Posted in Առակներ և հեքիաթներ, Մայրենի

Գրադարանում Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:

Ծեր գրադարանավարուհին ուշադիր, ծեր և հետաքրքրասեր։

2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Իմ կարծիքով գիրքրը կարդալու և սովորելու համար։

3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Ես կարծում եմ կարդալ իմանալը կարևոր է, որովհետև երբ գիրք ես կարդում դու շատ բաներ ես իմանում և հետաքրքիր արկածներ կարդում։

4. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:

Ես հասցրել եմ կարդալ Շառլ Պերոի հեքիաթները, Ջանի Ռոդարիի հեքիաթները հեռախոսով, Պիպին և Վինի Թուխը։

5. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

6. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Ես կարծում եմ, որ իմ ընկերները կարող են կարդալ Երկարագուլպա Պիպին, Վինի Թուխը և Շառլ Պերոի հեքիաթները։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով