Պուպու, քանի հաց ես թխել:
_Ուղիղ ութ, ուղիղ ութ:
_Այդ հացերը ո՞ւր ես դրել:
_Պուտուկը բաց, պուտուկը բաց:
_Բա խմորը ո՞վ է հունցել:
_Ծեր տատիկը, ծեր տատիկը:
_Ճիլ խմորը ո՞վ է քերել:
_Փոքրիկ Մուճին, փոքրիկ Մուճին:
_Իսկ թխածը ո՞վ է կերել:
_Էն գող քուչին, էն գող քուչին:
_Այ գող քուչիկ, վայ գող քուչիկ,
Կատուն լիզի քո դնչիկ: