Posted in Ընտրություն Մաթեմատիկա, Մաթեմատիկա, Մաթեմատիկական խնդիրներ

Խնդիրներ

Տատիկը հավկիթների կեսը ներկեց կարմիր, մյուս կեսի կեսը՝ դեղին, իսկ մնացած 9 հավկիթը՝ կանաչ: Ընդամենը քանի՞ հավկիթ ներկեց տատիկը։

Լուծում 1) 9 × 2 = 18

2) 18 × 2 = 36

Պատ.` 36 հավկիթ ներկեց տատիկը:

 

Զատկածեսի հյուրասիրության ժամանակ 22 սովորողներից յուրաքանչյուրը կերավ կես ձու: Քանի՞ ձու կերան սովորողները միասին։

Լուծում  22 ÷ 2 = 11

Պատ.` 11 ձու կերան սովորողները միասին:

 

Զատկածեսին Գարիկը, Դավիթը, Օմն ու Ալեքսն ուզում էին միասին ձվակռիվ խաղալ: Նրանցից յուրաքանչյուրը մյուսի հետ մեկ անգամ պետք է խաղար: Քանի՞ տարբերակով կարող են ձվակռիվ խաղալ տղաները։

Տարբերակներ

Գարիկ — Դավիթ

Գարիկ — Օմն

Գարիկ — Ալեքս

Դավիթ — Օմն

Դավիթ — Ալեքս

Օմն — Ալեքս

Պատ.` 6 տարբերակով կարող են ձվակռիվ խաղալ տղաները:

 

16 ներկած ձուն ինչպե՞ս կդասավորես ուղղանկյունաձև ամանի բոլոր կողմերում, որ յուրաքանչյուր կողմում լինի 5 ձու:

 

Նարեն Զատկի հավկիթները որոշել էր 5 տարբեր գույնով գունավորել: 5 գունաներկ գնելու համար նրան պակասում էր 70 դրամ: Նա գնեց 4 գունաներկ և մոտը մնաց 30 դրամ: Սկզբում քանի՞ դրամ ուներ Նարեն։

Լուծում 70 + 30 = 100

Պատ.` Սկզբում 100 դրամ ուներ Նարեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով