1. Մեր ընտանիքում ամանորյա ավանդույթներն են տոնածառը զարդարելը, տոնական սեղանը պատրաստելը և նախքան նոր տարվա գալը հին տարին մաղթանքներով, ուրախությամբ ճանապարհելը։ Այս սովորույթը իմ ծնողների ընտանիքներում նույպես եղել է։
2. Բոլոր ընտանիքներում հիմա կա խոզի ազդրամիս, որը չի եղել նախկինում։ Նախկինում ամանորի սեղանին դրել են հիմնականում չիր, չարազ, միրգ, փաղցրավենիք, հատիկեղեն և պասուց ուտեստներ։
3. Ե՜վ իմ ծնողներն են ցանկացել, և՜ ես եմ ցանկանում ստանալ հետաքրքիր, հաճելի, զվարճացնող նվերներ։ Օրինակ՝ հայրիկս ցանկացել է դահուկներ ունենալ և Ձմեռ պապիկը բերել է նրա համար։ Ես շատ էի ուզում ունենալ անիվներով բոթասներ և Ձմեռ պապիկը բերեց։
4. Ամեն տարի հայրիկս բաժակ է բարձրացնում և մաղթում է խաղաղություն մեր երկրին և առողջություն բոլորիս։
5. Հին նկար չկա, իսկ այս նոր տարվա մեր ընտանիքի նկարը սա է։

6. Առաջ ամեն տարի հեռուստացույցով հաղորդում էին նոր տարվա «երկնագույն օգոնյոկ» հանդեսը՝ երգ ու պարով, հումորով։ Ծնողներս պատմում են, որ դրանից բացի ցույց էին տալիս միշտ նույն գեղարվեստական ֆիլմերը և մուլտֆիլմները։ Իսկ հիմա ցուցադրում են ավելի ժամանակակից հումորային հաղորդումներ, ֆիլմեր, համերգային ծրագրեր։,,
7. Շատ բան չի փոխվել իմ կարծիքով։
8. Ամանորը նշելու սովորույթները նույնը կթողնեի, բայց այնպես կանեի, որ բոլորի երազանքներն իրոք կատարվեին։