Posted in Հորինուկ, Մայրենի

Այգու գանգատը

Գիտե՞ք, որ այգիներն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ դժվար է, երբ քո վրա քայլում են, թռվռում են և վազվզում են մարդիկ, նաև աղտոտում են: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ ուրախ էի և զբոսնում էի իմ համար, բայց հետո մարդիկ մտածեցին, որ այգու մեջ պետք է քայլել:
Հետո ես մտածեցի խաղալ երեխաների հետ, բայց նրանք այնաքան արագ էին վազում, իսկ ես հաղթել չէի կարողանում: Ինձ  դա դուր չեկավ: Ես որոշեցի ուրիշ երեխաների հետ խաղալ, բայց նրանք էլ անհավես էին, միայն հեռախոսով էին տարված: Ես էլ չիգիտեի ինչ անեի: Որոշեցի մեծերի հետ զրուցել, բայց նրանք չէին ուզում:

Որոշեցի գիշերը աստղերի հետ խոսել և զրուցել, բայց ես չէի ուզում գիշերները արթուն մանալ: Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:
_Կեցցե՛ս: Բայց առանց այգու  որտե՞ղ են զբոսնելու մարդիկ:

Posted in Մայրենի

Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպեռնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենհուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:
_Կեցցե՛ս: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով և աստղադիտակներով: