Posted in Թումանյանական օրեր, Մայրենի

«Խելոքն ու հիմարը»                                               Հովհաննես Թումանյան

Երկու ախպեր են լինում, մինը՝ խելոք, մյուսը՝ հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝ — Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. Իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. Երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

 

Ժամանակն էլ լինում է ձմեռ։ Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։ Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ, իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։ Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում է ծախելու։

Continue reading “«Խելոքն ու հիմարը»                                               Հովհաննես Թումանյան”