Posted in Մաթեմատիկա, Մաթեմատիկական խնդիրներ

Մաթեմատիկայի քննություն

Չորրորդ դասարան, ավարտական  թեստ 1

1.Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 0 է, հարյուրավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 5։
1) 50455
2)55405
3) 5405
2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված նվազման  կարգով:
1)18, 23, 104,167, 1005, 1009
2)965,104, 598, 102, 106
3)1041, 1040, 1002, 8283
4) 5083, 222, 200, 19
3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը փոքրացնենք 20 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:
1) կմեծանա 20 անգամ
2) կփոքրանա 20 անգամ
3) կփոքրանա 20-ով
4) կմեծանա 20-ով
4․ 19084 > 190*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։
1)8
2)9
3)6
5․ Գտի՛ր 56 թվի 2/7 մասը:
1)9
2) 16
3)196
4) 8
6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 6 կիլոմետր 7 մետրը մետրերով․
1) 6007մ
2) 607մ
3)67մ
4) 7006մ
7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով:
Подпись отсутствует
1)4/9
2)9/4
3)4/5
4)5/4
8․ Քանի՞ կիլոգրամ է 3/10 տոննան։
1) 30
2) 3000
3) 310
4) 300
9․Հաշվի՛ր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը։
1)900
2)1098
3)1
4)899
10․ Գտի՛ր  3471  թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 71
2) 1
3) 471
4) 0
11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 3, 7, 10, 17,  27, 44
3 + 7 = 10
10 + 17 = 27
17 + 27 = 44
3, 7, 10, 17, 27, 44…
12․Հաշվի՛ր  3500- (36·100-100) արտահայտության արժեքը։
36 x 100 = 3600
3600 — 100 = 3500
3500 — 3500 = 0
3500- (36·100-100) = 0
13. AB հատվածի երկարությունը 19սմ է, AC հատվածը՝ 6սմ (տե՛ս նկարը) : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:
Подпись отсутствует
19 — 6 = 13
13սմ է CB հատվածի երկարությունը:
14. Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 5 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։
10 + 6 = 16
16 + 1 = 17
17 մատիտ պետք է հանել տուփից
15. Հավասարակողմ եռանկյան պարագիծը  81դմ  է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
81 : 3 = 27
27դմ է այդ եռանկյան կողմի երկարությունը։
16.Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։
2400 : 8 = 300
300 x 5 = 1500
2400 — 1500 = 900
900 լիտր ջուր մնաց ջրավազանում։
17. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 309 է։ Որո՞նք են այդ թվերը։
309 : 3 = 103
103 — 2 = 101
103 + 2 = 105
101, 103, 105 թվերն են:
Posted in Մայրենի

Մայրենիի քննություն

Մրջյուն

Առաջադրանք 3

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

  1. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
  • զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

  1. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
    Երեխաներ,
    Մարդիկ,
    Անդամներ,
    Մրջյուններ:
  2. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
    Խնամել
    Շալակել
  3. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
    Աշխատասեր
    Հավատարիմ
  4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ,
  • գործողություն:
Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Մայրենի

Ամենախոշոր բույնը. Քննական տեքստային աշխատանք

Ո՞ր թռչունն է կառուցում ամենախոշոր բույնը

Հարավային Աֆրիկայի սովորական ջուլհակ թռչունները կառուցում են ամենախոշոր բները։ Նրանք ապրում են Կալահարի անապատում։ Մենք ճանաչում ենք այս թռչուններին մեկ ընդհանուր անվան տակ՝ ջուլհակներ: Իրականում դրանցից ավելի քան 200 տեսակ կա և յուրաքանչյուր տեսակ ունի իր անունը։ Մեկ այլ կերպ նրա ներկայացուցիչներին անվանում են «իսկական ջուլհակներ»։ Սա նշանակու՞մ է, որ կեղծեր էլ կան։ Ո՛չ, պարզապես կան շատ այլ տեսակի ջուլհակներ, օրինակ՝ ֆինշ ջուլհակներ, հրե ջուլհակներ, բեղագործներ, համայնքային ջուլհակներ և այլն: Ընտանիքը բնութագրվում է թռչունների արտաքին տեսքի բազմազանությամբ, սակայն նրանց անունը՝ ջուլհակներ, նրանք բոլորն արժանի են մեկ ընդհանուր հատկանիշի պատճառով: Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։

Սովորական ջուլհակ թռչունները կառուցում են մեկ հսկայական բույն ամբողջ գաղութի համար։ Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ  մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։ Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։ Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։

Այս թռչունը գիշատիչներից խուսափելու համար սովորաբար բույն է դնում ծառերի բարձր ճյուղերին, իսկ բույնը ծառի վրա այնքան մեծ է, որ այն կարող է տեղավորել 400 թռչուն։

Սովորական ջուլհակ թռչունի բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տաիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։

Տեքստային առաջադրանքներ

  1. 1. Որտե՞ղ են ապրում ամենախոշոր բները կառուցող թռչունները:

Նրանք ապրում են Կալահարի անապատում։

  1. Ո՞ր հատկանիշի համար են այս թռչունները ստացել <ջուլհակ> անվանումը։

Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։

  1. Սովորական ջուլհակ թռչունների բները հիմնականում ինչի՞ց են կառուցված։

Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։

  1. Տեքստից օգտվելով՝ նշի՛ր այս թռչունների հսկակայան բների չափերը (բարձրությունը, երկարությունը, լայնությունը)։

Բարձրություն — 4 մետր

Երկարություն — 25 մետր

Լայնություն — 7 սմ

4.Քանի՞ թռչուն կարող է տեղավորվել այս հսկայական բնում։

Այն կարող է տեղավորել 400 թռչուն։

5.Ի՞նչ առանձնահատկություն ունեն այս թռչունների բները։

Դրանք կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի նաև բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տաիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։

  1. Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ զարմացնող տեղեկությունը։

Իրականում դրանցից ավելի քան 200 տեսակ կա և յուրաքանչյուր տեսակ ունի իր անունը։ Մեկ այլ կերպ նրա ներկայացուցիչներին անվանում են «իսկական ջուլհակներ»։ Սա նշանակու՞մ է, որ կեղծեր էլ կան։ Ո՛չ, պարզապես կան շատ այլ տեսակի ջուլհակներ, օրինակ՝ ֆինշ ջուլհակներ, հրե ջուլհակներ, բեղագործներ, համայնքային ջուլհակներ և այլն: Ընտանիքը բնութագրվում է թռչունների արտաքին տեսքի բազմազանությամբ, սակայն նրանց անունը՝ ջուլհակներ, նրանք բոլորն արժանի են մեկ ընդհանուր հատկանիշի պատճառով: Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։

Սովորական ջուլհակ թռչունները կառուցում են մեկ հսկայական բույն ամբողջ գաղութի համար։ Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ  մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։ Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։ Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։

Այս թռչունը գիշատիչներից խուսափելու համար սովորաբար բույն է դնում ծառերի բարձր ճյուղերին, իսկ բույնը ծառի վրա այնքան մեծ է, որ այն կարող է տեղավորել 400 թռչուն։

  1. Համացանցից օգտվելով, այս զարմանալի թռչունների մասին մի տեղեկություն էլ ի՛նքդ գտի՛ր։

Բառային առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները և գրի՛ր դրանց անվանումները։

Թվական — 25 սմ է, 7 սմ, 4 մետր, 400 թռչուն, 200 տեսակ…

  1. Դո՛ւրս գրիր չորսական գոյական (ի՞նչ ) և ածական ( ինչպիսի՞) հարցերին պատասխանող բառեր։

Գոյական — բներ, անապատ, տերևներ, բուսաթելեր.

Ածական — ամենախոշոր, հմուտ, հսկայական, գիշատիչ.

  1. Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները։

Հմուտ — տեղյակ

հսկայական — հսկա

զով — հով

շոգ — տապ

  1. Գրի՛ր կանաչով ընդգծված բառեր հականիշները։

Արտաքին — ներքին

բազմազան — միատեսակ

սովորական — անսովոր

բարձր — ցածր

  1. Տեքստից առանձնացրո՛ւ չորս բառ, որոնց բացատրությունը կարող ես գրել առանց բառարանի օգնության։

բուն — ինչ որ մի հատ կենդանու կամ թռչունի տուն, որը գտնվում է ծառի մեջ

զով — հով

շունչ առնել — շնչել

անցք — ծակ

  1. Տեքստից դո՛ւրս գրի՛ր հինգ գոյական, որոնք գործածաված են հոգնակի թվով։

Գոյական — թռչուններ, բներ, ջուլհակներ, ներկայացուցիչներ, բեղագործներ.

  1. Շարունակի՛ր օրինակի համաձայն

Օրինակ՝ Թռչուն-թռչել

Հյուսք- հյուսել

մուտք- մտնել

կառույց- կառուցել

բնութագիր- բնութագրել

Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Մայրենի

Վագր. Քննական տեքստային աշխատանք

Վագր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։ 

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

  արագ — դանդաղ

  երկար — կարճ

  քիչ — շատ

  հիվանդ — առողջ

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
1 երեք հարյուր կիլոգրամ
2 երկուսից չորս ձագ

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
1. խոշոր
2. հրաշալի որսորդ

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:
Posted in English, Անգլախոս մաթեմատիկների ջոկատ

Blackie and the Milkman’s Horse

Once upon a time there was a horse whose name was Reginald. When he was out delivering the milk he used to meet his friend Blackie, who was a little black dog. Now Reggie didn’t want to be a milkman’s horse; he wanted to be a racehorse and win the Derby. And Blackie who had rather short legs, wanted to run very fast like a greyhound. One afternoon they were sitting in Reggie’s stable playing snakes and ladders when Blackie had an idea. “Why not eat coal?” he said. “Trains eat coal and they run fast.” And they decided to try. So they went down to the coal cellar and were just going to take some coal when the landlady came along. “What! Stealing my coal!” she said, and she picked up a piece of coal and threw it at them. They ran away. Faster than ever in their lives. Just then the Mayor was looking out of the window. His name was William. “Upon my word,” he said, “that horse can run fast. . I’ll bet he could win the Derby.” “And look at that dog; a greyhound it is! I’ll give them each a medal.” And he did.

Vocabulary

delivering — առաքում

to meet — հանդիպել

milkman — կաթնավաճառ

racehorse — մրցավազքի ձի

Derby — Դերբի

rather — ավելի շատ

greyhound — մրցավազքի շուն

stable — կայուն

decided to try — որոշել է փորձել

cellar — նկուղ

landlady — տանտիրուհի

I bet — գրազ գալ

each a medal — յուրաքանչյուրին մեդալ

Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Մաթեմատիկա, Մաթեմատիկական խնդիրներ

Թեստ 13

Թեստ 13

Սխալի ուղում

16. Քառակուսի հողամասի երեք կողմը շրջապատված է 42 մետր երկարություն ունեցող ցանկապատով։ Գտե՛ք հողամասի մակերեսը։
216 մ քառ.
Ճիշտ պատասխան
196 մ քառ․

Վերջին երեք խնդիրը ավելի ընդարձակ

15․ Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
4 + 10 = 14
14 + 1 = 15
Ամենաքիչը 15 մատիտ պետք է հանել:
16. Քառակուսի հողամասի երեք կողմը շրջապատված է 42 մետր երկարություն ունեցող ցանկապատով։ Գտե՛ք հողամասի մակերեսը։
42 : 3 = 14
14 x 14 = 216
216 մ քառ.
17․ Գրախանութն ստացավ 27 տուփ տետր, յուրաքանչյուրում 100 տետր, վճարելով 54000 դրամ։ Տետրը վաճառվեց 1 հատը 30 դրամով։ Որքա՞ն եկամուտ ստացվեց։
27 x 100 = 2700
54000 : 2700 = 20
30 — 20 = 10
2700 x 10 = 27000
27000 եկամուտ ստացվեց։
Posted in English, Անգլախոս մաթեմատիկների ջոկատ

Interview: I and Natalie: About Stone Flower

— Hello Natalie!Amazon - The Stone Flower - Teacher's Book (+ Cross-platform Application): Jenny Dooley,Virginia Evans: 9781471563904: Books

— Hello Arevik!

— How are you?

— I`m fine, and you?

— And I`m fine, too.

— Arevik, do you like this story about Stone Flower?

— Yes, I like this story and what about you?

— Yes, I like, too.

— Which hero did you like the most and why?

— I most liked Katya because she was kind, beautiful and talented. What about you and why?

— I most liked Danila because he was kind, clever and hardworking.

— Good bye, Arevik. See you.

— Good bye, Natalie. See you

Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Մաթեմատիկա, Մաթեմատիկայի ստուգատես

Մաթեմատիկայի ստուգատեսի երկրորդ և երրորդ կանգառներ

Սեղանին դրված տարբեր երկրաչափական պատկերներից ես ընտրեցի եռանկյուն և չափերիզի օգնությամբ չափեցի պարագիծը ու մակերեսը:

31սմ 5մմ + 40սմ + 36սմ 5մմ = 108սմ

 

Պարագիծ — 108սմ

Մոտեցա ուղանկյունաձև սեղանին և չափեցի դրա մակերեսը և պարագիծը:

120 սմ — երկարություն

60 սմ — լայնություն

(120 + 60) x 2 = 360

120 x 60 = 1800

Պարագիծ — 360սմ

Մակերես — 1800սմ

Posted in Հորինուկ, Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

  1. Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).
  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

2. Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/: Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

3.  Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Ինչպես հանդիպեցին Նեֆերտիտին և Թութանհամոնը

Հայ զինվոր

Հին ժամանակներում՝ մ.թ.ա 1360 թվականին Թութանհամոնը նստած իր գահին սպասում էր այդ օրվա վերջին: Վերևից նա ուշադիր հետևում էր, թե ինչ է կատարվում Եգիպտոսում: Հետո նրան հայտնեցին, որ մի կին, ոիրի անունը Նեֆերտիտի էր նույպես նայում էր Եգիպտոսին: Այդ Նեֆերտիտին շատ գեղեցիկ, հետաքրքրասեր և խելացի կին էր: Թութանհամոնը այդ կնոջ անունը լսելուց սիրահարվեց, բայց չիմացավ թե որտեղ գտնել նրան: Մեկ էլ պարզվեց, որ վաղը Թութանհամոնի ծննդյան տարեդարձն է և նա որոշեց հրավիրել բոլոր փարավոններին: Այդպես նա ծանոթացավ փարավոնների հետ և իմացավ տարբեր բաներ Եգիպտոսի մասին, բայց չտեսավ Նեֆերտիտիյին: Նա տխրեց և մոռացավ իր ծննդյան տարեդարձի մասին: Վերջում եկավ մի կին, որը զարմանալիորեն գեղեցիկ էր Նեֆերտիտիի նման: Այդպես Թոթանհամոնը հասկացավ, որ նա Նեֆերտիտին է և ամուսնացավ նրա հետ: