- սարսափել, սարսռալ

Դարսել-շարել իրար վրա, տ

Տարափ-հորդ անձրև,

Վայուն-1) սգացող, ողբացող 2) Բուի ձայն,

Մայուն- բառաչյուն, բառաչ, մկկոց

 

Փորձի՛ր պատմել, թե ինչպիսի՞նն է այս բանաստեղծության աշունը:

Աշունն ինն ամիս քնում է։ Երբ աշունը արթնանում է տերևները դեղնում են և ոսկեգույն դառնում։ Զանազան մրգեր տալիս բոլորին աշունը։ Շատ անձրևներ և քամիներ են լինում աշնանը։ Հետո նա պատրաստվում է խորը քուն մտնել ու արթնացնել ձմռանը քնից։ Եվ այդպես ամեն տարի…

Լրացրո՛ւ բացթողած տառերը:

Տերև, միրգ, գիրկ, սաղարթ, արև, մրգատու, տերևաթափ, գրկախառնվել, սաղարթախիտ, արևամուտ:

 

 

Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Աշուն օր (հատված) Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Continue reading “Աշուն օր (հատված) Կոմիտաս”