Posted in Բացատրական բառարան, Մայրենի

Բառարանաընթերցման ֆլեշմոբ Դարձվածքների բառարան

1. Ականջը գցել մեկի

Որևէ ձևով մեկին ինչ-որ բան հայտնել

2. Ականջը լցնել մեկի

Մեկի մասին գաղտնի կերպով աննպաստ բաներ խոսել։

3. Ականջը կախել

1. Ուշադրությամբ լսել

2. Տխրել

3. Զիջել

4. Լսել` լրտեսելու նպատակով

4. Ականջը տանել

Շարունակ խոսել

5. Ականջի հետևը գցել

Ուշադրություն չդարձնել

6. Ականջին օղ անել

Լավ հասկանալ

7. Ականջները չորս անել

Ուշադիր լինել

8. Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը

Ահա թե որն է գաղտնիքը

9. Աղցան անել

Մեկին սաստիկ խփել

10. Աղ ու հացը մոռանալ

Մեկի արած լավությունը մոռանալ

11. Անպոչ գդալի պես մեջ ընկնել

Մտնել իրեն չվերաբերող խոսակցության մեջ։

12. Անուն դնել մեկին, ինչին

Մեկին ավել անուն տալ

13. Աչքաչապությամբ զբաղվել

Թյուրիմացության մեջ գցել։

14. Աչքե տես` բերնե կարոտ

Ստացածը քիչ է

15. Աչքերը բացել մեկի

Հասկացնել

16. Աչքերը գագաթը թռչել

Զարմանալ

17. Աչքերը գետնին գցել

Ամաչել

18. Աչքերը վառվել

Շատ ուրախանալ

19. Աչքերին թոզ փչել մեկի

Խաբել

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով