Posted in Մայրենի

Ճամբարային օրագիր

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։

Ես շատ լավ եմ վերաբերվում ճամբարին։

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։

Ճամբարը տարբերվում է դպրոցական առօրյայից նրանով, որ ճամբարի ընթացքում մենք ավելի շատ ճամփորդում և խաղում ենք, քան  դաս ենք անում։

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։

Ձմեռային ճամբարը տարբերվում է նրանով, որ մենք քիչ ենք լինում դրսում, միայն երբ անհրաժեշտ է լինում, երբ ճամփորդում ենք կամ գնում ենք տուն։

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։

Ինձ ամեն ինչն էլ գրավում է ճամբարում: Օրինակ՝ ճանապարհորդությունները, ակտիվ խաղերը…

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։

Ես շատ կուզենայի, որ մի ջոկատում լիներ մի դասարան, իսկ մնացածը շատ լավ է։

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։

Ես ոչ մի բան չէի փոխի։

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։

Ես խորհորդ չունեմ ասելու ջոկատավարներին, որովհետև նրանք շատ լավն են:

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։

Ես կառաջարկեմ, որ նրանք ուրախ լինեն ամեն օր և ավելի ակտիվ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով