Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդում ենք դեպի Մատենադարան 2

Դեկտեմբերի 3-ին մենք այցելեցինք Մատենադարան։ Մատենադարանը շատ գեղեցիկ, մեծ և հետաքրքիր շենք է։ Դրսում կան արձաններ՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը մեջտեղում, իսկ նրա կողքին իր աշակերտ Կորյունը։

Մատենադարանի բակում կանգնած են վեց ուրիշ արձաններ՝ Ֆրիկի, Մխիթար Գոշի, Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Գրիգոր Տաթևացու և Թորոս Ռոսլինի արձանները։ Ներսում շատ գեղեցիկ էր ու հետաքրքիր։ Մատենադարանում կային շատ գրքեր՝ մագաղաթներ։ Մենք տեսանք ամենամեծ և ամենափոքր մագաղաթյա գրքերը։ Իմացանք ինչպես են հնում ստացել տարբեր գույներ։ Ամենահետաքրքիրը որդան կարմիրի ստանալու պատմությունն էր։ Այն ստանում էին փոքրիկ միջատների՝ որդերի հատուկ մշակումից։ Այդտեղից էլ գույնը ստացել է իր անունը։ Տեսանք նաև հնությունից և վատ պայմաններից քարացած մագաղաթներ։ Բացի հայկական մագաղաթներից մենք տեսանք նաև օտարալեզու մագաղաթներ։ Ես որոշել եմ կրկին այցելել Մատենադարան, որ տեսնեմ մյուս հետաքրքիր նմուշները։